Մայրը ձերբակալվել է անչափահաս դստերը հարկադրաբար ամուսնացնելու մեղադրանքով
Վրաստանի գլխավոր դատախազության տեղեկություններով՝ մորը մեղադրանք է առաջադրվել՝ անչափահաս դստերը հարկադրաբար ամուսնացնելու համար։ Aliq.ge-ի փոխանցմամբ, իրավապահները մեղադրյալին ձերբակալել են ապրիլի 3-ին։
«Ամբաստանյալը կարծում էր, որ իր անչափահաս երեխայի կարծիքը կարևոր չէ, և նա ընտրության իրավունք չունի՝ պատճառաբանելով գենդերային խտրականության վրա հիմնված անհանդուրժողականությունը։ Ամբաստանյալը ստիպել է իր 16-ամյա դստերն ամուսնանալ իր նախընտրած տղամարդու հետ՝ դստեր կամքին հակառակ»,- ասված է քննչական մարմնի տարածած հաղորդագրությունում։
Ձերբակալվածին մեղադրանք է առաջադրվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածի 2-րդ մասի «Ա» ենթակետով, որը ենթադրում է ընտանիքի մի անդամի կողմից ընտանիքի մեկ այլ՝ անչափահաս անդամին հարկադրաբար ամուսնացնել]։
Հանցագործությունը պատժվում է 2-ից 4 տարի ազատազրկմամբ։
Դատախազությունից նշել են, որ արդեն դիմել են դատարան՝ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու միջնորդությամբ։
Ներքին գործերի նախարարությունում քրեական գործի քննությունը շարունակվում է։
Լրահոս
Տեսանյութեր
Ունենք մի իշխանություն, որ լավ լինելը չի երաշխավորում, վատ լինելը հաստատ երաշխավորում է. Ռուստամյան