«The Wall Street Journal». Պուտինը գործում է, Օբաման՝ գնահատում
«The Wall Street Journal»-ն անդրադարձել է Ուկրաինայում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներին ու այդ հարցում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի դերակատարությանն ու «Պուտինը գործում է, Օբաման՝ գնահատում» վերնագրով հոդված տպագրել:
Ստորև ներկայացնում ենք հոդվածը՝ որոշ կրճատումներով:
«Սպիտակ Տունը երկուշաբթի հայտարարել է, որ մի շարք ապացույցներ ունի առ այն, որ Ռուսաստանը արևելյան Ուկրաինայում բախումներ է հրահրում, սակայն նախագահ Օբաման դեռ չի որոշել, թե հետագայում սանկցիաներ կկիրառվե՞ն, թե ոչ:
Վլադիմիր Պուտինն օգտագործում է հատուկ ստորաբաժանումներ հարևանին ահաբեկելու և տարածքներ գրավելու համար, մինչդեռ Օբաման տանջվում է, թե ինչ պետք է անել:
«Մենք ուշադրությամբ հետևում ենք արևելյան Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին ինչպես նաև նրան, թե ինչ գործողություններ է անում Ռուսաստանը: Մենք աշխատում ենք մեր գործընկերների հետ և որոշում կայացնում առ այն, թե ինչ արձագանք պետք է ընտրենք»,-նշել է Սպիտակ Տան խոսնակ Ջեյ Քարնեյը»:
Պարբերականը նշում է, որ սա նույն նախագահն է, ով շաբաթների ընթացքում հայտարարում էր, որ Ուկրաինայում ռուսական որևէ իրավախախտումներ, կտրուկ սանկցիաների կհանդիպի:
«Պուտինը պետք է որ բարձաձայն ծիծաղի նման հայտարարությունից հետո:
Ընդ որում, Կիևի կառավարությունը ակնարկ է ստանում առ այն, որ ավելի լավ է հոգ տանի իր մասին, և սկսի մտածել Պուտինի այն առաջարկների շուրջ, որոնցից այն չի կարող հրաժարվել:
ԱՄՆ հրաժարվել է Ուկրաինա ուղարկել ռազմական օգնություն և Կիևը պետք է որ հանուն խաղաղության խուսափի ուղղակի ներխուժումից:
Մենք գիտենք, որ պարոն Օբաման չի առաջադրվել նախագահի պաշտոնում ՝ մեծ քաղաքականությամբ զբաղվելու համար, բայց չէ՞ որ դա նրա աշխատանքի մի մասն է կազմում: Արդյո՞ք նրան դեռ հետաքրքրում է իր աշխատանքը կատարելը»,- ասված է հոդվածում:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ