«Ժողովուրդ». Փաշինյանը մի կողմից քննադատում է ռուսներին, մյուս կողմից իր քավորին ուղարկում է ՌԴ նախագահական ընտրությունները դիտարկելու
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մի կողմից, քննադատում է ռուսներին, ակնհայտ հակառուսական քայլեր իրականացնում, մյուս կողմից՝ քավորին, ՔՊ խմբակցությունից ևս 2 հոգու, որպես դիտորդ, ուղարկում է ՌԴ նախագահական ընտրությունները դիտարկելու: Ավելին՝ նրանք տվել են դրական եզրակացություն՝ ՌԴ նախագահական ընտրությունների թափանցիկության, արդարության և օրինականության վերաբերյալ:
Այսպիսով, մարտի 15֊ին, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ, երկկողմ փոխհարաբերությունների բերումով ՌԴ նախագահական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար 2024 թվականի մարտի 14-18-ը Մոսկվա են գործուղվել Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը և Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Գևորգյանը: Դրանից բացի, ԱՊՀ միջխորհրդարանական համագործակցության ձևաչափով դարձյալ Մոսկվա են գործուղվել ՔՊ անդամ երկու պատգամավորներ Ալեքսանդր Սանդիկովը և Միքայել Թումասյանը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վերջիններս նաև միասնական եզրակացություն են ստորագրել, համաձայն որի՝ ՌԴ նախագահի ընտրություններն անցել են ազատ, արդար և թափանցիկ: Ասել է թե՝ Պուտինը լեգիտիմ նախագահ է: Եզրակացությունը կհրապարակվի առաջիկայում:
«Ժողովուրդ» օրաթերթը Նիկոլ Փաշինյանի քավոր, ՔՊ-ական Վահե Ղալումյանից փորձեց պարզել՝ արդյոք ինքն անձամբ այնտեղ Պուտինի ընտրության մշտադիտարկման աշխատանքներին մասնակցել է. եթե այո, ինչ-որ խախտումներ արձանագրել է արդյոք։ ՔՊ-ականն իրեն հատուկ ոճով հարցը լսելիս անջատեց ու այլևս չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:
Որպես ամփոփում թերևս արձանագրենք, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքական անկայունությունը դրսևորվում է նաև ամենասուր պահերին։ Մի կողմից՝ ՌԴ-ի դեմ արշավներ է անում, մյուս կողմից՝ իր միջազգային գործընկերների պատկերացումներին տրամագծորեն հակառակ քայլեր է անում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Հայաստանը կբռնի՞ Եվրոպայի ճանապարհը
- «Ժողովուրդ». Հայաստանում բազմաթիվ մարդիկ ստացել են վարորդական վկայականներ, սակայն մեքենա վարել չգիտեն
- Արայիկ Հարությունյանը վերջապես կհասնի նպատակին. ո՞վ կնշանակվի ՍԱՏՄ ղեկավար. «Փաստ»
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց