Թքած ունեմ քաղաքական ռեպրեսիաների պատվիրատուի և դրանք իրականացնող գործիքների վրա. Նարեկ Մալյան
Քաղբանտարկյալ Նարեկ Մալյանը ՔԿՀ-ից գրառում է կատարել․
«Վաղը՝ ժամը 14:30-ին տեղի կունենա ինձ ամեն գնով բանտում պահելու մասին, այսպես կոչված, դատավարության վերջին արարը, որտեղ հանդես կգամ վերջին խոսքով:
Ինձ մեղադրանք է առաջադրված ֆեյսբուքյան լայվով իշխանության նկատմամբ ատելություն քարոզելու հանցակազմով: Գործի քննության ամբողջ ընթացքն իրականացվել է խայտառակ ապօրինություններով: Վաղը հանրությունը կիմանա՝ արդյոք դատավորը կվավերացնի՞ դատախազության փնթի, ոչ կոմպետենտ կարած գործը, թե՞ կխուսափի ակնհայտ ապօրինություններն իր կնիքով վավերացնելուց:
Շուրջ 7 ամիս բանտարկության ընթացքում ամբողջությամբ անջատել եմ իմ ինքնապահպանման բնազդը և թքած ունեմ քաղաքական ռեպրեսիաների պատվիրատուի և դրանք իրականացնող գործիքների վրա:
Կհանդիպենք վաղը. միշտ ձեր՝ Մալյան»։
Հարակից հրապարակումներ`
- Նարեկ Մալյան. Ես խնդրում եմ Տիրոջն ինձ ուժ և կամք շնորհել՝ չարիքի դեմ մինչև վերջ անմնացորդ կռվելու համար
- Օգտակար խորհուրդներ՝ մի քանի օր առաջ քաղբանտարկյալ դարձած իմ ընկերներին՝ Վազգենին և Նարեկին.Նարեկ Մալյան
- Միևնույն է չես լինի Աշոտյանի պես խելացի, Մալյանի պես տաղանդավոր, Սամսոնյանի պես հետևողական, Վազգենի պես համառ. Գայանե Ասլամազյան
Լրահոս
Տեսանյութեր
Ունենք մի իշխանություն, որ լավ լինելը չի երաշխավորում, վատ լինելը հաստատ երաշխավորում է. Ռուստամյան