Տնտեսություն 17:37 05/02/2024 Հայաստան

Մեծ վտանգ կա, որ անշարժ գույքի ոլորտը 2024 թ.-ին կոլապսի ենթարկվի. Աղասի Թավադյանը՝ բնակարանների առքուվաճառքի 30% կրճատման մասին

Կադաստրի կոմիտեի հրապարակած 2023 թ.-ի անաշարժ գույքի շուկայի վերլուծությունից պարզվում է, որ Հայաստանում առքուվաճառքի 50.059 գործարք է կատարվել։ Այն նախորդ տարվա համեմատ նվազել է 5.4%-ով։  Բնակարանների առքուվաճառքի առավելագույն ցուցանիշն արձանագրվել է 2021 թվականին, երբ գործարքների թիվը հասել էր 56.044-ի։

2023 թվականին անշարժ գույքի առքուվաճառքի գործարքների առավել բարձր տոկոսաչափը՝ 27.0 %, գրանցվել է Երնան քաղաքում, իսկ առավել ցածրը՝ 19 %՝ Վայոց Ձորի մարզում:

Հատկանշական է, որ  նախորդ տարի Երևանում անշարժ գույքի հետ գործարքների թվի նվազումն տոկոսային հարաբերակցությամբ ամենաբարձրն է եղել՝ 13513՝  նախորդ տարվա 17734-ի դիմաց, որը 23.8%-ով նվազել է։ Սակայն վիճակագրական տվյալներից պարզ է դառնում, որ մայրաքաղաքում զուտ մասնավոր բնակարանների առքուվաճառքի թիվը նվազել է 29.6%-ով ։

Անշարժ գույքի շուկայում արձանագրված վերջին միտումների շուրջ Panorama.am-ը զրուցեց տնտեսագետ, Tvyal.com հարթակի ղեկավար Աղասի Թավադյանի հետ։

«Այս ամենը շատ մտահոգիչ է, քանի որ ՀՀ-ի ներդրումներն հիմնականում ուղղվել են անշարժ գույքի մեջ։ 2022 թվականից բավականին մեծ քանակությամբ դրամական միջոցներ և կապիտալ է արտահոսել ՌԴ-ից Հայաստան, որը հիմնականում ներդրվել  է շինարարության մեջ, քնաի որ բանկային ալորտի հիմնական շահն այնտեղ է՝ կապված եկամտահարկի վերադարձի օրենքի կիրառման հետ։

Բավականին մեծ քանակությամբ շինություններ են կառուցվել Երևանում՝ այն հուսով և ակնկալիքով, որ վերջին երկու տարիների արձանագրված տնտեսական աճը, Ռուսաստանից կապիտալի և աշխատողների ներհոսքը շարունակվելու է, որը շատ նաիվ մտածելակերպ է։

Որոշ նախանշաններ կան, որ 2024 թվականին այս շուկան կարող է փլուզվել։ Նշեմ որ այս պահին այն շենքերը, որոնք կառուցվել էին Երևան քաղաքում, մասնավորապես կենտրոնում՝ 3000-4000 դոլար արժեն։ 2023 թվականի ամռանը մեկ սենյականոց բնակարանի վարձակալությունը Երևանի կենտրոնում ավելի թանկ է եղել, քան Մոսկվայում։ Երանում եղել է 1000 դոլար, Մոսկվայում 800 դոլար, որը խոսում էր այն մասին, որ որոշակի անհամաչափություն կար։ Այս պահին Երևանի կենտրոնում բնակարանի գինը հասել է 700 դոլարի։

Բայց մեր տնտեսության համար արդեն կան բացասական նախանշաններ, դրանցից մեկն այն է, որ ՏՏ ոլորտում աշխատատեղերի աճ արդեն չկա։ Այստեղ պետք է արաձանագրենք մի հանգամանք, որ ՌԴ-ից եկածները հիմնականում գնում էին ՏՏ ոլորտ, և այնտեղ արդեն աճը կանգնեց, իսկ վերջին երկու տարվա ընթացքում մոտ երկու անգամ ավելացել էր այդ ոլորտում աշխատողների քանակը։

Մյուս կողմից էլ, երբ հանրապետության աշխատատեղերի մոտ 70 %-ը Երևանում է և  ՀՆԱ-ի 60%-ից ավելին այստեղ է ստեղծվում, Հայաստան եկած այդ շինարարության կապիտալը հիմնականում Երևանում է դրվել՝ մայրաքաղաքում 2023 թվականին 2022թ-ի համեմատ բնակարանների գնման գործարքները մոտ 30 %-ով կրճատվել է։  Այս փաստը և այն, որ Երևանի կենտրոնում նորակառույցների գինը 3000-4000 դոլար է 1ք/մ-ի դիմաց, իսկ միջին աշխատավարձն Երևանում մոտ 300 հազար դրամ է, ապա շատ քիչ մարդիկ կգտնվեն, որոնք գնողունակ կլինեն այդ տները ձեռք բերելու համար։ Դրանք հիմնականում վաճառվում և ձեռք են բերվում բանկերի կողմից, որպեսզի եկամտահարկի վերադարձից օգտվեն։

Սա շատ-շատ վտանգավոր է, քանի որ մեր նրեդրումների մեծ մասը գնացել է դեպի անշարժ գույք, ավելին, կառավարությունն էլ արագ շահույթ ակնկալելով, նույնպես մեծ քանակությամբ գումարներ է ներդրել այս ոլորտում։

Այս պայմաններում մեծ վտանգ կա, որ այս ոլորտը 2024 թվականին կոլապսի ենթարկվի, ինչը խիստ բացասական կլինի մեր տնտեսության համար։

Կառավարությունն ունի մեծ ռեսուրսներ շուկայում դրամական միջոցները և հակաբյուջետային ոլորտը կառավարելու համար և  խորհուրդ կտայի եկամտահարկի վերադրաձը տալ այն կազմակերպություններին, որոնք նոր,արդի տեխնոլոգիաներով կազմակերպություններ կհամաձայնեն ստեղծել Հայաստանի Հանրապետությունում, որպեսզի արտադրության ոլորտն էլ զարգանա, ոչ միայն բանկարանաշինության։

Հիշեցնեմ, որ մինչև 2021 թվականն ամենամեծ տնտեսական աճը Հայաստանում եղել էր 2005-08 թթ.-ին, երբ կրկին շինարարության ծավալները շատ մեծ էին, որը դրական չէր ՀՀ-ի համար»,-ասաց Աղասի Թավադյանը։


 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

15:31
Քաղտեխնոլոգ. Մոսկվայում Ալիևը հրաժարվեց վճարել խաղաղապահների՝ Արցախից դուրս գալու գինը
Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների՝ Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ Ալիևին ներկայացվեց այն գինը, որը պետք է վճարեր Արցախից ռուս խաղաղապահ...
Աղբյուր` Panorama.am
15:23
Կարող են հայտնվել հեռարձակողներ, որոնց թիկունքում կկանգնեն այլ պետությունների շահեր պաշտպանողները. Տիգրան Հակոբյան
«Հանձնաժողովը կանխատեսում է, որ հաջորդ մրցույթում 2027 թվականին կարող են թափուր մնալ սլոթեր, որոնք կարող են զբաղեցնել պրոպագանդիստական...
Աղբյուր` Panorama.am
15:03
Վրաստանի վարչապետը նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին երկրի դավաճան է անվանել
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երկրի դավաճան է, ով ուղղակիորեն դավաճանում է Վրաստանի ազգային շահերը։  Sputnik Գրուզիայի հաղորդմամբ,...
Աղբյուր` Panorama.am
15:02
ԵԽ գլխավոր քարտուղար. Ողջունում եմ Հայաստան-Ադրբեջան սահմանազատման շուրջ պայմանավորվածությունը
ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը ողջունում է սահմանազատման գործընթացի մեկնարկի շուրջ Երևանի և Բաքվի միջև...
Աղբյուր` Panorama.am
14:56
Հայաստանյան իրավունքի ագրեգատային վիճակները
Չգիտեմ՝ Փաշինյանը դպրոցում ինչպես է սովորել ֆիզիկան, բայց ինչ-որ այլ տեղից է հաստատ գտել ջուրը ՀՀ քաղաքացիների ու ՀՀ իրավունքների հետ...
Աղբյուր` Panorama.am
14:54
Ֆրանսիայի դեսպանը վերադարձել է Ադրբեջան՝ Մակրոնի կողմից խորհրդակցությունների հրավիրվելուց հետո
Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոննն իր երկրի ղեկավարության կողմից խորհրդակցությունների հրավիրվելուց հետո վերադարձել է Ադրբեջան և...
Աղբյուր` Panorama.am
14:37
Երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանում ապրիլի 30-ի և մայիսի 1-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, մայիսի 2-ին կեսօրից հետո, 3-5-ին ժամանակ առ ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
14:17
ՔՊ-ում որոշեցին «մեկուսացնել» Civic կայքէջի լրագրողին
Այսօր խորհրդարանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորները հայտարարել են, թե ԱԺ «Հայաստան» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
14:02
«Սահման» փերֆորմանս. քաղաքական ուղղվածությամբ մշակութային բողոք՝ Գյումրիում
Այսօր ժամը 17:00 ին, Գյումրու թատերական հրապարակում տեղի կունենա «Սահման» քաղաքական փերֆորմանսը, որը «արտացոլում է ՀՀ ներկա...
Աղբյուր` Panorama.am
14:00
Դատախազությունն ուսումնասիրում է հրապարակումը
«Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումը երեկ հանցագործության մասին հաղորդում էր հրապարակել։ Panorama.am-ը դիմեց գլխավոր...
Աղբյուր` Panorama.am
13:40
Վթար Արարատում. Ձին սատկել է, ուղևորները՝ հոսպիտալացվել
Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ապրիլի 30-ին, ժամը 02:44-ին  տեղեկություն է ստացվել, որ Երևան-Երասխ...
Աղբյուր` Panorama.am
13:23
ՔՊ-ականներն առաջարկում են Հ1-ին տալ ևս մեկ հանրապետական սփռման կապուղի
«Հանրային հեռարձակողին հնարավորություն կտրվի ունենալ ևս մեկ հանրապետական սփռման կապուղի»,-այդ մասին ԱԺ-ում ասացՔՊ-ական...
Աղբյուր` Panorama.am
13:14
Այս շարժումը ԲՈԼՈՐԻՍ մասին է
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր,  ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանը գրում է. «Հայ առաքելական եկեղեցու առաքելությունն է...
Աղբյուր` Panorama.am
12:59
ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝սահմանելով այն 8.25%
ԿԲ խորհուրդն այսօրվա նիստում որոշեց իջեցնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 8.25%: Խորհուրդը գնահատում է, որ...
Աղբյուր` Panorama.am
12:42
Ալոե Բլեքը կներկայացնի իր նոր՝ «Ավրորայի» հերոսներին նվիրված «SHINE» ստեղծագործությունը
Երգի պրեմիերան տեղի կունենա 2024 թ. «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի շնորհման արարողության ժամանակ
Աղբյուր` Panorama.am
12:26
Իշխանությունը հայտարարել է՝ չի կարող երաշխավորել «հայկական հատվածի» բնակիչների անվտանգությունը. Մանրամասներ՝ Փաշինյանի և կիրանցիների հանդիպումից
«Տավուշը հանուն Հայրենիքի» քաղաքացիական շարժումը հայտարարություն է տարածել, որում ասվում է.  «Երեկ ՀՀ Կառավարության...
Աղբյուր` Panorama.am
12:08
Փաշինյանը ջուրը թափեց սեղանին, հագուստին, որպեսզի բացատրի, թե ինչ է անում Տավուշում
Նիկոլ Փաշինյանն այսօրվա իր զրույցը նվիրել է իրավունք, իրավազորություն, ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն թեմային։...
Աղբյուր` Panorama.am
11:59
Այսքանը ստի մասին. Գեղամ Նազարյան
«Երեկ երեկոյան «Հայկական ժամանակ» թերթի հոդվածագիրը նշել էր, որ Գեղամ Նազարյանը ստում է և Կիրանցի բնակիչների հետ հանդիպման...
Աղբյուր` Panorama.am
11:47
Ձեր տրամաբանությամբ որ գնանք՝ սա ջունգլի է. Ռուբինյանը՝ ընդդիմությանը
«Ձեր արգումենտացիան, ըստ էության, հետևյան է՝ դելիմիտացիայի, դեմարկացիայի հիմք հանդիսանա շփման գիծը։ Շփման գծերը ձևավորվում են ռազմական...
Աղբյուր` Panorama.am
11:31
«Չկա որևէ այլ խելագար կառավարություն, որն իր երկրի փոքրիկ հատվածներում հետ քաշվի, երբ իր երկրի հսկայական տարածքներ օկուպացված են»
«1991 թվականի այս օրը Հայ ժողովուրդն սգում էր. Գետաշենում, Մարտունաշենում տեղի բնակչությանը պաշտպանելիս անհավասար մարտում զոհվեցին...
Աղբյուր` Panorama.am
11:22
Ինքնաշխատ նոր համակարգի միջոցով 20 534 ֆիզիկական անձի վերադարձվել է 647.5 մլն դրամ սոցիալական վճար
Պետական եկամուտների կոմիտեում ներդրված նոր համակարգի միջոցով մի քանի աղբյուրից հաշվարկված և փոխանցված սոցիալական վճարների առավելագույն չափը...
Աղբյուր` Panorama.am
11:11
Ունենք մի իշխանություն, որ լավ լինելը չի երաշխավորում, բայց վատ լինելը հաստատ երաշխավորում է. Ռուստամյան
«Միջազգային պրակտիկան և փորձը մեզ տալիս էին լրջագույն հնարավորություն այսօր գործընթացները տանել ի շահ Հայաստանի Հանրապետության»,-...
Աղբյուր` Panorama.am
10:49
Մեծամասնությունը դեմ քվեարկելով՝ ևս մեկ անգամ ցույց տվեց, որ ինքն ուրացել է Արցախը. Արծվիկ Մինասյան
«ՔՊ-ն ևս մեկ անգամ մերժեց պետականանպաստ այս հայտարարության ընդունումը և դրանով իսկ ևս մեկ անգամ դրժելով իր նախընտրական խոստումները, ևս մեկ...
Աղբյուր` Panorama.am
10:47
Կիրանցում ակցիա իրականացնողներին այցելած զինծառայողների նկատմամբ բռնության, սպառնալիքի փորձեր չեն եղել. ՔԿ
Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանն արձագանել է «Հրապարակ» թերթի այսօրվա համարում հրապարակված հոդվածին։
Աղբյուր` Panorama.am
10:39
«Լադանիվա»-ի առաջին փորձը՝ եվրատեսիլյան բեմում
«Եվրատեսիլ 2024» երգի միջազգային մրցույթում Հայաստանի պատվիրակությունն Մալմյոյում է։ Նախօրեին տեղի է ունեցել Հայաստանի ներկայացուցիչ...
Աղբյուր` Panorama.am
10:22
«Պիլոտային սահմանազատումը» իրականում Հայաստանը մաս-մաս կտրտելով թշնամուն տալու գործընթաց է. Արթուր Խաչատրյան
«Այն ինչ կատարվում է Հայաստանում և կոչվում է «պիլոտային սահմանազատում», իրականում Հայաստանը մաս-մաս կտրտելով թշնամուն տալու...
Աղբյուր` Panorama.am
10:19
Անդրանիկ Գրիգորյան. Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն է
Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Անդրանիկ Գրիգորյանը ԵՊՀ ուսանողական խորհրդի 30-ամյակի միջոցառումների շրջանակում կրկին հանդես է եկել դասախոսությամբ:
Աղբյուր` Panorama.am
10:09
«Մինչև տարվա վերջ արևմտյան ադերբեջանի կրկեսներում կլոուն կաշխատի». Օգտատերերն արձագանքում են երգիծաբան Հովհաննես Դավթյանին
«Հայրենասերից մինչև շուն մի քայլ է։ Դու շուն ես»,- Հովհաննես Դավթյանը՝ իր ներկայացման ժամանակ ակցիա իրականացրած երիտասարդին
Աղբյուր` Panorama.am
09:51
Հյուսիսային Կարոլինայում հրաձգություն է եղել, երկու կոզմից էլ զոհեր կան
Հյուսիսային Կարոլինա նահանգի Շառլոտ քաղաքում հրաձգության հետևանքով զոհվել է երեք իրավապահ, ևս հինգը վիրավորվել են։ «ՌԻԱ նովոստի» -ի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ունենք մի իշխանություն, որ լավ լինելը չի երաշխավորում, վատ լինելը հաստատ երաշխավորում է. Ռուստամյան
11:15 30/04/2024

Ունենք մի իշխանություն, որ լավ լինելը չի երաշխավորում, վատ լինելը հաստատ երաշխավորում է. Ռուստամյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}