Բոլորը պետք է զինվորագրվեն այս առաքելությանը, որովհետև այն հանուն հավերժական Հայաստանի է. Ասպրամ Կրպեյան
«Բացառիկ հայկականություն կա այս ամենում հայրենասիրություն և հայակենտրոնություն ու հայրենատիրություն»,- Բագրատ Սրբազանի առաջնորդած երթի ժամանակ ասաց Հայաստանի Հերոս Թաթուլ Կրպեյանի դուստրը՝ Ասպրամ Կրպեյանը։
Նա նշեց, որ որպես Հայ Առաքելական Սուրբ եղեկցեցու հետևորդ և, հավատալով ու վստահելով Բագրատ Սրբազանին, կցանկանար խոհեմության կոչ ուղղել իշխանություններին, որոնք հայտարարում են, թե Տավուշում մեկնարկած պայքարը իշխանության համար է։
«Բագրատ Սրբազանը հստակ սահմանեց շարժման նպատակները և առաջնահերթությունները, հետևաբար՝ այն վերկուսակցական վերանձնային, համահայկական համազգային շարժում է։ Այստեղ արժեքներ են հայը, հայրենիքը, Աստված, հետևաբար յուրաքնաչյուր ոք, անկախ կուսակցական պատկանելությունից, սեռից, տարիքից, բոլորը պետք է զինվորագրվեն այս առաքելությանը, որովհետև այն հանուն հայրենիքի է և՝ հավերժական Հայաստանի»,- ասաց Ասպրամ Կրպեյանը։
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքացիները մեքենաներից իրենց զորակցությունն են հայտնում Կիրանցից Երևան քայլերթի մասնակիցներին
- Ձեր լեզվով եմ ուզում ասել՝ ձեզ խելոք պահեք. Բագրատ Սրբազանը՝ իշխանություններին
- Բագրատ Սրբազանն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի