Աթանեսյան. Պարզ կդառնա, թե ռեժիմը որքան ժամկետով է որոշել ազատազրկել Ն.Մալյանին
Վաղը՝ ապրիլի 5-ին, ժամը 14:30-ին, Երևանի քրեական դատարանի Կենտրոն նստավայրում տեղի կունենա քաղաքական բանտարկյալ, ազատությունից ապօրինի զրկված և 7 ամիս կալանքի տակ պահվող Նարեկ Մալյանի գործով հերթական նիստը: Ֆեյսբուքյան գրառմամաբ հիշեցրել է Մալյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
Նա մանրամասնել է՝ վաղը կողմերը՝ մեղադրողը և պաշտպաններս, պետք է հանդես գանք ճառերով:
«Պարզ կդառնա, թե ռեժիմը որքան ժամկետով է որոշել ազատազրկել Ն.Մալյանին, իսկ մենք հերթական անգամ կապացուցենք, որ տեղի ունեցողը որևէ աղերս չունի և չի կարող ունենալ արդարադատության և օրինականության հետ:
Ն.Մալյանը ազատությունից զրկվել է ազատ խոսքի համար: Ն.Մալյանի կալանավորումը հստակ և անհերքելի ապացույց է, որ Հայաստանը նվաճած թուրքի հարճ լիբերալ ֆաշիստները ոչ մի առնչություն չունեն ժողովրդավարության հետ, այլ սարսափած են իրենց գործած ազգի դավաճանության համար արդարացի պատժի անխուսափելիությունից»,-նշել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Քաղտեխնոլոգ. Մոսկվայում Ալիևը հրաժարվեց վճարել խաղաղապահների՝ Արցախից դուրս գալու գինը