Մտացածին սկանդալ է. Վահան Քերոբյանը՝ էկոնոմիկայի նախարարությանն առնչվող կոռուպցիոն չարաշահումների գործի մասին
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հրաժարական չի տալու: Այսօր «Արհեստական բանականությունը բիզնեսի համար» խորագրով համաժողովի ժամանակ լրագրողներին ասաց Քերոբյանը։
Հարցին՝ հրաժարական տալո՞ւ եք, նա պատասխանեց. «Ոչ»:
«Այսօր մենք հավաքվել ենք անհամեմատ ավելի կարևոր միջոցառման համար, քան այն մտացածին սկանդալը, որի մասին խոսում են»,- ասաց Վահան Քերոբյանը։
Ըստ նրա, հանրային հետաքրքրության պատճառը լրագրողների գրած նյութերն են։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից համատեղ իրականացված օպերատիվ-քննչական միջոցառումների, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում և մի շարք անձանց բնակարաններում խուզարկությունների արդյունքում ձերբակալվել է 6 անձ: Նրանց թվում է եղել նաև էկոնոմիկայի նախկին փոխնարար Անի Իսպիրյանը, ում նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է 2 ամիս ժամկետով տնային կալանքը։
Նույն գործով կալանավորված է նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյանը, «Սիներջի» ընկերության հիմնադիր տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը։
«Նախաքննությամբ, մասնավորապես, պարզվել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում մրցույթի մասնակից N բաժնետիրական ընկերության տնօրենի և աշխատակիցների դրդմամբ և օժանդակությամբ, մրցույթին այդ ընկերության հաղթանակն ապահովելու համար, խախտելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի թիվ N 526-Ն որոշման պահանջները, մրցույթի մյուս մասնակից հիմնադրամի համար ստեղծել են մրցույթին վերջինիս մասնակցությունն իբր անհնար դարձնող պայմաններ, նրան ապօրինաբար դիտել որպես մրցույթի պայմաններին չհամապատասխանող ու փաստացի հեռացրել մրցույթից: Դրա արդյունքում մրցույթում հաղթող է ճանաչվել մրցակցից շուրջ երեք անգամ ավել՝ ավելի քան 392մլն. ՀՀ դրամ գնային առաջարկ ներկայացրած ընկերությունը:
Մյուս քրեական վարույթով, որի նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում, կատարված քննչական և գաղտնի քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձը, օժտված լինելով համապատասխան լիազորություններով, ինտենսիվ այգիների հիմնման պետական աջակցության ծրագրի շահառու հանդիսացող Վ.Դ.-ի հետ գտնվելով մտերիմ հարաբերությունների մեջ և իմանալով վերջինիս ծանոթներ՝ այլ շահառուների տվյալները, 2022-2023 թվականների ընթացքում նրանց կողմից ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ներկայացված այգեհիմնման նպատակով գյուղատնտեսական ծառայությունների մատուցման կամ ապրանքների ձեռք բերման վերաբերյալ կատարված՝ Ծրագրով սահմանված պահանջներին չհամապատասխանող փաստաթղթեր ներկայացված լինելու պայմաններում, նրանց տրվող ֆինանսական փոխհատուցումը չի մերժել, այլ ընդհակառակը՝ զեկուցագրեր է ներկայացրել այն մասին, որ շահառուների կողմից կատարված աշխատանքները համապատասխանում են Ծրագրով սահմանված չափորորշիչներին։ Դրանից հետո խնդրել է հանձնարարական՝ Նախարարության համապատասխան վարչությանը՝ Ծրագրի համաձայն իրականացնել վճարումներ շահառուների հաշվեհամարներին։ Արդյունքում՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից նշված ծրագրով մի շարք շահառուների բանկային փոխանցման միջոցով անհիմն փոխհատուցվել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուրը 238.418.100 ՀՀ դրամ գումար, որը Վ.Դ.-ի և այլ շահառուների կողմից խարդախությամբ հափշտակվել է»,- հայտնել էին ՔԿ-ից։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հունվարի 30-ին որոշմամբ Անի Իսպիրյանն ազատվել էր էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից:
Հարակից հրապարակումներ`
- Հապշտապ, առանց լուրջ հիմքերի. Լուսինե Թովմասյանը՝ սկեսրայրի կալանավորման մասին
- Սուրենյանց. Հակոբ Արշակյանի քայլը քաղաքական ուղերձ էր
- Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք
- Ալեն Սիմոնյանի հարսի փաստաբան. Մինչև դատարանի որոշումը չտեսնենք, բողոքը չենք կարող կառուցել
- Հակոբ Արշակյանը գործարարներին խորհուրդ տվեց կարդալ «Սիներջիի» կալանավորված տնօրենի մասին «Վերելք» գիրքը
- Ալենի եղբոր կնոջը կալանք տված դատավորը Ալենի նախկին աշխատողն է․ Ռոբերտ Հայրապետյան
- Ալեն Սիմոնյանի եղբոր կինը կալանավորվեց
- Լուսինե Թովմասյանի սկեսրայրը կալանավորվեց
- Ես չէի ուզի սեռի հիմքով տարբերակում առանձնացնել. ՀՀ ՄԻՊ-ը՝ Էկոնոմիկայի նախարարության կին աշխատակիցների ձերբակալման մասին
- Ո՞ր տարբերակը կընտրի այս իրավիճակում հայտնված Ալեն Սիմոնյանը
- Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ հետ ձերբակալվածներից մեկը Լուսինե Թովմասյանի սկեսրայրն է
- Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջը կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
- «Հրապարակ». Ինչո՞ւմ են մեղադրում Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջը
- Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը
- ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մի շարք շահառուներին անհիմն փոխհատուցել է 238.4 մլն դրամ. ՔԿ-ն՝ Էկոնոմիկայի փոխնախարարի ձերբակալման մասին
- Էկոնոմիկայի նախարարությունում իրականացված խուզարկություններից հետո կան ձերբակալվածներ. ՔԿ
- Էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանը տարվել է իրավապահների կողմից․ մամուլի խոսնակ
- Էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանը ձերբակալվել է
- ԱԱԾ-ն էկոնոմիկայի նախարարությունում է, առգրավել է փոխնախարարի իրերը
Լրահոս
Տեսանյութեր
Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ մենք չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները