«Փաստ». Ում նկատմամբ է Ավինյանը հանձնարարել է կոշտ վարչարարություն իրականացնել
«Փաստ» թերթը գրում է.
«Երևան համայնքի ավագանու որոշմամբ անցած տարի սահմանվել են գովազդի, գովազդի միջոցի տեղադրման (տեղաբաշխման) նոր չափորոշիչներ, և 2024 թվականի հունվարի 1-ից տնտեսվարողները պետք է առաջնորդվեն դրանցով, որպեսզի «գովազդը, գովազդի միջոցը համահունչ լինեն Երևանի ճարտարապետությանը և համապատասխանի այն օբյեկտին, միջավայրին, որտեղ տեղադրված են»:
«Փաստ» թերթի տեղեկություններով, օրեր առաջ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շրջայց է կատարել Կենտրոն վարչական շրջանում, որից հետո «փակ դռների հետևում» ծանր խոսակցություն է ունեցել ոլորտի պատասխանատուների հետ: Բանն այն է, որ, մեր աղբյուրի փոխանցմամբ, կոնկրետ Կենտրոն վարչական շրջանում տնտեսվարողների միայն 20 տոկոսն է իր արտաքին գովազդը համապատասխանեցրել նոր չափանիշներին, այսինքն, գերակշիռ մեծամասնությունը տարբեր պատճառներով դեռ փոփոխություններ չի իրականացրել:
Մեր ունեցած տեղեկություններով, Ավինյանը հասարակական կարգի պահպանության ծառայությանը հանձնարարել է սկսել կոշտ վարչարարություն իրականացնել, այսինքն, տուգանել բոլոր տնտեսվարողներին, որոնք իրենց արտաքին գովազդները չեն համապատասխանեցնի նոր չափանիշներին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին