Հայտնի է դարձել Գազայի Ալ-Շիֆա հիվանդանոցի շրջակայքում կատաղի մարտերի մասին
Հայտնի է դարձել Գազայի Ալ-Շիֆա հիվանդանոցի շրջակայքում կատաղի մարտերի մասին
Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) հասել է Գազայի Ալ-Շիֆա հիվանդանոցի մերձակայք: Այդ մասին հայտնում է իրանական ISNA գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ բուժհաստատության անմիջական մերձակայքում կատաղի մարտեր են ընթանում։
Պաղեստինի առողջապահության նախարարության ներկայացուցիչը ISNA-ին հայտնել է, որ Ալ-Շիֆայի անձնակազմը մարտերի պատճառով չի կարող լքել հիվանդանոցի շենքը, նույնիսկ մահացածներին թաղելու համար:
«Ալ-Շիֆա համալիրում մենք եղբայրական գերեզման կստեղծենք՝ մահացածներին թաղելու համար, դուրս գալու հնարավորություն չկա»,-«Գազետա ռու»-ի փոխանցմամբ՝ ասել է նա։
Al-Mayadeen հեռուստաալիքի փոխանցմամբ՝ բախումների պատճառով բժշկական համալիրում ամբողջությամբ անջատվել է էլեկտրականությունը։ Էլեկտրամատակարարումը վերականգնվել է միայն հիվանդանոցի շտապօգնության բաժանմունքում։
Հարակից հրապարակումներ`
- Առնվազն 25 մարդ է զոհվել Գազայում իսրայելական դպրոցի վրա հարձակման հետևանքով
- Նեթանյահու. Գազան պետք է ապառազմականացվի և վերակառուցվի
- Գազայում 18 հիվանդանոց դադարեցրել է աշխատանքը
Լրահոս
Տեսանյութեր
Մելքոնյան. Եկեղեցու, սրբազանների ակտիվացումը ցույց է տալիս, որ գտնվում ենք խորը ճգնաժամի մեջ