Ուկրաինայում նախագահական ընտրություններ. Տիմոշենկոն, օլիգարխները և ծայրահեղ ազգայնականները

Ուկրաինայում մայիսի 25-ին տեղի կունենան արտահերթ նախագահական ընտրություններ: Երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ավարտել է նախագահի թեկնածուների գրանցումը: Հանձնաժողովը գրանցել է 23 թեկնածու, ովքեր կմասնակցեն նախագահական ընտրարշավին: 7 թեկնածու առաջադրվել են կուսակցությունների կողմից, իսկ 16-ն՝ ինքնառաջադրվել: 

Կուսակցությունների կողմից նախագահի թեկնածու են առաջադրվել «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն, ազգայնական «Սվոբոդա» կուսակցության առաջնորդ Օլեգ Տյագնիբոկը, Կոմկուսից Պյոտր Սիմոնենկոն, «Քաղաքացիական դիրքորոշում» կուսակցությունից Անատոլի Գրիցենկոն և այլն:

Ինքնառաջադրվել են հայտնի օլիգարխ և պատգամավոր Պյոտր Պորոշենկոն, «Ռեգիոնների կուսակցության» անդամներ Սերգեյ Տիգիպկոն և Օլեգ Ցարևը, բիզնեսմեն Վադիմ Ռաբինովիչը, ծայրահեղ ազգայնական «Աջ սեկտորի» առաջնորդ Դմիտրի Յարոշը, «Մայդանի» ակտիվիստներ Օլգա Բոգոմոլեցն ու Զորյան Շկիրյակը, գործարարներ Վլադիմիր Սարանովը, Անդրեյ Գրինենկոն և մի շարք այլ նախկին պաշտոնյաներ ու պատգամավորներ:

Ենթադրվում է, որ նախագահի աթոռի համար հիմնական պայքարն ընթանալու է օլիգարխ Պյոտր Պորոշենկոյի և նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի միջև: Անցկացված սոցհարցումների տվյալներով ՝ նախագահական ընտրարշավի ամենահավանական առաջնորդը 48-ամյա պատգամավոր, օլիգարխ Պյոտր Պորոշենկոն է:

«Forbes» ամսագիրը նրա կարողությունը գնահատում է 1 միլիարդ 600 միլիոն ԱՄՆ դոլար և համարում Ուկրաինայի 7 ամենահարուստ մարդկանցից մեկը: Պորոշենկոյի եկամուտի հիմնական աղբյուրը «Ռոշեն» քաղցրավենիքի ընկերությունն է, ինչի կապակցությամբ նրան անվանում են «շոկոլադի արքա»: Նախկինում Պորոշենկոն զբաղեցրել է տարբեր պաշտոններ, եղել է Կենտրոնական բանկի նախագահ, արտգործնախարար և էկոնոմիկայի նախարար: Տարբեր աղբյուրների համաձայն՝ նա ֆինանսավորել է «Մայդանը», որը հանգեցրել է նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի հեռացմանը:

«Մայդանի» առաջնորդներից «Ուդառ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն հրաժարվել է նախագահական պայքարից և առաջարկել «բոլոր ժողովրդավարական ուժերին» աջակցել Պորոշենկոյին: Կլիչկոն մտադիր է առաջադրել իր թեկնածությունը Կիևի քաղաքապետի ընտրություններում:

Համարվում է, որ Պորոշենկոն համեմատաբար իրատես և հավասարակշռված գործիչ է, ով ընդունելի է Արևմուտքի համար, միաժամանակ ընդունելի կարող է լինել Ռուսաստանի համար: Բանն այն է, որ «շոկոլադի արքան» մշտապես կողմ է եղել Ուկրաինայի եվրատլանտյան ինտեգրմանը, սակայն միաժամանակ հայտարարել է, որ ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցությունը պետք է հետաձգվի: Սա մեկնաբանվում է այն հանգամանքով, որ իր «Ռոշեն» ընկերության արտադրանքը առավելապես իրացվում է ռուսական շուկայում, հետևաբար նրա նկատմամբ ռուսական ազդեցությունը բավական մեծ է: Իսկ այդ փաստը ինքնին նշանակում է, որ նա կփորձի հավասարակշռված քաղաքականություն վարել՝ հաշվի առնելով նաև Ռուսաստանի շահերը:

Պորոշենկոյի գլխավոր մրցակից է համարվում Յուլիա Տիմոշենկոն, ով 2005թ.-ին եղել է Ուկրաինայի վարչապետ, 2009թ.-ի նախագահական ընտրություններում պարտվել է Վիկտոր Յանուկովիչին: Նա 2011թ.-ին դատապարտվել է 7 տարվա ազատազրկման ռուս-ուկրաինական գազային համաձայնագրերի կնքման ժամանակ պաշտոնական դիրքի չարաշահման մեղադրանքով, սակայն «Մայդանի» հաղթանակից և Վիկտոր Յանուկովոչին հեռացնելուց հետո ազատ է արձակվել:

«Այս ընտրություններին մասնակցում եմ՝ օլիգարխների դեմ անձնական պատերազմ վարելու համար»,- հայտարարել է  Տիմոշենկոն՝ ընդգծելով, որ օլիգարխները թալանում են ժողովրդին: Նա հայտարարել է նաև, որ ունի հստակ ծրագիր կոռուպցիայի դեմ պայքարելու համար, մասնավորապես խորհրդականում օրինագիծ ներկայացնել, ինչը թույլ կտա տեսանկարահանել կոռուպցիայի դեպքերը, որոնք դատարանում կհամարվեն ապացույց: Նա բերել է Լեհաստանի օրինակը, որ այդպիսի օրենքները աշխատել են կայծակնային արագությամբ, չորս դեպքից հետո պաշտոնյաները վախենում են կաշառք վերցնել:

Արտաքին քաղաքական հարցերում նա անհրաժեշտ է համարել դիմել Հաագայի դատարան Ղրիմը վերադարձնելու համար և շատ արագ անդամակցել Եվրամիությանը:

«Ստեղծված պայմաններում անհրաժեշտ է ինտեգրվել արևմտյան պաշտպանական միություններում, միաժամանակ Ուկրաինան պետք է շարունակի կառուցել արդյունավետ բանակ»,- ընդգծել է նա:

Մինչդեռ «Մայդանում» շարունակվում են  բողոքի ցույցերը, սակայն այս անգամ արդեն գործող իշխանության դեմ: Ինչպես հայտարարում են «Մայդանի» հռետորները՝ «վարչական շենքերը հրդեհելուց և քաղաքական գործիչներին գրասենյակներից վռնդելուց» իրենց հետ է պահում արտաքին սպառնալիքը:

Այս ֆոնին ավելի մեծ ժողովրդականություն են սկսել վայելել ծայրահեղ աջ ազգայնական ուժերը՝ ընդ որում ոչ թե Օլեգ Տյագնիբոկի խորհրդարանական «Սվոբոդա» կուսակցութունը, այլ Դմիտրի Յարոշի «Աջ սեկտորը», ում դեմ միջազգային հետախուզում է հայտարարված Ռուսաստանում:

Իսկ ահա Ուկրաինայի արևելքում և հարավում շարունակվում են  պրոռուսական բողոքի ակցիաները, որոնց մասնակիցները պահանջում են Ղրիմի օրինակով հանրաքվե անցկացնել և իշխանության վերադարձնել Յանուկովիչին:

Դոնեցկում, օրինակ, հազարավոր ցուցարարները երթ են արել՝ «Յանուկովիչը՝ մեր օրինական նախագահ», «Յանուկովիչ, փրկի՛ր քո ժողովրդին» կոչերով: Լուգանսկում մոտ երկու հազար ցուցարար բողոքի ակցիա են արել «Ռուսաստան», «Հանրաքվե» կոչերով, իսկ Խարկովում հազարին մոտ մարդ բողոքել է եվրաինտեգրման կուրսի դեմ և հանդես եկել Մաքսային միության օգտին: Օդեսայում նույնպես տեղի են ունենում նման բողոքի ակցիաներ:

Այս համատեքսում Ուկրաինայի ղեկավարի պաշտոնի համար պայքարն, ըստ էության, հիմնականում ծավալվելու է Պյոտր Պորոշենկոյի, Յուլիա Տիմոշենկոյի և ծայրահեղ ազգայնական ուժերի միջև, որոնցից յուրաքանչյուրը առավելագույնս իր ընտրարշավը կառուցել է հակառակ երկու կողմի քննադատության վրա: Պորոշենկոն, ամենայն հավանականությամբ, հանդես կգա հավասարակշված քաղաքականության դիրքերից, Տիմոշենկոն՝ պրոեվրոպական, հակառուսական և օլիգարխիայի դեմ պայքարի դիրքերից, իսկ աջ ծայրահեղ ազգայնականները կփորձեն երկուսին էլ վարկաբեկել՝ խաղալով ուկրաինացիների ազգայնական տրամադրությունների վրա:

Հեղինակ` Տիգրան Խաչատրյան



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:28
Բագրատ Սրբազանն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցներն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի: Պատարագին...
Աղբյուր` Panorama.am
10:15
Անվերապահորեն զինվորագրվում եմ Բագրատ Սրբազանի ազնիվ պայքարին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Անվերապահորեն ընդունում եմ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
09:53
Երևանում հաստաբուն ծառը տապալվել է՝ կոտրելով արտաքին լուսավորության սյունը և վնասելով գազատարը
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են. «Մայիսի 5-ին, ժամը 00:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}