Սերժ Սարգսյան. Այո՛, կար այդպիսի մարդ, որ շփվում էր և ինձ հետ, և Նիկոլ Փաշինյանի
Նիկոլ Փաշինյանին սպասվող արհավիրքի մասին զգուշացումներից մեկն էլ եղել է 2020 թվականի մարտին։ Այսօր դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։
«Երբ նա Վայոց Ձորում քովիդը խեղդում էր արաղով, բառացի ասեց՝ Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն մեզ վախեցնում են պատերազմով։ Բա եթե մենք չե՞նք զգուշացրել, այդ բառերը որտեղից։ Ինչ վերաբերում է նրա այն բառերին, որ կար մարդ, որ և ինձ հետ էր շփվում, և նրա հետ էր շփվում, այո՛, կար այդպիսի մարդ, բայց ցավոք սրտի այդ մարդը հիմա չի կարող վկայություն տալ։ Չեմ ուզում անունը տալ։ Ուղղակի թող ինքը հիշի, այդ մարդուն և նրա քաղաքական թիմին ինքն ի՞նչ էր ասում՝ 2019 թվականի վերջին ու 2020 թվականի սկզբին։ Ասում էր, որ ամեն ինչ լավ է, մենք ձեր թիկունքին կանգնած ենք, ամեն ինչ նորմալ է լինելու։ Բայց բանից պարզվեց, որ մարդկանց թիկունքին կանգնել է, որ նրանց թիկունքից հարվածի։ եվ հարվածեց թիկունքից։ Անձամբ ես, երբ 2020 թվականի ամռանը մամուլի ասուլիս անցկացրեցի, ասացի՝ ռազմական գործողությունները մոտենում են։ Էլ զգուշացումները պոզո՞վ-պոչո՞վ են լինում, էլ ինչպե՞ս պետք է զգուշացնեինք»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյան. Արհավիրքը Նիկոլ Փաշինյանի իշխանության գալն էր
- Թո՛ղ հրապարակի Սերժ Սարգսյանի գեթ մեկ այդպիսի նամակ, եթե կարող է. ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ
- Սերժ Սարգսյանը կենցաղային հարցերով կառավարությանը նամակներ էր գրում, բայց չէ՞ր կարող գրել՝ վերահաս արհավիրքի առաջ եք. Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան