Տնտեսություն 13:25 02/02/2024 Հայաստան

Կալանավորումներն ընդամենն արտահերթ ընտրությունների գնալու նախընտրական քարոզարշավի մեկ բաղադրիչ է. Նաիրի Սարգսյան

Հունվարի 31-ին Քննչական կոմիտեն ԱԱԾ-ի հետ միասին Էկոնոմիկայի նախարարությունում իրականացրած գործողությունների արդյունքում կալանավորեց փոխնախարար Անի Իսպիրյանին և 5 աշխատակցի, որոնք մեղադրվում են  գյուղատնտեսության աջակցության ծրեգրերում խոշոր չափերի չարաշահումներ իրականացնելու մեջ։ Նույն օրը հրապարակվեցին վիճակագրական տվյալներ, ըստ որոնց 2023 թվականին միայն գյուղատնտեսության ոլորտում է, որ դիտվել է 0.7 % անկում, ինչը նաև ոլորտի անարդյունավետ ֆինանսավորման հետևանք է ։

Գյուղոլորտում իրականացվող պետական աջակցման ծրագրերի արդյունավետության  խնդրիև պետական պատասխանատուների կալանքի շուրջ Panorama.am-ը զրուցեց Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանի հետ։

«Բազմիցս հայտարարել եմ, որ նման աջակցության ծրագրերը որևէ տնտեսական հիմնավորվածություն չունեն և որևէ հաշվարկի վրա չեն կատարվում և ես միշտ դրանք դիտարկել եմ, որպես պետական միջոցների վատնումներ։

Այս ձերբակալություններին չեմ կարող անդրադառնալ, իրավապահ մարմինները պետք է գնահատական տան, բայց քանի որ այդ ծրագրերը համարում եմ վատնում և իմ կարծիքը ձևավորվում է դրանց տնտեսական հիմնավորումների և հաշվարկների հիման վրա, որոշակի ծրագրերի վերաբերյալ ես ինքս հաշվարկ եմ արել և տեսել, որ դրանք չեն կարող ունենալ էֆեկտիվություն։ Նույնիսկ դրանց հետվերադարձնելիության ժամկետում գյուղատնտեսության չի հասցնի այնպես աճի, որ կարողանա տրամադրված գումարները հետ վերադարձնի։

Սրան գումարելով այն փաստը, որ մենք գյուղոլորտում ունենք անընդհատ անկում՝ ես միշտ այսպես եմ վերաբերում հարցին. չափում ենք արդյունքով՝ յուրաքանչյուր կատարված ծախս կամ ներդրած ջանքեր։ Եթե արդյունքը բացասական է կամ նախապես հաշվարկված ակնկալիքից շեղում է տալիս, հետևաբար սխալ է կատարվել ամեն ինչ։

Ընդորում, իրենց նախանշած ծրագրերն ի սկազբանե ինձ համար անհասկանլի են և ի սկզբանե վստահ եմ եղել, որ դրանք պետք է ձախողեն։

Մի օրինակ բերեմ։ Երբ Էկոնոմիկայի նախարարությունը գլուխ էր գովում և լաստանավերի վերաբերյալ պետական բյուջեից ծախսումներ էր կատարում, ի սկզբանե բարձրաձայնեցինք, որ այդ լաստանավերը չեն կարող շահութաբերություն ապահովել և չեն կարող ՀՀ տնտեսական համակարգին որևէ կերպ օգուտ տան մեկ պարզ պատճառաբանությամբ՝ աշխարհը, բոլոր խոշոր սպառում կազմակերպող սուպերմարկետները, հիպերմարկետները մատակարարումների պահանջարկը դնում են հիմնականում երկու բաղադրիչի վրա՝ առաջին՝ անխափան մատակարարում, երկրորդ՝ արագ մատակարարում, բանակցությունները սկսում են հենց այս փուլից։

ՀՀ-ից ՌԴ արտահանումները և մատակարարումները մի քանի անգամ ավելի արագ են լինում ցամաքային ճանապարհով, Լարսի միջոցով։ Մի քանի անգամ ավելի էժան են լինում նաև ցամաքային ճանապարհով տրանսպորտային ծախսերը։ Այսինքը, եթե ես Հայաստանից պետք է լոլիկ արտահանել Ռուսաստան՝ միանշանակ լաստանավից չեմ օտվելու, որովհետև գյուղատնտեսական արտադրանքը հասցնեմ Փոթի, այնտեղից ծովով լաստանավով Նովոռոսիսկ, այնտեղից էլ մատակարարում իրականացնեմ՝ ամիսների մասին է խոսքը գնում։ Բայց մենք ունենք գյուղատնտեսական ապրանքներ, որոնց վեգետացիոն շրջանը շատ կարճ է։ Օրինակ ծիրանի դեպքում այն տևում է 1-1.5 ամիս։ Այսիքնը, ես չեմ կարող արտահանումն այդ ուղով իրականացնել, մրցունակ չի լինի ապրանքը։

Այս մադիկ որևէ մեկի հետ չխորհրդակցեցին, հրապարակային քննադատություններին ուշադրություն չդարձրեցին, անցավ մեկ տարի՝ հայտարարեցին, թե փաստորեն լաստանավերը բիզնեսը չկարողացավ օգտագործի և դադարեցնում ենք այդ ներդրումները, պայամանգիրը և այլն։

Սա ուղիղ պետական միջոցների վատնո՞ւմ էր, թե՞ ոչ։ Իհարկե՝ այո։

Այսինքը մի գերատեսչություն, որն ի սկզբանե որոշումը կայացնելու ժամանակ մասնագիտական հանրույթի հետ, կամ վերաբերելի հանրույթի, օրինակ գյուղատնտեսների հետ չի իրականացնում խորհրդակցություններ և իրենց գիտելիքներն ու ռեսուրսներն ել չեն բավարարում, ապա ակնհայտ է, որ ցանկացած ծրագիր այս վիճակին է հասնելում։

Այս ձերբակալությունը, կարծում եմ, ոչ թե Էկոնոմիկայի նախարարության կատարած նման ծախսերի սրբագրման, իրենց անունի մաքրման հետ է կապված, այլ կարծում եմ, որ այն ընդամենը արտահերթ ընտրությունների գնալու նախընտրական քարոզարշավի մեկ բաղադրիչ է, ոչ թե իրենք ուենն ազնիվ նպատակ և փորձում են պետական միջոցների վատնումները վերականգնել»,-ասաց Նաիրի Սարգսյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

17:45
Մեր պատմությունը նման մակարդակով կեղծելով՝ դուք ո՞ւր եք ուզում գնալ. Մինասյանը՝ ՔՊ-ականներին
«Փոխարենը ինքներդ գնաք ու մոմ վառեք, Աստծուց աղաչեք ձեր մեղքերի թողություն, հորդորում ու վիրավորում եք սրբազաններին, Հայ առաքելական եկեղեցին»։
Աղբյուր` Panorama.am
17:26
Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում
Ակբա բանկը մեկնարկել է հրապարակային առաջարկով 5.000.000 (հինգ միլիոն) ԱՄՆ դոլար և 3.000.000.000 (երեք միլիարդ) ՀՀ դրամ ընդհանուր ծավալով...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ադրբեջանը նախընտրում է Հայաստանի հետ ուղիղ բանակացությունները. Բայրամով
Ադրբեջանը կողմ է Հայաստանի հետ ուղիղ երկկողմ խաղաղ բանակցություններին, որոնք ապացուցել են, որ ամենաարդյունավետ և հաջող լուծումն են։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
17:06
ԱՆ հայտարարությունը լի էր մանիպուլյացիաներով և անթաքույց ստով. Աբրահամյան
«Արդարադատության նախարարությունը սահմանագծման և սահմանազատման ապօրինի գործընթացի վերաբերյալ մի հայտարարություն տարածեց, որ լի էր...
Աղբյուր` Panorama.am
16:53
ՔԿ-ում ուսումնասիրում են «Սիվիկ»-ի լրագրողի հաղորդման հիման վրա քրեական վարույթ հարուցելու հիմքերը
Իշխանական «Սիվիկ» լրատվականի լրագրող Դավիթ Լևոնյանն այսօր ԱԺ-ում իր նկատմամբ բռնություն  կատարելու վերաբերյալ հաղոդում է...
Աղբյուր` Panorama.am
16:48
Եթե Եվրոպան, ԱՄՆ-ն արգելափակում են TikTok–ը, մենք էլ կարող ենք դա անել. ՀՌՀ նախագահ
«Ես կարծում եմ,  եթե Եվրոպան, ԱՄՆ-ն արգելափակում են TikTok–ը, մենք էլ կարող ենք դա անել»,- ԱԺ–ում հայտարարեց...
Աղբյուր` Panorama.am
16:32
«Շողակաթ» ՀԸ-ում եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի. ՀՌՀ նախագահ
ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը հետաքրքրվեց՝ ի՞նչ հեռուստաընկերություն է «Շողակաթը», ո՞ւմ է պատկանում այն, ի՞նչ պետք է եթեր տա։
Աղբյուր` Panorama.am
16:29
Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցության տրամադրումը
Հունգարիան արգելափակում է Եվրամիության Խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցություն տրամադրելու նախագիծը, որի շուրջ դաշինքում նախնական...
Աղբյուր` Panorama.am
16:28
Հայաստանը նոր մեծ վարկ է վերցնում
Համաշխարհային բանկի Գործադիր տնօրենների խորհուրդն հաստատել է Հայաստանին ուղղված 116 միլիոն դոլարին համարժեք գումարով Զարգացման քաղաքականության...
Աղբյուր` Panorama.am
16:19
Տնտեսական ակտիվությունը շարունակում է կրել որոշ կարճաժամկետ գործոնների ազդեցությունը. Մարտին Գալստյան
«2024 թ. ապրիլի 30-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 8.25%»,-...
Աղբյուր` Panorama.am
16:17
Նավի վրա, Օվկիանոսի մեջտեղում. Ինչպես է Անիտա Ավետիսյանը նշել 25-ամյակը
Սերիալային դերասանուհի Անիտա Աբետիսյանը, որն առավել հայտնի դարձավ «Սարի աղջիկ» սերիալից, նշել է ծննդյան տարեդարձը։ «Ահա և...
Աղբյուր` Panorama.am
16:05
Սողանք Լծեն-Տաթև ավտոճանապարհին
Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն  ապրիլի 30-ին, ժամը 10։26-ին ահազանգ է ստացվել, որ Լծեն գյուղի...
Աղբյուր` Panorama.am
15:57
Փաշիկ Ալավերդյան. Սպորտը միացրին, որ քանդեն
Փաշիկ Ալավերդյանը նաև ասաց. «Ես ոսկեպարցի եմ, եթե ես թուրքին եմ դիմացել ու պետք է էլի դիմանամ, սրանք ո՞վ են, որ չդիմանամ»։
Աղբյուր` Panorama.am
15:31
Քաղտեխնոլոգ. Մոսկվայում Ալիևը հրաժարվեց վճարել խաղաղապահների՝ Արցախից դուրս գալու գինը
Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների՝ Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ Ալիևին ներկայացվեց այն գինը, որը պետք է վճարեր Արցախից ռուս խաղաղապահ...
Աղբյուր` Panorama.am
15:23
Կարող են հայտնվել հեռարձակողներ, որոնց թիկունքում կկանգնեն այլ պետությունների շահեր պաշտպանողները. Տիգրան Հակոբյան
«Հանձնաժողովը կանխատեսում է, որ հաջորդ մրցույթում 2027 թվականին կարող են թափուր մնալ սլոթեր, որոնք կարող են զբաղեցնել պրոպագանդիստական...
Աղբյուր` Panorama.am
15:03
Վրաստանի վարչապետը նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին երկրի դավաճան է անվանել
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երկրի դավաճան է, ով ուղղակիորեն դավաճանում է Վրաստանի ազգային շահերը։  Sputnik Գրուզիայի հաղորդմամբ,...
Աղբյուր` Panorama.am
15:02
ԵԽ գլխավոր քարտուղար. Ողջունում եմ Հայաստան-Ադրբեջան սահմանազատման շուրջ պայմանավորվածությունը
ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը ողջունում է սահմանազատման գործընթացի մեկնարկի շուրջ Երևանի և Բաքվի միջև...
Աղբյուր` Panorama.am
14:56
Հայաստանյան իրավունքի ագրեգատային վիճակները
Չգիտեմ՝ Փաշինյանը դպրոցում ինչպես է սովորել ֆիզիկան, բայց ինչ-որ այլ տեղից է հաստատ գտել ջուրը ՀՀ քաղաքացիների ու ՀՀ իրավունքների հետ...
Աղբյուր` Panorama.am
14:54
Ֆրանսիայի դեսպանը վերադարձել է Ադրբեջան՝ Մակրոնի կողմից խորհրդակցությունների հրավիրվելուց հետո
Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոննն իր երկրի ղեկավարության կողմից խորհրդակցությունների հրավիրվելուց հետո վերադարձել է Ադրբեջան և...
Աղբյուր` Panorama.am
14:37
Երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանում ապրիլի 30-ի և մայիսի 1-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, մայիսի 2-ին կեսօրից հետո, 3-5-ին ժամանակ առ ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
14:17
ՔՊ-ում որոշեցին «մեկուսացնել» Civic կայքէջի լրագրողին
Այսօր խորհրդարանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորները հայտարարել են, թե ԱԺ «Հայաստան» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
14:02
«Սահման» փերֆորմանս. քաղաքական ուղղվածությամբ մշակութային բողոք՝ Գյումրիում
Այսօր ժամը 17:00 ին, Գյումրու թատերական հրապարակում տեղի կունենա «Սահման» քաղաքական փերֆորմանսը, որը «արտացոլում է ՀՀ ներկա...
Աղբյուր` Panorama.am
14:00
Դատախազությունն ուսումնասիրում է հրապարակումը
«Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումը երեկ հանցագործության մասին հաղորդում էր հրապարակել։ Panorama.am-ը դիմեց գլխավոր...
Աղբյուր` Panorama.am
13:40
Վթար Արարատում. Ձին սատկել է, ուղևորները՝ հոսպիտալացվել
Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ապրիլի 30-ին, ժամը 02:44-ին  տեղեկություն է ստացվել, որ Երևան-Երասխ...
Աղբյուր` Panorama.am
13:23
ՔՊ-ականներն առաջարկում են Հ1-ին տալ ևս մեկ հանրապետական սփռման կապուղի
«Հանրային հեռարձակողին հնարավորություն կտրվի ունենալ ևս մեկ հանրապետական սփռման կապուղի»,-այդ մասին ԱԺ-ում ասացՔՊ-ական...
Աղբյուր` Panorama.am
13:14
Այս շարժումը ԲՈԼՈՐԻՍ մասին է
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր,  ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանը գրում է. «Հայ առաքելական եկեղեցու առաքելությունն է...
Աղբյուր` Panorama.am
12:59
ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝սահմանելով այն 8.25%
ԿԲ խորհուրդն այսօրվա նիստում որոշեց իջեցնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 8.25%: Խորհուրդը գնահատում է, որ...
Աղբյուր` Panorama.am
12:42
Ալոե Բլեքը կներկայացնի իր նոր՝ «Ավրորայի» հերոսներին նվիրված «SHINE» ստեղծագործությունը
Երգի պրեմիերան տեղի կունենա 2024 թ. «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի շնորհման արարողության ժամանակ
Աղբյուր` Panorama.am
12:26
Իշխանությունը հայտարարել է՝ չի կարող երաշխավորել «հայկական հատվածի» բնակիչների անվտանգությունը. Մանրամասներ՝ Փաշինյանի և կիրանցիների հանդիպումից
«Տավուշը հանուն Հայրենիքի» քաղաքացիական շարժումը հայտարարություն է տարածել, որում ասվում է.  «Երեկ ՀՀ Կառավարության...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Քաղտեխնոլոգ. Մոսկվայում Ալիևը հրաժարվեց վճարել խաղաղապահների՝ Արցախից դուրս գալու գինը
15:44 30/04/2024

Քաղտեխնոլոգ. Մոսկվայում Ալիևը հրաժարվեց վճարել խաղաղապահների՝ Արցախից դուրս գալու գինը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}