«Փաստ». Ուրիխանյանի վերաբերյալ ուշագրավ տեղեկություն է հրապարակել ռուսական տելեգրամյան ալիքը
«Փաստ» թերթը գրում է.
«Երևանի ավագանու կազմում առաջիկա օրերին նոր փոփոխություններ են սպասվում. ի մասնավորի, «Փաստ» թերթի տեղեկություններով, ավագանու անդամի մանդատը վայր դնելու դիմում է գրել ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, նա սահմանված կարգով արդեն ուղարկել է մանդատից հրաժարվելու դիմումը։
Ի դեպ, նույն Ուրիխանյանի վերաբերյալ ուշագրավ տեղեկություն է հրապարակել «Պարալել զեթ» ռուսական տելեգրամյան ալիքը։
Նշվում է, որ նախկին պատգամավորի նկատմամբ ՀՀ իշխանությունները փորձում են արտահանձնման գործընթաց իրականացնել և առայժմ ոչ պաշտոնապես դիմել են ՌԴ իրավապահներին։
Հայկական կողմը պնդել է, որ Ուրիխանյանը հրապարակային հայտարարություններով վերջին շրջանում անցել է բոլոր թույլատրելի սահմաններն իշխանության ներկայացուցիչների նկատմամբ` իր յութուբյան ալիքում իշխանության դեմ իբր մոտալուտ սպասվող գործողությունների համար հայտարարություններ տարածելով»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ