Այսօր բանկերում և փոխանակման կետերում դոլարն արժևորվել է, եվրոն և ռուբլին՝ արժեզրկվել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 2-ի ժամը 09:05-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.53 դրամ` նախորդ օրվա համեմատ արժևորվելով 0.11 դրամով, եվրոն և ռուբլին արժեզրկվել են։
Ըստ Rate.am կայքի՝ դոլարի առքի ամենաբարձր գինը բանկերում 402 դրամ է, վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 406 դրամ:
Փոխանակման կետերում դոլարի առքը 403 դրամ է, վաճառքը՝ 406.50 դրամ։
Բանկերում եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմում է 429.83 դրամ, իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը` 441 դրամ, առավելագույնը՝ 450։ Փոխանակման կետերում եվրոյի առքը 438 դրամ է, վաճառքը՝ 442 դրամ։
Ռուսական ռուբլու առքն էլ կազմում է 4.36 դրամ, վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 4.55դրամ։ Փոխանակման կետերում ռուբլու առքը կազմում է 4.43 դրամ, վաճառքը` 4.53 դրամ։
Հարակից հրապարակումներ`
- Բանկերում դոլարը, եվրոն և ռուբլին նախորդ օրվա համեմատ արժևորվել են
- Ամենաեկամտաբեր ֆուտբոլային ակումբները
- Հունվարի 19-ին ՀՀ փոխանակման կետերում դոլարը և ռուբլին էժանացել են
Լրահոս
Տեսանյութեր
Ունենք մի իշխանություն, որ լավ լինելը չի երաշխավորում, վատ լինելը հաստատ երաշխավորում է. Ռուստամյան