Հայաստանի նոր վարչապետ կլինի Հովիկ Աբրահամյանը (Տեսանյութ)
Մի քանի ժամ տևած Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր և խորհրդի նիստերում որոշվել է Հայաստանի վարչապետի պաշտոնում առաջադրել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը, որը միաձայն հաստատվել է: Այդ մասին քիչ առաջ նիստից հետո ճեպազրույցում հայտարարեց ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարական էր տվել ապրիլի 3-ին: Այսօր ավարտվում էր Սահմանադրությամբ պարտադրվող 10-օրյա ժամկետը, որի ընթացքում պետք է հայտարարվեր նոր վարչապետի թեկնածությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ