Սերժ Սարգսյան. Արհավիրքը Նիկոլ Փաշինյանի իշխանության գալն էր
«Կարծում եմ՝ ոևէ մեկը չի զարմանա, եթե ասեմ, Հայաստանի Հանրապետության կառավարիչը տիզերական մաշտաբի ստախոս է»,-դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, թե Սերժ Սարգսյանը կարող էր իրեն նամակ գրեր Արցախին սպասվող արհավիրքի մասին։
ՀՀ նախկին նախագահն ասաց՝ Նիկոլ Փաշինյանը զրպարտել է իրեն, ասելով, որ նրան կենցաղային հարցերով ինչ-որ նամակներ է ուղղել։
«Իմ գրասենյակի ղեկավարը հերքեց այդ ինֆորմացիան, պահանջեց, որ հրապարակվեն այդ նամակները հրապարկեն։ Պարզ է, ոչինչ տեղի չունեցավ, քանի որ նման բան չէր եղել»,-ասաց Սերժ Սարգսյանը։
Նա ընդգծեց՝ մի քանի անգամ կրկնել է, արհավիրքը Նիկոլ Փաշինյանի իշխանության գալն էր, Արցախի հարցում գլխավոր բանակցողի փոփոխությունն էր, իսկ մնացած ողբերգությունները՝ Արցախի հայաթափում, կապիտուլյացիա, Հայաստանի ստոացուցիչ վիճակ, դրանք ընդամենն արհավիրքի հետևանքներն են։
Սերժ Սարգսյանի խոսքով, ինքը մի քանի անգամ զգուշացրել է մոտեցող արհավիրքի մասին։ առաջին անգամ այդ մասին խոսել է ապրիլի 17-ին, երբ ինքն ընտրվում էր վարչապետ, հայտարարել է, որ բանակցային գործընթացը կանգ է առել, ապա բացատրել է, թե ինչ է դա նշանակում։
«Սկզբում կարծես չնկատեցին, ապա բառերը կտրելով սկսեցին բերել որպես ապացույց բանակցությունների ձախողման։ երկրորդ անգամ ես անձամբ իրեն եմ զգուշացրել վերջին 30 տարիների ընթացքում տեղի ունեցած մեր միակ հանդիպման ժամանակ, երբ ապրիլի 22-ին «Մարիոթ» հյուրանոցում ես նրան ասացի, որ ինքը մարտի 1-ի իրադարձություններից դասեր չի քաղել։ Ինքն իր բնույթի համաձայն, շուռ տվեց ու տարավ այնտեղ, որ իբր ես սպառնում եմ ժողովրդին»,-ասաց ՀՀ նախկին նախագահը՝ ավելացնելով, որ հաջորդ զգուշացումը եղել է մայիսի 1-ին, երբ նա ընտրվում էր ՀՀ վարչապետ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ունենք մի իշխանություն, որ լավ լինելը չի երաշխավորում, վատ լինելը հաստատ երաշխավորում է. Ռուստամյան