Բանկերի վաճառքի կամ միաձուլման հարցով ԿԲ-ին չեն դիմել. Մարտին Գալստյան
«Տարվա համար տնտեսական աճի մեր կանխատեսումներն որոշակիորեն ավելի բարձր են, քան մենք ակնկալում էինք նախորդ մեր կանախետութմների ժամանակ։ Տարվա ընթացքում մենք կարծում ենք, որ տնտեսական աճը կլինի 8.3 %»,- հրավիրված ասուլիսում հայտարարեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։
Նա տեղեկացրեց, որ հաջորդ տարվա համար էլ սոլիդ աճ են կանխատեսել, որը սպասվում է 6.1 %։
«Հիմնական դրայվերները շարունակում են մնալ պահանջարկի կողմից եկողները, դրանցից է սպառումը։ Մանրածախ առևտրի մասով հոկտեմբերի 10-ի դրությամբ 17 % աճ կա»,- ասաց ԿԲ նախագահը։
ՀՀ գլխավոր դրամատան ղեկավարը հայտնեց, որ ընթացիկ տարվա համար ակնկալում են մոտավորպես 0-ական գնաճ, բայց մյուս տարվա վերջում կանխատեսում են, որ գնաճն ավելի մոտ կլին ԿԲ-ի նախանշված թիրախին։
Պատասխանելով բանկերի վաճառքի մասին հարցին՝ Մարտին Գալստյանը հայտնեց. «Այս պահին մենք ոչ մի բան չենք ստացել։ Գիտեք, որ վաճառքի դեպում համապատասխան գործընթացներ են տեղի ունենում ԿԲ-ի միջոցով։ Հնարավոր է բանակցություններ լինեն միաձուլումների ձեռքբերումների մասին, բայց մեզ չեն դիմել»։
Հարակից հրապարակումներ`
- ԿԲ խորհուրդը վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրել է մինչև 9.25%
- Վերաֆինանսավորման տոկոսադրույքը սահմանվել է 9.5 տոկոս
- Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0.5 տոկոսային կետով