«The Huffington Post». Դարավոր վանքերն ու եկեղեցիները գեղեցկացնում են Հայաստանի բնապատկերը
«The Huffington Post»-ը տպագրել հոդվածագիր Քեյթ Օունի` «Այցելելով Կովկաս. Վրաստան,Ադրբեջան և Հայաստան» խորագրով հոդվածը: Ստորև ներկայացնում ենք այն` որոշ կրճատումներով.
«Առաջին անգամ Վրաստան ժամանելով, ինձ այնտեղ ջերմությամբ ողջունեցին՝ «Ամերիկա: Բարի գալուստ: Մենք միշտ ուրախ ենք ողջունել ձեզ Վրաստանում»: Մեկ օր հետո ես Բաթումից ուղևորվեցի մայրաքաղաք Թբիլիսի՝ երեք վրացիների հետ կոնյակ խմելով և կանանց միջազգային տոնի առթիվ կենացներ արտասանելով:
Վրաստանը և Հայաստանը հարուստ կրոնական պատմություն ունեցող հնագույն քրիստոնեական երկրներ են: Հայաստանն առաջին երկիրն էր, որ քրիստոնեությունը ընդունեց որպես պետական կրոն դեռ 4 - րդ դարում, իսկ Վրաստանը հետևեց նրան ընդամենը երեսուն տարի անց:
Դարավոր վանքերն ու եկեղեցիները գեղեցկացնում են Հայաստանի բնապատկերը. դրանք ենք Խոր Վիրապը, Գեղարդը, Նորավանքը , Տաթևը, ինչպես նաև աշխարհի ամենաերկար ճոպանուղին, որը կարող է երկրի հարավային մասում Որոտանի կիրճի վրայով այցելուներին տեղափոխել 5.7 կմ: Վրաստանում շատ եկեղեցիներ ու հնագույն վանքեր կգտնեք, այդ թվում նաև քարանձավային վանքեր` Ադրբեջանի հետ սահմանին: Բացի այդ, Վրաստանն ունի գինեգործության հնագույն պատմությունը:
Ադրբեջանն առաջին հերթին մահմեդական երկիր է՝ մի քանի ավերված եկեղեցիներով, որոնք ցրված են երկրով մեկ:
Չնայած Ադրբեջանն ակտիվ ջանքեր էր գործադրում, որպեսզի «Եվրատեսիլ-2012»-ի հյուրերին պատշաճ կերպով դիմավորեր Բաքվում, կարծես նա անտեսել է երկրի մյուս հատվածը:
Հնարավոր է, որ երեք երկրներից առավել հեշտ կարելի է գնալ Վրաստան, քանի որ ամերիկացիները(ինչպես նաև արևմտյան պետությունների քաղաքացիները) կարող են մեկ տարի ժամկետով առանց վիզայի այցելել երկիր: Այցելելով Հայաստան՝ անհրաժեշտ է մուտքի արտոնագիր ստանալ, որն արժե ընդամենը 8 դոլար է ու տրվում է 21 օրվա համար: Մյուս կողմից, Ադրբեջանը շարունակում է պահպանել խորհրդային կարգերի վիզային ռեժիմը՝ պահանջելով նամակ-հրավեր ու 140 դոլար արժողությամբ տուրք ամերիկացիներից և արևմտյան պետությունների քաղաքացիներից:
Կարևոր է նշել այն հանգամանքը, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանները փակ են, ու եթե Հայաստանի տարածքից մուտք ես գործել Լեռնային Ղարաբաղ, ապա ձեզ թույլ չեն տա Ադրբեջան մուտք գործել: Բացի այդ, անձնագրում հայկական վիզայի առկայությունը ադրբեջանական սահմանին լրացուցիչ ստուգումների է հանգեցնում, ինչը տեղի ունեցավ նաև ինձ հետ»:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց