Տիգրան Աբրահամյանն «Արմավիր» ՔԿՀ-ում տեսակցել է Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ԱԺ «Պատիվ ունեմ» խնբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը տեսակցել է Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին:
«Վերջիններս առաջին հերթին շնորհակալություն էին հայտնում իրենց աջակցություն հայտնած բոլոր քաղաքացիներին` վստահեցնելով, որ այդ սատարումն ու ջերմ վերաբերմունքը մեծ ուժ է տալիս` իրենց պայքարը նոր եռանդով շարունակելու գործում:
Ինքս չեմ կասկածում, որ իշխանության այս վրեժխնդրությունը ոչ միայն չի կանխելու Նարեկի, Վազգենի ու նրանց նման մտածող անձանց ազատ խոսքի արտահայտմանը, այլ երկրի ներսում և դրսում ուշադրություն է կենտրոնացնելու Հայաստանում առկա քաղաքական հետապնդումների խնդրին»,-մանրամասնել է պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
- Եվս երկու քաղբանտարկյալ Հայաստանում
- Վահե Հովհաննիսյան. Նարեկի և Վազգենի ձերբակալությունը և հետագա կալանավորումը հասարակությանը վախեցնելու ակտ է
- Աբրահամյան. Վազգենի ու Նարեկի միջոցով իշխանությունն ուզում է հանրությանը վախի մթնոլորտում պահել
- Տեռորի հերթական դրսևորում և գնալով էլ ավելի շատ դեպքերի ենք ականատես լինելու. Արման Սաղաթելյան
- Իշխանությունը պայքար է մղում ոչ թե թշնամիների դեմ, երկրի համար, այլ երկրի ներսում այլախոհության դեմ. Բեքարյան
- Դատարանը որոշեց Վազգեն Սաղաթելյանին 2 ամսով կալանավորել
- Հովհաննես Խուդոյան. հաղորդում եմ ներկայացրել ՔԿ` Նարեկ Սամսոնյանին ձերբակալած անձանց գործողությունների վերաբերյալ
- Քննչական մարմինը միջնորդություն է ներկայացրել Նարեկ Սամսոնյանի նկատմամբ կիրառել կալանքը որպես խափանման միջոց․ Մելիքյան
- Արման Սաղաթելյան. Ինձ այս պահին ավելի շատ հետաքրքրում են այս ամենի գնահատականները բազմապիսի կառույցների կողմից
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ