2024 թվականին նույնպես շոկոլադի դեֆիցիտ կլինի
Բորսայում կակաոյի հատիկների մեկ տոննայի արժեքը 1977 թվականից ի վեր առաջին անգամ գերազանցել է հինգ հազար դոլարը։ Այդ մասին են խոսում ICE Futures բորսայի տվյալները:
Նշվում է, որ կակաոյի հատիկների պատմական առավելագույն արժեքը գրանցվել է 1977 թվականի հուլիսին։ Այն ժամանակ ապրանքի մեկ տոննան արժեցել է 5,4 հազար դոլար։ Միևնույն ժամանակ, բորսայից հայտնել են, որ կակաոյի հատիկների պակասը կշարունակվի նաև 2024 թվականի։
Նախկինում հաղորդվում էր, որ այս տարի Ռուսաստանում շոկոլադի դեֆիցիտ է սպասվում հիմնական հումքի՝ կակաոյի հատիկների գների աճի և դրա մատակարարման հետ կապված դժվարությունների պատճառով։ Կակաոյի կարագի և կակաոյի լիկյորի գներն անցած տարվա ընթացքում արդեն իսկ աճել են 100-150%-ով՝ կանխատեսված 50%-ի դիմաց։ Արտադրողները նույնիսկ այս գներով մթերման լուրջ խնդիրներ ունեն։
Հարակից հրապարակումներ`
- Արցախցի երեխաներ. Շոկոլադ չկա, կաթնամթերք չկա, բայց մենք չենք կոտրվում
- Արցախցի երեխայի անկեղծ ուրախությունը, ով մեկ ամիս շոկոլադի երես չի տեսել ու իրեն անակնկալ շոկոլադ են տալիս...
- Շոկոլադ արտադրող Lindt ընկերությունը հայտարարել է Ռուսաստանից հեռանալու մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին