ՌԴ պատգամավոր Միլոնովը առաջարկում է Սանկտ Պետերբուրգում օրինականացնել Հոլոքոստի և Հայոց ցեղասպանության հիշատակի օրերը
ՌԴ պատգամավոր Վիտալի Միլոնովը առաջարկում է Սանկտ Պետերբուրգում օրինականացնել Հոլոքոստի և Հայոց ցեղասպանության հիշատակի օրերը: Այս մասին տեղեկացնում է «Fontanka» պարբերականը:
«Բարոյկանության հարցում պաշտպանական նախաձեռնություններով հայտնի պատգամավորը Սանկտ Պետերբուրգի խորհրդարան է ներկայացրել երկու օրինագծեր` առաջարկելով ապրիլի 24-ը և հունվարի 27-ը զոհերի հիշատակի միջազգային օր հայտարարել:
Պատգամավորը հիշեցրել է, որ մոտ 100 տարի առաջ՝ 1915թ-ին, Օսմանյան կայսրությունը սկսել է հայերի մասսայաբար ոչնչացումը, որի արդյուքնում սպանվել են 1.5 միլիոն հայեր:
Երկրորդ օրինագծի վերաբերյալ էլ նա հիշեցնում է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստների կողմից հրեաների ջարդերն ու կոտորածները տեղի են ունեցել Լենինգրադի հարևանությամբ»:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան