Իրանը հայտնել է Գազայի հիվանդանոցի մոտ իսրայելական բանակի շրջափակման մասին
Իսրայելի Պաշտպանության բանակի (IDF) զորքերը Գազայի հատվածում գտնվող Ալ-Շիֆա բժշկական կենտրոնի տարածքում ծանր մարտերի արդյունքում պաղեստինյան ուժերի կողմից կասեցվել են։ Այս մասին Telegram-ում հայտնում է իրանական Tasnim գործակալությունը։
Նշվում է, որ պաղեստինցի մարտիկները հակահարված են տվել իսրայելցի զինվորականներին «Գազա քաղաքի ավելի քան հինգ ուղղություններով»։
Ինչպես հայտնում է Tasnim-ը, պաղեստինյան կողմը ստեղծել է պաշտպանության հզոր գիծ և կանգնեցրել Իսրայելի պաշտպանության բանակի առաջխաղացումը դեպի Ալ-Շիֆա բժշկական կենտրոն, իսկ որոշ իսրայելցի զինվորներ ամբողջությամբ ընկել են դարանակալման մեջ։ Հայտնում է «Գազետա ռու»-ն:
Tasnim-ը հայտնում է նաև Իսրայելի զինված ուժերի տանկերի ոչնչացման մասին։
Հարակից հրապարակումներ`
- Հայտնի է դարձել Գազայի Ալ-Շիֆա հիվանդանոցի շրջակայքում կատաղի մարտերի մասին
- Քաղցկեղով հիվանդ երեխաներին բուժման նպատակով Գազայից կտեղափոխվեն Թուրքիա
- Իսրայելի նախկին վարչապետը կոչ է արել Գազայի հատվածում գործողությունն ավարտել առաջիկա շաբաթներին