Առողջություն 14:14 22/02/2024 Հայաստան

«Գենսուլին»-ից տուժածները. Կոմայի աստիճանի վատանալ, խիստ դիետա, տեսողության խնդիրներ

Դիաբետով հիվանդները դժգոհում են՝ կառավարության ձեռք բերած  «Գենսուլին» դեղամիջոցն անարդյունավետ է, այն օգտագործելուց հետո սկսել են արյան մեջ շաքարի պարունակության թվերը մեծանալ։

Տավուշի մարզի բնակիչ Մարինա Բաբայանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց՝ անցած տարվա սեպտեմբերից պետպատվերի շրջանակում  «Ինսուլոտարդ» դեղամիջոցի փոխարեն սկսեցին իրեն տրամադրել «Գենսուլին»։

«Փոփոխությունից հետո արյան մեջ շաքարի ցուցանիշը հասել է մինչև նույնսիկ 30, կոմայի վիճակ է սկսում մոտս։ Զանգել եմ նախարարություն։  Ինձ պատասխանեցին, որ ձեր թերապևտը վերապատրաստումների է մասնակցել, ունի էնդոկրինոլոգի գիտելիքներ, կարող է ձեզ օգնել։ Ես դիմում եմ բժշկին, ինքն ասում է՝ տարբերություն չկա, երկոսւն էլ նույն ինսուլինն են»,-ասաց դիաբետով հիվանդ կինը։

Մ. Բաբայանի խոսքով, բժշկի խորհրդով ինքը սկսել է ավելացնել դեղաչափը։

«Սկսեցի դոզաներն ավելացնել, հասցնել մինչև 100-ի։ Օրը երկու անգամ 100-ով ներարկում եմ անում, առավոտյան արթնանում եմ 15 ցուցանիշով։ Մինչև այդ, երբ «Ինսուլոտարդ» էի օգտագործում, ես արթնանում էի 5.5-6 թվով։ Օրվա ընթացքում այդ թիվը սկսում է  բարձրանալ՝  անցնելով 20-ը, հասնելով նույնիսկ մինչև 30-ի։ Ես զանգահարել եմ Առողջապահության նախարարություն, ինձ ասում են՝ տարբերություն չկա։ Երբ թվերն ասում եմ, պատասխանում են՝ ես կարող եմ այլ դեղ օգտագործել, մեկ ա, ասում են, դեղը չենք փոխելու, «Գենինսուլինը» ավելի էժան է»,-ասաց դիաբետով հիվանդ կինը։

Նա ուսումնասիրել է համացանցում առկա տեղեկությունները, տեսել, որ օրինակ Թայլանդը հրաժարվել է այդ դեղից։  ԱՆ-ից Panorama.am-ին հայտնել են, դեղամիջոցն անցել է օրենքով սահմանված լաբորատոր փորձաքննություն «Դեղերի փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից, որը նախարարությանը պատկանող ՊՈԱԿ է։

«Մեր տանը տիպ 1 դիաբետ ունեցող երկու անձ ենք՝ ես ու հարսս։ Նրա մոտ երկու ամիս առաջ է ախտորոշվել, «Գենինսուլին» օգտագործել է 15 օր, երբ տեսանք ՝ թվերը շատ բարձր է, սկսեցինք ձեռք բերել «Ինսուլոտարդ»»,-ասաց տիկին Մարինեն։

29-ամյա Արամն էջմիածնից է։  8 տարի է արդեն՝ ունի այս հիվանդությունը։

«Սկզբում ստացել եմ հումուլին և հումալոգ կոչվող դեղամիջոցը, որը որակապես շատ լավն էր։ Հետո ասեցին՝ տարիքային խումբ է փոխվել, սկսեցին տրամադրել «Ինսուլոտարդ»։ Օրվա ընթացքում այն սրսկվում էի 40 միավոր, հիմա անցել եմ «Գենինսուլին»-ին, սրսկվում եմ օրվա ընթացքում 70-80 միավոր։ Տարբերությունը զգալի է, մեկ-երկու միավոր չի, որ կապեմ սննդի հետ»,-Panorama.am-ին ասաց երիտասարդը։

Նա խոստովանում է, որ դեղի չափաքանակի ավելացմանը զուգահեռ խստացրել է դիետան, ամբողջությամբ հրաժարվել է քաղցրից, ավելի քիչ է սնվում։

Արամն ասում է՝ չի դիմել նախարարություն, առաջին անգամ երկու տարի առաջ դիմել է՝ նախարարությունից ասել են, տարիքային խումբը փոխվել է։

«Հիմա երկորրդ անգամ է օրգանիզմս սթրես տանում։ Ամռանը կհասկանամ, յոլա կգնամ այդ ինսուլինի հետ, թե պետք է սկսեմ այլ դեղամիջոց գնել ինձ համար»,-ասաց Արամը։

30-ամյա Անին Գյումրիից է։  Արդեն տասը տարի դիաբետ ունի։ «Գենսուլին»-ը ստանում է անցած տարվա սեպտեմբերից։

«Շատ դժգոհ եմ արդյունքից։ Թվերն անընդհատ տատանվում են, աչքերի անոթների հետ եղած խնդիրն ավելի է սրացել, տեսողությունս է վատացել։ Նախկինում ես կարող էի նույնսիկ առանց ակնոցի ման գալ, հիմա չեմ կարող։ Ստիպված բարձրացրել եմ դեղի չափաբաժինը»,-ասաց Անին՝ բողոքելով արյան մեջ շաքարի բաղադրության կտրուկ ու հաճախ տատանումներից։

Այս բոլոր դժգոհություններին ի պատասխան՝ Առողջապահության նախարարությունից արձագանքում են, իրենց մեկ-երկու հիվանդէ  դիմել, դեղամիջոցն էլ ձեռք են բերել մրցույթով, օրենքով սահմանված կարգով։

Իրավապաշտպան, «Առողջության իրավունք» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանը 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարին տված հարցազրույցում հայտնել է՝ եթե խնդիրը չլուծվի, ապա դիաբետ ունեցող քաղաքացիները կկանգնեն առողջական անդառնալի խնդիրների առաջ, կավելանա հաշմանդամություն ունեցող մարդկանց թիվը։

Նախարարությունից հայտնում են, որ «Գենսուլին»-ն արտադված է Լեհաստանում, որը ԵՄ անդամ է։ Մինչդեռ Ա. Պողոսյանը հիշեցնում է, որ «Գենսուլին»-ը որպես դեղամիջոց գրանցվել է 2001 թվականին, իսկ Լեհաստանը ԵՄ անդամ դարձել է 2004-ին։

«Իրականում նախորդ դեղամիջոցի՝ «Ինսուլոտարդ»  համեմատ գնային տարբերությունն էական չէ, մեկ միավորի համար 10 դրամի տարբերության մասին է խոսքը: Թաիլանդը, օրինակ, 33 ամիս կլինիկական փորձարկումից հետո հետ է կանչել այս ինսուլինը՝ հայտարարելով, որ այն ունի կողմնակի էֆեկտներ, և ցանկալի չէ այն տրամադրել հիվանդներին: Մեր կազմակերպություն բողոքած հիվանդները դժգոհում էին խնդրի վերաբերյալ Առողջապահության նախարարության (ԱՆ) պատասխաններից: Թեժ գծից նրանց խորհուրդ են տվել՝ ուրիշ դեղ ներարկեք, կամ քիչ կերե՛ք՝ շաքարը կիջնի: Սա ոչ պրոֆեսիոնալ, նաև նվաստացուցիչ պատասխան է»,- ասել է Ա.  Պողոսյանը։

ՀԿ նախագահը նաև նշել է, որ «Գենսուլին»-ի բարձր դեղաչափերը կարող են հանգեցնել կողմնակի խնդիրների։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:23
Մեշոկով փող էլ տան, ես Փաշինյանին չեմ ընտրե․ հայտնի ախուրյանցի Անոն փոշմանել է
Oragir.news-ը գրում է․ «53-ամյա Անահիտ Իգիթյանը վեց հոգանոց ընտանիքի հետ ապրում է Ախուրյան համայնքում։ Տունը որտեղ ապրում են, իրենցը...
Աղբյուր` Panorama.am
19:05
«Ռադիո» ՓԲ ընկերությունը վերադարձվել է Հայաստանի Հանրապետությանը․ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայաստանի Հանրապետությունից 2010 թվականին հափշտակված, նույն տարվա ընթացքում իրականացված...
Աղբյուր` Panorama.am
18:53
Շուրջ մեկուկես ժամ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Մեհդի Սոբհանին քննարկել են հայ-իրանական հարաբերությունները
ՀՀ առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը տեղեկացնում է․ «Այսօր, փետրվարի 13-ին ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր...
Աղբյուր` Panorama.am
18:38
Քննչական մարմին են կանչվում ԶՊՄԿ-ի գործադուլին մասնակցած անձինք, փորձ է արվում վնասների հատուցման հասցեատերեր գտնել․ փաստաբան
Փաստաբան Հրայր Խաչատրյանն իրազեկում է․ «Իրազեկման նպատակներից մեկը՝ ԶՊՄԿ ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ռ․Խուդոլիի կողմից տրված խոստումների և...
Աղբյուր` Panorama.am
18:21
26 տարի շարունակ սիրահար զույգերը կրում են նույնանման հագուստ
Թուրքիայի Հանրապետության Ամասիայի շրջանում ապրող Ռանա և Թուրհան Լադիքլի զույգն այդ երկրում հայտնի է որպես ամենագունեղ սիրահար զույգ։ Նրանք 26...
Աղբյուր` Panorama.am
18:10
Խաղաղ ու կայուն զարգացող աշխարհի մասին պատրանքներ ունենալը՝ թերևս վաղաժամ է. Զաքարյան
ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Ուկրաինան և Եվրոպան պետք է մասնակցեն ցանկացած բանակցությունների՝ կապված Ուկրաինայում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Տատիկի տունն ընդդեմ կառավարական դաչաների. Վահե Հովհաննիսյան
«Մեկդ բացատրեք Նիկոլին, որ տունը, բացի նյութական արժեք լինելուց, շատ ավելի կարևոր արժեքներ ունի։ Չի կարելի հանգիստ մարդուն ասել՝...
Աղբյուր` Panorama.am
17:54
Հայաստանի ներկայացուցիչը «Երիտասարդ խոհարարների միջազգային օլիմպիադա» մրցույթում գրավել է 2-րդ տեղը
«Երիտասարդ ուսանող խոհարար» մրցույթի հաղթող Երևանի թիվ 6 արհեստագործական պետական ուսումնարանի ուսանող Արսեն Արմենակյանը մասնակցել է...
Աղբյուր` Panorama.am
17:47
Աշխարհի գավաթի առաջին փուլում մեծահասակների կազմում իրենց դեբյուտը կնշեն Համլետ Մանուկյանը և Մամիկոն Խաչատրյանը
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում կկայանա Աշխարհի գավաթի առաջին փուլը, որտեղ մեծահասակների կազմում իրենց դեբյուտը կնշեն Համլետ...
Աղբյուր` Panorama.am
17:31
Ասում են՝ եկեք ընկերություններին տուգանենք, որ աուդիտի ենթարկվեն, սա հերթական հիմարությունն է. Նաիրի Սարգսյան
ԱԺ-ն փետրվարի 12-ին երկրորդ ընթերցմամբ ընդունեց Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին...
Աղբյուր` Panorama.am
17:30
Իրանը շարունակում է պահպանել իր հստակ դիրքորոշումը Հայաստանի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության վերաբերյալ. Իրանի փոխարտգործնախարար
Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ ԱԳ նախարարի՝ քաղաքական հարցերով տեղակալ Մաջիդ Թախթ Ռավանչիի հետ: Դեսպանատնից...
Աղբյուր` Panorama.am
17:19
Ռոնալդուն 2024 թվականի աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկն է
Սաուդյան Արաբիայի Ալ-Նասր ֆուտբոլային ակումբի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դարձել է 2024 թվականի ամենաբարձր վարձատրվող մարզիկը։...
Աղբյուր` Panorama.am
16:48
Մետրոյի «Բարեկամություն» կայարանից ձերբակալվել է ատրճանակnվ ու դանակnվ զինվшծ երիտասարդ
Համայնքային ոստիկանության Մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները փետրվարի 12-ի երեկոյան, ուժեղացված ծառայության ընթացքում, ապօրինի զենք...
Աղբյուր` Panorama.am
16:45
Սոչիում 4.4 մագնիուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Սոչիի տարբեր հատվածներում բնակիչնեն ու քաղաքի հյուրերը ցնցումներ են զգացել։ Այս մասին գրում է են տեղական ԶԼՄ-ները։ Սեյսմոլոգիական...
Աղբյուր` Panorama.am
16:24
Ռուսաստանը պատրաստվում է Ուկրաինայի հարցով բանակցային խմբի ձևավորմանը. Պեսկով
Մոսկվան սկսել է նախապատրաստվել Ուկրաինայում ստեղծված իրավիճակի կարգավորման բանակցային խմբի ձևավորմանը։ Այդ մասին հայտարարել է նախագահի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
16:13
Ողբերգական դեպք Գյումրիում. Տանը հայտնաբերել են տղամարդու մարմին և անգիտակից վիճակում գտնվող կնոջ
Օրեր առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Shamshyan.com-ի տեղեկություններով, ժամը 13։30-ի սահմաններում  ՆԳՆ փրկարար...
Աղբյուր` Panorama.am
16:12
Արդյո՞ք դպրոցներն ու մանկապարտեզները փակելու անհրաժեշտություն կա
«Վերջին երկու-երեք շաբաթներում նույն իրավիճակն ունենք՝ տվյալ սեզոնին համահունչ իրավիճակ, լարված, բայց չեմ կարող ասել, որ բռնկման շրջանում...
Աղբյուր` Panorama.am
15:55
Զելենսկու Մյունխեն ժամանելուց առաջ մեքենան մխրճվել է մարդկանց մեջ
Գերմանիայի Մյունխեն քաղաքում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց մեջ։ Մեքենայի ղեկին եղել է  Աֆղանստանի 24-ամյա քաղաքացի։ Նա ձերբակալվել է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
15:43
Սուրենյան. Ունենալու ենք եղանակային լուրջ իրադարձություններ
«Փետրվարի երրորդ տասնօրյակում կարծես թե ունենալու ենք եղանակային լուրջ իրադարձություններ»,-գրել է «Հիդրոօդերևութաբանության և...
Աղբյուր` Panorama.am
15:43
7-8 դպրոցի տնօրեններ ինքնակամ որոշել են գնումներ անել եղբորս խանութից. ՔՊ պատգամավոր
«Գյումրիի 7-8 դպրոցի տնօրեններ կան ու մարդիկ ինքնակամ, սիրով որոշել են գնումներ կատարել եղբորս պատկանող գրենական պիտույքների խանութից`...
Աղբյուր` Panorama.am
15:20
Տյումենում թաղված հայ կնոջ մարմինը կարտաշիրմեն ու Հայաստանում կթաղեն
Տյումեն թաղված հայ կնոջ մարմինը կարտաշիրմեն նրա ամուսնու պահանջով ու կթաղեն Հայաստանում։ Այս մասին հայտնում է  Ռուսաստանի դատական միասնական...
Աղբյուր` Panorama.am
15:16
Մենք բարձրագույն կրթության ոլորտում բազմաթիվ խնդիրներ ունենք. Ժաննա Անդրեասյան
«Մենք բարձրագույն կրթության ոլորտում բազմաթիվ խնդիրներ ունենք և հենց այդ պատճառով է, որ կրթության զարգացման պետական ծրագրով խնդիր ենք դրել...
Աղբյուր` Panorama.am
15:03
Սպերցյան. Երբեք չեմ փոշմանել, որ ընտրել եմ Հայաստանի հավաքականը Ռուսաստանի փոխարեն
«Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանն  ասել է, որ երբեք չի զղջացել իր ընտրության համար՝ խաղալ ոչ թե Ռուսաստանի, այլ Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
14:54
Նման դեպքեր ունենք, որ վերջին շրջանում իրականացվել է հուղարկավորություն. Ավանեսյանը՝ 44-օրյայի զոհերի մասունքների վերաբերյալ
«Այո, փոքրաթիվ, բայց նման դեպքեր ունենք, որ վերջին շրջանում իրականացվել է հուղարկավորություն»,-հայտարարեց Անահիտ Ավանեսյանը՝...
Աղբյուր` Panorama.am
14:51
Ինչո՞ւ են հանվում այդ հերթապահությունները հենց վիրուսային պիկի ժամանակ
«Այս օրերին բազմիցս ահազանգել եմ, որ վիրուսային հիվանդությունների  անվերահսկելի վիճակ է ստեղծվել, հիվանդանոցներում հիվանդներից տեղ ու...
Աղբյուր` Panorama.am
14:46
Այս իշխանությունը մեզնից գողացել է մեր հպարտությունը, պատիվն ու այսօր հոխորտում է, թե չեք կռվել. Մանուկյան
«Ազգայի ժողովի դահլիճում, երբ որ ասում են Քիվեստ, Մեղրիի փոխանակում, նայում եմ դահլիճին, 90 տոկոսն  այդ տարիներին ծնված երեխաներ են...
Աղբյուր` Panorama.am
14:36
ՄԻՊ-ը փաստաբանների խնդրի վերաբերյալ մտահոգություն է հայտնել
Մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է մտահոգիչ համարել փաստաբանական ծառայություններ մատուցողների՝ անվճար իրավաբանական օգնություն...
Աղբյուր` Panorama.am
14:09
Չեմ կարող բնորոշել, որ գործընթացները փակուղում են հայտնվել. Վահան Կոստանյանը՝ հայ-ադրբեջանական բանակցությունների մասին
«Չեմ կարող բնորոշել, որ գործընթացները փակուղում են հայտնվել»,-կառավարության ճեպազրույցների սրահում հայտարարեց  ԱԳ փոխնախարար...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հարկերը վճարենք ու տեսնենք, թե իրենք ինչ ցոփ ու շռայլ կյանք են վարում. Տնտեսվարողներ
12:05 13/02/2025

Հարկերը վճարենք ու տեսնենք, թե իրենք ինչ ցոփ ու շռայլ կյանք են վարում. Տնտեսվարողներ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}