Քաղաքական 12:47 29/02/2024

«ՄՏՍ Արմենիա» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 20 տոկոսը նվիրաբերվեց Հայաստանի Հանրապետությանը

Կառավարության նիստում գործադիրը որպես նվիրատվություն ընդունեց «ՄՏՍ Հայաստանի» որոշ բաժնեմասերի 20 տոկոսը։

««ՄՏՍ Արմենիա» ՓԲԸ-ի  100 տոկոս սեփականատեր «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերության ընդհանուր ժողովը, որը կայացել է փետվարի 16-ին, որոշել է Հայաստանի Հանրապետությանը փոխանցել «ՄՏՍ Արմենիա» ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետոմսերի 20 տոկոսին համարժեք՝ 110.000 հատ ընդհանուր թվով բաժնետոմսերը։

Հիմք ընդունելով նշվածը և այն հանգամանքը, որ «ՄՏՍ Արմենիա» ընկերությունն ունի ռազմավարական նշանակություն հեռահաղորդակցության ոլորտում և հաշվի առնելով հեռահաղորդակցության ոլորտում մեր ռազմավարական  նպատակները, ՏՏ ոլորտի զարգացման ներկայիս ընթացքը,  նախագծով առաջարկվում է  որպես նվիրատվություն
Հայաստանի Հանրապետությանը «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությունից ընդունել ընկերության սեփականության իրավունքով պատկանող «ՄՏՍ Արմենիա» ՓԲԸ 20 տոկոսին համարժեք՝ 110.000 հատ ընդհանուր թվով բաժնետոմսերը, դրանց կառավարման լիազորությունը վերապահել Հայաստանի վարչապետի աշխատակազմին»,- կառավարության նիստում ասաց զեկուցող վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։

Նիկոլ Փաշինյանն ասաց. «Հայաստանի կառավարությունը շնորհակալությամբ է ընդունում նվիրատվությունը, և պետք է ուրախությամբ արձանագրեմ, որ այս ռազմավարական ոլորտում Հայաստանի ժողովուրդը՝ ի դեմս կառավարության, հենց ռազմավարական նշանակություն ունեցող կազմակերպությունում մասնակցություն և ներկայություն ունենալու հնարավորություն ունի: Սա ընկերություններում ժողովրդի ներկայության միակ ձևաչափը չէ։ Ես, կարծում եմ, որ մենք պետք է մեր ընկերություններին խրախուսենք, որ քաղաքացիների ու բաժանորդների ներկայությունն ու մասնակցությունն ապահովեն ընկերությունների կառավարման գործում»,- ասաց նա՝ հավելելով, որ կառավարությունն, այդ նվիրատվությունն ընդունելով, ուղերձ է հղում այլ ընկերություններին։

«Մենք պետք է քաղաքականությամբ խրախուսենք, աջակցենք, հորդորենք, որ ընկերությունները դառնան բաց բաժնետիրական, բայց մի կետ պետք է գա, որ եթե մեր խրախուսման ծրագրերը, հորդորները էֆեկտ չեն տալիս, ուրեմն պետք է գնանք այլ մեխանիզմի, ընդհուպ պետք է գնալ հարկային դիվերսիֆիկացիայի մեխանիզմով:

Պետք է ասենք՝ դու բաց բաժնետիրական ընկերություն ես, ուրեմն այս հարկն է գործում, եթե ոչ, ապա այլ հարկային համակարգ է գործում՝ ընդ որում պետական վերահսկողության որոշակի մեխանիզմներով:

Ես չեմ կարծում, որ մի երկիր կա, որ ասում է՝ թող օտարերկրյա ներդրողները գան, մեր հեռահաղորդակցության ոլորտը վերցնեն որպես 100 տոկոս սեփականություն, և մենք էլ առանձնապես գաղափար չունենանք, թե այնտեղ ինչ է կատարվում: Ես  բացառում եմ, չի կարող լինել այդպիսի բան: Եթե որևէ երկրում այդպիսի բան ասվում է, ուրեմն այլ մեխանիզմներ կան օրենսդրական, կարգավորման:

Թող ոչ ոք մեզ խեթ հայացքով մեզ չնայի, սա մեր հրապարակային քաղաքականությունն է:

Մենք կորոշենք, որոնք են այդ ոլորտները, որ եթե X  պահին չգնացին բաց բաժնետիրացման, ուրեմն ուրիշ հարկեր պետք է տան, պետք է ասենք՝ ձեզ համար շահութահարկն այսքան է, եկամտային հարկն այսքան է, ավելացված արժեքի հարկն այնքան է, լիցենզիայի  վճարը սրանք են: Երկրաժամկետ հեռանկարում էլ պետք է ընդհանրապես բացառենք այդպիսի ընկերությունների գոյությունը շուկայում:

Ի՞նչ է նշանակում` մեր բոլորի հեռախոսի համարները, անձնական տվյալները վերցնեն ու գնան, դռները փակեն, ասեն` հո՛պ, հանկարծ ոչ մեկդ մոտ չգաք։ Որտե՞ղ է այդպես գրված։ Չի՛ կարող նման բան լինի։ Ես ուղիղ հեռահաղորդակցման մեր ոլորտին այդ ուղերձը հղում եմ»,– հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:40
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահի հետ
Նրանք ընդգծել են իրենց քաղաքական կամքն առանց որևէ նախապայմանի Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների ամբողջական կարգավորման վերաբերյալ։
Աղբյուր` Panorama.am
23:39
Աննա Հակոբյանը Հայաստանում գործող ավելի քան հարյուր բիզնեսներից տասնյակ միլիոնների գումար է պահանջել
«Ազգային ճակատ» տելեգրամյան ալիքը տեղեկություն է տարածել, որում ասվում է «Երեք օր առաջ տեղեկացրել էինք, որ մի շարք...
Աղբյուր` Panorama.am
23:26
Իսրայելի բանակը հավանություն է տվել Լիբանանի վրա հարձակման մարտական պլաններին
Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) այսօր հայտարարել է, որ հաստատել է Լիբանանում հարձակման մարտական պլանները: Ըստ բանակի հայտարարության՝...
Աղբյուր` Panorama.am
22:47
«Փաշինյան» անձի դիսոցիատիվ խանգարում՝ լուսաձայնային նռնակների կիրառման հողի վրա
«Ազատություն» ՌԴ-ի տելեգրամյան ալիքում ««Վտանգավոր» ու «անվտանգ» ձայնային նռնակը. ի՞նչ էր ասում Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
22:17
Պատգամավոր Իշխան Զաքարյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է
Պատգամավոր Իշխան Զաքարյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը, որ հարուցվել էր 21 թվականի ընտրություններից հետո, դադարեցվել է: Թե ե՞րբ են...
Աղբյուր` Panorama.am
22:06
Ծեծկռտուք այն բանից հետո, երբ ֆուտբոլի Վրաստանի հավաքականը 1։3 հաշվով զիջեց Թուրքիայի հավքականին
«Եվրո-2024» ֆուտբոլի առաջնության F խմբի առաջին տուրոմ Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը հանդիպեց Թուրքիայի հավքականի հետ։...
Աղբյուր` Panorama.am
21:49
Արայիկ Հարությունյանը ՀՀ իշխանությունների պարտադրանքով է հրաժարական տվել․ Մետաքսե Հակոբյան
Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի ժամանակ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր...
Աղբյուր` Panorama.am
21:33
Հունիսի 19-ին Բագրատ Սրբազանը մամուլի ասուլիս կտա
Վաղը տեղի կունենա «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի մամուլի ասուլիսը: «Լրատվամիջոցների հարգելի...
Աղբյուր` Panorama.am
20:47
ԱՏՁՄ-ն իր մտահոգությունն է հայտնում gg ընկերության շուրջ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը  (ԱՏՁՄ)  հայտարարություն է տարածել, որով իր մտահոգությունն է հայտնում...
Աղբյուր` Panorama.am
20:37
Եկել ասում են՝ էս տղերքը պետք է կալանավորված լինեին, տեսնում ենք ու ներվայնանում․ Վազգեն Սաղաթելյան
«Դատախազների պահվածքն անգամ չեմ ուզում մեկնաբանել։ Բոլորը դա տեսնում են, տեսնում են այս մարդկանց փութաջանությունը, տեսնում են էս մարդկանց...
Աղբյուր` Panorama.am
20:15
Քաղաքական հետապնդում է, դրա համար էլ հատուկ են վերաբերվում․ փաստաբան
«Կոնկրետ այս դատավարության նկատմամբ ես զգում եմ, որ հատուկ վերաբերմունք կա Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի մասով»,-լրագրողների...
Աղբյուր` Panorama.am
19:51
Անտառային հրդեհների պատճառով սահմանափակվել է նավերի տարանցումը Դարդանելի նեղուցով
Թուրքիայի առափնյա պահպանության գլխավոր վարչությունը հայտնել է, որ Դարդանելի նեղուցով նավերի տարանցումը ժամանակավորապես սահմանափակվել է անտառային...
Աղբյուր` Panorama.am
19:40
Արամ Ա. կաթողիկոսը Իրանի դեսպանի հետ քննարկել է արցահայության հետ վերադարձի իրավունքը
Այսօր  Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին  է այցելել Լիբանանում Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպան Մուճթապի Ամանին և...
Աղբյուր` Panorama.am
19:17
Իրանում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, կան վիրավորներ
Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը հայտնում է, որ Իրանի հյուսիս-արևելքում՝ Ռազավի Խորասան նահանգի Քաշմիր քաղաքում, 5 մագնիտուդ...
Աղբյուր` Panorama.am
18:55
Մենք 2021-ի ընտրությունների գնացինք ծնկի եկած, ժողովուրդը մեր թիկունքից մոտեցավ, բարձրացրեց․ Աղազարյան
Մենք 2021թ․-ին ընտրությունների գնացինք ծնկի եկած որպես թիմ, ժողովուրդը մեր թիկունքից մոտեցավ, մեզ բարձրացրեց, ասաց՝ գնացեք առաջ, դուք ճիշտ...
Աղբյուր` Panorama.am
18:43
Վճարովի ավտոկայանատեղի՝ Պուշկինի-Աբովյան փողոցների խաչմերուկից մինչև Պուշկինի-Նալբանդյան փողոցներում
 Հունիսի 21-ից Պուշկինի-Աբովյան փողոցների խաչմերուկից մինչև Պուշկինի -Նալբանդյան փողոցների հատվածում կկազմակերպվի վճարովի ավտոկայանատեղի։...
Աղբյուր` Panorama.am
18:32
Դատարանը մերժեց հանրային մեղադրողի՝ դատավորին բացարկ հայտնելու միջնորդությունը
Դատարանը մերժեց  հանրային մեղադրողի՝ դատավորին բացարկ հայտնելու միջնորդությունը, որը բողոքարկման ենթակա չէ։ Ընդգծենք, որ...
Աղբյուր` Panorama.am
18:15
Վրաստանի իշխանությունները դաս են քաղել. Գալուզինը՝ Կոբախիձեին
 Վրաստանի իշխանությունները դաս են քաղել հանցավոր արկածախնդրությունից և նպատակ ունեն խաղաղ ճանապարհով «վերադարձնելու» Աբխազիան և...
Աղբյուր` Panorama.am
18:03
Արցախի թեմի առաջնորդը Երևանում կհանդիպի արցախահայության հետ
ՀԱՍԵ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը  հունիսի 19-ի ժամը 11։00-ին արցախահայության հետ կհանդիպի Երևանի Հարավարևմտյան...
Աղբյուր` Panorama.am
17:56
ԵՄ-ն 100 հազար եվրո կհատկացնի Հայաստանում hեղեղումների հետևանքով տուժածներին
Հայաստանի Լոռու և Տավուշի մարզերում  մայիսին տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների հետևանքով առավել շատ վնասներ կրած...
Աղբյուր` Panorama.am
17:52
Պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերի գիրքը Թուրքիայում ներառվել է «երեխաների բարեկամ» գրքերի ցանկում
Թուրքիայի ընտանիքի և սոցիալական ծառայությունների նախարարությունը 1740 գիրք է առանձնացրել՝ որպես «երեխաների բարեկամ»: Այդ գրքերի...
Աղբյուր` Panorama.am
17:38
Հայաստանի գեղարվեստական մարմնամարզության հավաքականը չի մասնակցի BRICS խաղերին
Հայաստանի գեղարվեստական մարմնամարզության հավաքականը չի մասնակցի Կազանում անցկացվող BRICS խաղերին՝ մրցաշարի գլխավոր մրցավարին փոխարինելու...
Աղբյուր` Panorama.am
17:31
Վազգեն Սաղաթելյան. Հանրային մեղադրողը պետք է ընդունի, իր մտավախությունները չեն իրականացել, ես չեմ փախել
«Ես չեմ փախել, ես այստեղ եմ»,-արձագանքելով հանրային մեղադրողի՝ դատավորին բացարկ հայտնելու միջնորդությանը՝ ասաց Իմնեմնիմի փոդքասթի...
Աղբյուր` Panorama.am
17:10
Շուրջ մեկ տասնյակ քաղաքացիների, այդ թվում Գերասիմ Վարդանյանին տեսակցելու հնարավորություն չկա. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հայտնում է, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում տեսակցել...
Աղբյուր` Panorama.am
17:04
«Իմնեմնիմիի գործով» հանրային մեղադրողը բացարկ հայտնեց դատավորին
«Իմնեմնիմիի գործով» ընթացող դատական նիստում հանրային մեղադրողը բացարկ հայտնեց դատավոր Արման Հովհաննիսյանին՝ հայտարարելով, որ...
Աղբյուր` Panorama.am
16:46
Green Rock Management Group-ը մեկնարկել է նմանը չունեցող՝ City Talks փոդքասթ
Green Rock Management Group-ը մեկնարկել է նմանը չունեցող՝ City Talks փոդքասթ՝ նվիրված քաղաքաշինության և ճարտարապետության արդիական խնդիրներին։...
Աղբյուր` Panorama.am
16:31
ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ. «Իմնեմնիմիի գործով» նախնական դատալսումները շարունակվում են
Մասիվի դատարանում կշարունակվեն Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի վերաբերյալ «Իմնեմնիմիի գործով» նախնական դատալսումները։...
Աղբյուր` Panorama.am
16:25
Կյանքից հեռացել է ակադեմիկոս Համլետ Գևորգյանը
97 տարեկանում կյանքից հեռացել է մեծանուն գիտնական, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Իրականացվել են զանգվածային ձերբակալություններ ամբողջությամբ ապօրինի եղանակով. Արսեն Բաբայան
12:57 18/06/2024

Իրականացվել են զանգվածային ձերբակալություններ ամբողջությամբ ապօրինի եղանակով. Արսեն Բաբայան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}