Հնդկաստանում համաշխարհային ռեկորդ է սահմանվել Արեգակին խոնարհվող յոգիների թվով
2024 թվականի առաջին օրվա լուսադեմին Հնդկաստանի արևմտյան Գուջարաթ նահանգում գրանցվել է յոգիների թվով համաշխարհային ռեկորդ, ովքեր միաժամանակ կատարել են Սուրյա Նամասկար (Արևի ողջույն) վարժությունների հավաքածուն: NDTV հեռուստաալիքի տվյալներով՝ Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչները հաստատել են նահանգի 108 վայրերում, այդ թվում՝ պատմական մի շարք համալիրներում 4 հազար մարդու մասնակցությունը ։
Ինչպես հայտնել է Հնդկաստանում Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչ Սվոպնիլ Դանգարիկարը, սա նոր ռեկորդային անվանակարգ է։ «Նախկինում ոչ ոք չի փորձել նման ռեկորդ սահմանել»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է նա լրագրողներին՝ նշելով, որ այժմ պաշտոնապես գրանցվել է Սուրյա Նամասկարով զբաղվողների թվի ձեռքբերումը։
Նահանգի ղեկավարության ներկայացուցիչների խոսքով՝ արևին ողջունող յոգիները շատ ավելի շատ են եղել, սակայն ռեկորդների գրքի ներկայացուցիչներն ամենուր չեն եղել։