Իրավունք 15:47 21/03/2024 Հայաստան

Ուսանողի սպանության վարույթով երկու անձի մեղադրանք է ներկայացվել, ևս մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է «Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ»-ի ուսանողի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Հիշեցնենք, որ 17-ամյա երիտասարդը, ով ենթադրյալ հանցագործություն կատարած անձի հետ տևական ժամանակ, անձնական հարցի առնչությամբ, գտնվել է թշնամական հարաբերությունների մեջ, կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքները ստացել էր սույն թվականի մարտի 12-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում՝ Երևան քաղաքի Մամիկոնյանց 52/3 հասցեի մոտ:

ՔԿ-ից հայտնում են, որ վարույթի շրջանակներում ձեռնարկված քննչական անհրաժեշտ գործողությունների, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են քննության համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ միջադեպին մասնակից ևս երկուս անձի ինքնություն, ովքեր սպանության կասկածանքով ձերբակալված 21-ամյա երիտասարդի ընկերներն են: Քննիչների և ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների համատեղ գործողությունների արդյունքում ընկերներից մեկը և 21-ամյա երիտասարդը հայտնաբերվել, ներկայացվել են վարույթն իրականացնող մարմնին և ձերբակալվել:

Իրականացված վարութային գործողություններով անհատականացվել են նրանցից յուրաքանչյուրի գործողությունները, որոնց տրվել են իրավական գնահատականներ:

Նախաքննական մարմնի կողմից ձեռնարկված մեծածավալ միջոցառումներով պարզվել է նաև միջադեպի ժամանակ տուժողին մահակի գործադրմամբ մարմնական վնասվածքներ հասցրած անձի ինքնությունը, ով 21-ամյա երիտասարդի մեկ այլ ընկերն է, ում նկատմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով հանրային քրեական հետապնդում է հարուցվել և հայտարարվել հետախուզում։

Քննությամբ նաև նոր հանգամանքներ են ի հայտ եկել. մասնավորապես, տվյալներ են ստացվել այն մասին, որ կողմերի միջև նախկինում տեղի է ունեցել նաև այլ միջադեպ, որը դարձել է վրեժի շարժառիթով 17-ամյա պատանու սպանության պատճառ: Դեպքին նախորդող ժամանակահատվածում տեղի ունեցած այս և այլ միջադեպերի առնչությամբ ձեռնարկվում են քննչական, ապացուցողական և վարութային անհրաժեշտ միջոցառումներ:
Նախաքննության ընթացքում 21-ամյա մեղադրյալի բնակության վայրում, օրենքով սահմանված կարգով, կատարվել է խուզարկություն, որի ժամանակ հայտնաբերվել են ենթադրյալ հանցագործության գործիք հանդիսացող ծալովի դանակը և փայտյա մահակը՝ չորացած արնանման հետքերով, ինչպես նաև՝ չորացած արնանման հետքերով հագուստներ։ Կատարվել են միջադեպի այլ մանրամասներ պարզելու ուղղությամբ անհրաժեշտ գործողություններ՝ առերես հարցաքննություններ, տեսագրության զննություններ, խուզարկությամբ հայտնաբերվածի վերաբերյալ նշանակվել են դատակենսաբանական դատաքրեագիտական, իսկ ավելի վաղ՝ նաև դատաբժշկական, դատակենսաբանական, դատամատնադրոշմային, համալիր դատաբժշկական և դատահետքաբանական փորձաքննություններ։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 21-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 297-րդ հոդվածի 3-րդ մասով, իսկ վերջինիս վերոհիշյալ ընկերոջը՝ 297-րդ հոդվածի 3-րդ մասով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ 21-ամյա երիտասարդի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին, որը բավարարվել է: Վերջինիս ընկերոջ նկատմամբ կիրառվել է տնային կալանք խափանման միջոցը:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ միջադեպին մասնակից մյուս անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Հետախուզվողին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու, ինչպես նաև քննությանը հետաքրքրող այլ տվյալներ ձեռք բերելու նպատակով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություն է տրվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը։ Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում.Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:50
«Հետո ասում են զինվորին դիրքերից իջեցնելու համար Ուրալ չկա»
Ոստկանությունը մեծ թվով ուժեր է կենտրոնացրել Երևանի կենտրոնում, քանի որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները՝ Տավուշի...
Աղբյուր` Panorama.am
16:47
Բագրատ Սրբազան. Այսօր առանցաքային օր է, ես սպասում եմ տեղեկությունների
Բագրատ Սրբազան. Սա նշանակում է  վախ, սա նշանակում է  սեփական ժողովրդից օտարված լինել «Ես ուզում եմ պաշտոնապես...
Աղբյուր` Panorama.am
16:31
Նիկոլ դավաճան. Ազատության հրապարակի հարակից տարածքը լեփ-լեցուն է
Ազատության հրապարակի հարևանությամբ գտնվող փողոցները լեփ-լեցուն են։ Բազմաթիվ մարդիկ վանկարկում են «Նիկոլ դավաճան»,...
Աղբյուր` Panorama.am
16:14
Բագրատ Սրբազան. Ուրախ եմ, որ իմ կոչով դուրս են եկել փողոց ոստիկանները
«Այսօր հանդիպել ենք «Ապրելու երկիր» կուսակցության, «Հայաքվե» նախաձեռնության, «Դեմոկրատական այլընտրանք»...
Աղբյուր` Panorama.am
16:00
Քաղաքացիները պատրաստվում են Սուրբ Աննա եկեղեցու բակից շարժվել դեպի Ազատության հրապարակ. ՈՒՂԻՂ
Սուրբ Աննա եկեղեցու բակն այս պահին մարդաշատ է։ Այստեղ հավաքվել են բազամթիվ քաղաքացիներ՝ շարժվելու դեպի Ազատության հրապարակ։ Հիշեցնենք, որ Ա....
Աղբյուր` Panorama.am
15:52
Քաղաքագետ. Փաշինյանը չի գիտակցում, որ այս քայլով բացահայտում է, թե այլևս իշխանություն չունի
 «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Երևանի կենտրոնը, Ազատության...
Աղբյուր` Panorama.am
15:22
Ազատամուտից դեպի Ղազախ տանող հատվածում ուժեղացված հսկողություն է. Ազատություն
Տավուշի Ազատամուտ գյուղից դեպի ադրբեջանական Ղազախ տանող հատվածում ռազմական ոստիկանությունն ուժեղացված հսկողություն է իրականացնում, տեղի...
Աղբյուր` Panorama.am
15:00
Կիրանցի վարչական ղեկավար․Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու
Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Իջևան համայնքի Կիրանց գյուղի վարչական Կամո Շահինյանին հարցրի՝ մայիսի 15-ը  սահմանազատման վերջին...
Աղբյուր` Panorama.am
14:51
Ազատության հրապարակի հարակից տարածք բազմաթիվ ոստիկաններ են բերվել, ամենուրեք արգելապատնեշներ են. ՈՒՂԻՂ
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ դեպի Ազատության հրապարակ երթին ընդառաջ հարակից տարածքներում բազմաթիվ ոստիկաններ են բերել, արգելապատնեշներ են...
Աղբյուր` Panorama.am
14:45
Իշխան Գևորգյանին բերման են ենթարկել պարկերում ավազ լցնելիս. Փաստաբան
Սուրբ Աննա եկեղեցու մոտ անցած օրը տեղի ունեցած հավաքի ժամանակ Բագրատ Սրբազանը բեմահարթակ հրավիրեց այդ օրվա ընթացքում բերման ենթարկված...
Աղբյուր` Panorama.am
14:24
Քաղաքագետ. Ինչու Ռուսաստանը չի սատարում Բագրատ Սրբազանի շարժմանը
Քաղաքագետ Ստփան Դանիելյանը գրում է. «Իշխող հակաազգային ռեժիմը թեզ է առաջ քաշել, որ Բագրատ Սրբազանի շարժման ետևում կանգնած է Ռուսաստանը...
Աղբյուր` Panorama.am
14:17
Հավաքին ընդառաջ ոստիկանական բազմաթիվ ուժեր են բերվում Երևանի կենտրոն
Այսօր Ազատության հրապարակում հավաքին ընդառաջ Երևանի կենտրոն ոստիկանական բազմաթիվ ուժեր են բերվում։ Ոստիկանական մեքենաների տեղաշարժը ֆիքսել են...
Աղբյուր` Panorama.am
13:59
Ոստիկանությունն արգելել է Օպերայի շենքի հարակից սրճարաններին աշխատել. «Փաստինֆո»
Երևանի  Ազատության հրապարակին հարող որոշ  սրճարանների արգելվել է այսօր ժամը 14։00-19։00-ն ընկած ժամանակահատվածում աշխատել։...
Աղբյուր` Panorama.am
13:57
ԱՄՆ-ն և ԵՄ-ն ցուցարարների հանդեպ վերաբերմունքի համար հարձակվում են վրացական իշխանությունների վրա, իսկ Հայաստանի համատեքստում դագաղային լռություն է.Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մայիսի 15-ին կայացած ճեպազրույցում մեկնաբանել է վերջին օրերին Երևանում և Թբիլիսիում տեղի ունեցած...
Աղբյուր` Panorama.am
13:46
Նոր արագաչափ Դավիթաշեն-Աշտարակի խճուղի ճանապարհահատվածում
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հաշվի առնելով սահմանված երթևեկության առավելագույն արագության պահպանման նկատմամբ լուսանկարահանող...
Աղբյուր` Panorama.am
13:43
Ի պատասխան Սամվել Դանիելյանի ազատման՝ սառեցնում եմ իմ դոնորությունը. Հ. Հայրապետյան
Առողջապահության նախարարության կողմից  Յոլյան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի տնօրենի պաշտոնից Սամվել Դանիելյանի ազատմանն...
Աղբյուր` Panorama.am
13:33
ԵՊՀ ավելի քան 5 տասնյակ դասախոսներ աջակցում են շարժմանը և պահանջում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը
ԵՊՀ ավելի քան հինգ տասնյակ դասախոսներ հայտարարում են Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանն աջակցելու մասին՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը...
Աղբյուր` Panorama.am
13:16
Տավուշը հանուն հայրենիքի. Այս ամենը գործող իշխանությունների և նրա ղեկավարների վախերի դրսևորման լավագույն ցուցիչն է
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը տարածել է հայտարարություն, որտեղ  ասված է. ««Տավուշը հանուն...
Աղբյուր` Panorama.am
12:59
Երևանի բազմաթիվ հասցեներում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 16-ին...
Աղբյուր` Panorama.am
12:54
ՔԿ. Իշխան Գևորգյանն ունի ձերբակալվածի կարգավիճակ
Երեկ երեկոյան հինգ անձ ապօրինի զենք-զինամթերք կրելու, պահելու հիմնավոր կասկածով բերման են ենթարկվել ոստիկանություն, այնուհետև ներկայացվել են...
Աղբյուր` Panorama.am
12:31
Ուռուցքաբանության կենտոնի տնօրենին հեռացրել են, քանի որ թքած ունեն երեխաների կյանքերի վրա. Քրիստինե Վարդանյան
ԱԺ «Հայաստան» խմաբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է. «Բագրատ Սուբազանի հետ ողջագուրվելու ու շարժմանն...
Աղբյուր` Panorama.am
12:26
Նախարարությունն այդպես է նպատակահարմար է գտել. ԱՆ-ն՝ Դանիելյանի ազատման մասին
Առողջապահության նախարարությունը չի հերքում Սամվել Դանիելյանին Յոլյան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի տնօրենի պաշտոնից ազատելու...
Աղբյուր` Panorama.am
12:08
ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնել է հեռախոսահամարով միջազգային փոխանցումների հնարավորությունները
ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆիզիկական անձ հաճախորդները կարող են Ռուսաստանից դրամական փոխանցումներ ստանալ հեռախոսահամարով: Ծառայությունը հասանելի է...
Աղբյուր` Panorama.am
11:54
Ուռուցքաբանության կենտրոնի տնօրենին աշխատանքից ազատել են Բագրատ Սրբազանի հետ ողջագուրվելու համար.Գևորգ Թամամյան
Հայտնի ուռուցքաբան Գևորգ Թամամյանը գրում է. «Քիչ առաջ բժիշկ Դանելյանն ազատվել է աշխատանքից` Յոլյան արյունաբանության և...
Աղբյուր` Panorama.am
11:51
Ոստիկանությունն այսօր Օպերայի հարակից փողոցներում սահմանափակելու է մարդկանց և մեքենաների տեղաշարժը
ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունից  հայտնում են. «ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացված հայտի հիման վրա՝ Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և...
Աղբյուր` Panorama.am
11:42
44-օրյայի ժամանակ անհայտ կորած Հայր Մկրտիչը կոնտրբաս էր նվագում. Հովհաննես Իշխանյան
Հրապարակախոս Հովհաննես Իշխանյանը գրում է. «Երեկ հրապարակում հնչեց 44-օրյայի ժամանակ անհայտ կորած Հայր Մկրտչի անունը՝ որպես Բագրատ Սրբազանի...
Աղբյուր` Panorama.am
11:31
Արաքսավանում ձկների անկման փաստով տեսչական մարմնում վարույթ է հարուցվել
Մայիսի 14-ին ֆեյսբուքյան «Ձկնորսություն  Հայաստանում» էջը տեսանյութ էր հրապարակել և հայտնել, որ Հրազդան գետի Արաքսավանի...
Աղբյուր` Panorama.am
11:22
Թուրքիայում դավադրության մասին լուրերը կարող են քաղաքական դրդապատճառներ ունենալ
Թուրքիայում հնարավոր նոր դավադրության մասին խոսակցությունները կարող են քաղաքական դրդապատճառներ ունենալ և նպատակ ունեն տարաձայնություններ...
Աղբյուր` Panorama.am
11:00
Հարութ Սասունյան. Բագրատ արքեպիսկոպոսն առաջնորդում է Փաշինյանին հեռացնելու և Հայաստանը փրկելու ջանքերը
Վերջին շաբաթվա ընթացքում Հայաստանում շատ բան է տեղի ունեցել՝ խորապես ցնցելով ապաշնորհ, անփորձ, պարտվող և մոլորեցնող վարչապետ Նիկոլ Փաշինյանին,...
Աղբյուր` Panorama.am
10:51
Վահե Հովհաննիսյան. Որ ինքներս մեզնից ծնկաչոք ներողություն խնդրենք
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնասիր Վահե Հովհաննիսյանը գրում է.   «Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման ամենամեծ շահառուն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ մենք չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները
14:57 14/05/2024

Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ մենք չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}