Աշխարհում 20:26 17/04/2014

Ուկրաինայի երկընտրանքը. դաշնային պետությո՞ւն, թե՞ քաղաքացիական պատերազմ

Ուկրաինայի Դոնեցկի շրջանի Մարիուպոլ քաղաքում նախօրեին մոտ 400 զինված անձինք հարձակվել են Ազգային գվարդիայի զորամասի վրա՝ փորձելով գրավել զենք-զինամթերք: Երկրի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի խոսքերով  ՝ բախումների արդյունքում զոհվել է 3 մարդ: Նշվում է, որ զինված մարդիկ, որոնց հետագայում միացել են ցուցարարներ, զորամասի ուղղությամբ նետել են «մոլոտովյան կոկտեյլներ» և կրակ բացել:

Սա հերթական լուրջ բախումն է մի քանի շաբաթ Ուկրաինայի հարավ-արևելքում շարունակվող հուզումների, որոնք, փաստորեն, արդեն վեր են ածվել արյունալի դիմակայության:

Ուկրաինայի ըմբոստացած հարավ-արևելքը

Ուկրաինայում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո երկրի հարավ-արևելքում՝ Խարկովում, Դոնեցկում, Լուգանսկում և Օդեսայում շարունակվում են բողոքի ակցիաներ ու ժողովրդական հուզումներ, որոնց մասնակիցներն իրենց դժգոհությունն են արտահայտում երկրի գործող իշխանություններից: Ռուսախոս բնակչությունը, որը մեծամասնություն է կազմում Ուկրաինայի այդ շրջաններում, մեծ հիասթափությամբ է ընդունել լեզվի մասին նոր օրենք ընդունելու ուկրաինական իշխանությունների նախաձեռնությունը, օլիգարխ նահանգապետերի նշանակումը, տեղերում տիրող անիշխանությունն ու կոռուպցիան:

Ռուսաստանին Ղրիմի միանալուց հետո բողոքի ակցիաները նոր թափ են ստացել: Փողոցներ դուրս եկած հազարավոր ցուցարարներ պահանջում են անցկացնել հանրաքվե, որով պետք է որոշվի Ուկրաինայի հարավ-արևելյան շրջանների կարգավիճակը: Ցուցարարները հանդես են գալիս կամ Ուկրաինայի դաշնայնացման, կամ Ղրիմի օրինակով Ռուսաստանին միանալու կոչերով:

Ցուցարարները գրոհել և աստիճանաբար զավթել են պետական, վարչական շենքեր, որոնց վրա բարձրացրել են ռուսական դրոշներ, իսկ որոշ տեղերում, օրինակ, Դոնեցկում, որոշել են ձևավորել սեփական պետական ինստիտուտներ, հռչակել անկախ պետություն: Դոնեցկում արդեն իսկ որոշվել է մայիսին անցկացնել հանրաքվե Ուկրաինայի կամ Ռուսաստանի կազմի մեջ մտնելու մասին: 

Տարբեր քաղաքներում ժամանակ առ ժամանակ տեղի են ունենում բախումներ ցուցարարների և ուժայինների միջև: Սլավյանսկ քաղաքում Ուկրաինայի հատուկ նշանակության և անվտանգության ուժերը փորձել են ճեղքել ցուցարարների դիմադրությունը, սակայն հաջողության չեն հասել: Բախումների արդյունքում զոհվել է մեկ մարդ, ինը՝ վիրավորվել: 

Խարկովում լուրջ բախումներ են եղել Ուկրաինայի դաշնայնացման և դրա դեմ հանդես եկող ցուցարարների միջև: Փայտե, մետաղե ձողերի, լուսաձայնային նռնակների գործադրման արդյունքում վիրավորվել է մոտ 50 մարդ: Լուգանսկում ոստիկանությունն ընդհանրապես լուրջ դիմադրություն ցույց չի տվել ցուցարարներին և անցել է նրանց կողմը: Վերջիններս գրավել են պետական շենքերը և ամրացել այնտեղ: Օդեսայում զուգահեռ տեղի են ունենում Ուկրաինայի դաշնայնացման կողմնակիցների ու «եվրամայդանցիների» ցույցեր, երթեր: Երկրի դաշնայնացման կողմնակիցները շրջափակել են վարչական շենքերը:

Իշխանությունը գրոհում է

Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը ապրիլի 15-ին հայտարարել է Դոնեցկի շրջանում հակաահաբեկչական գործողություն սկսելու մասին: Նա վերջնագիր է ներկայացրել ցուցարարներին, որ նրանք պետք է հանձնեն զենքերը և ազատեն գրաված պետական հասատատությունները: Նույն օրը ուկրաինական զորքերը շարժվել են Սլավյանսկ և Կրամատորսկ քաղաքների ուղղությամբ:

Ուկրաինական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Կրամատորսկում ուժայինները իրենց հսկության տակ են վերցրել տեղի օդանավակայանը, որը մինչ այդ գրավել էին ցուցարարները: Բախումների արդյունքում զոհվել է չորս ակտիվիստ, իսկ երկուսը վիրավորվել: Ուկրաինական ուժայինները գրոհել են զինտեխնիկայով, որոնց ուղեկցել են անգամ ուղղաթիռներ և ռմբագոծիչներ: Սակայն ավելի ուշ հայտնի է դարձել , որ ցուցարարներն են փորձ արել գրոհել օդանավակայանը, որոնց հետ են մղել այնտեղ արդեն իսկ տեղակայված ուժայինները, իսկ զոհերի մասին տվյալները դեռ չեն հաստատվել, հայտնի է երեք վիրավորների մասին:

Իսկ ահա Սլավյանսկում իրադարձությունները զարգացել են այլ կերպ: Մոտ 60 զինվորական հրաժարվել է ուժ կիրառել ցուցարաների դեմ և անցել նրանց կողմը:  Նրանք հետ են ուղարկել զինտեխնիկան և հայտարարել, որ իրենք Սլավյանսկում հանդիպել են ոչ թե անջատողականների և ահաբեկիչների, այլ շարքային քաղաքացիների, որոնց դեմ չեն պատերազմի:

Ուկրաինական իշխանությունները հայտարարել են կամավորական ջոկատներ կազմավորելու մասին: ՆԳՆ ղեկավարի խորհրդականը նշել է, որ 19 շրջաններում ձևավորվել են կամավորական խմբեր, որոնց կարող է անդամագրվել 18-50 տարեկան ցանկացած տղամարդ: Նրանց նպատակն է հռչակվել «պաշտպանել երկիրը անջատողականներից և քրեական տարրերից»: «Դիմադրության ժողովրդական շարժում» ստեղծելու մասին հայտարարել է նաև Ուկրաինայի նախագահի թեկնածու Յուլիա Տիմոշենկոն: Նա կոչ է արել զինվորականներին համախմբվել՝ ընդդեմ «ռուսական օկուպացիայի»:

Ալեքսանդր Տուրչինովը փորձ է արել անգամ ստանալ արտաքին ռազմական աջակցություն: Նա դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին՝ առաջարկելով ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի հետ միասին Ուկրաինայի արևելքում «հակաահաբեկչական գործողություն» իրականացնել: Սակայն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը անհնար է համարել դա՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է ստանալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մանդատը, ինչը դժվար թե տեղի ունենա:

Արևմուտքից, մասնավորապես ՆԱՏՕ-ից ռազմական աջակցություն ստանալու հույսերը նույնպես չարդարացան: ՆԱՏՕ-ի անդամ Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին հայտարարել է, թե Ուկրաինան չի կարող անկնալել Արևմուտքի ռազմական աջակցությունը, քանի որ ռազմական աջակցություն է ցուցաբերվում միայն դաշնակիցներին, իսկ Ուկրաինան ֆորմալ առումով ՆԱՏՕ-ի դաշնակիցը չէ:  Միաժամանակ նա լիովին օրինաչափ է համարել երկրի ներսում ուկրաինական իշխանությունների կողմից ուժ կիրառելը:

Տերությունների փոխադարձ մեղադրանքներն ու ճգնաժամի լուծման տարբերակները

Արևմուտքը մեղադրում է Ռուսաստանին Ուկրաինայի հարավ-արևելքում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է , որ Ռուսաստանը խախտել է Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը՝ սկզբում Ղրիմը բռնակցելով, իսկ այժմ էլ Ուկրաինայի հարավ-արևելյան շրջանները: Նա զգուշացրել է, որ եթե Ռուսաստանը շարունակի իր գործողությունները, ապա ԱՄՆ-ն տնտեսական պատժամիջոցներ կկիրառի:

Նման մոտեցում է որդեգրել Եվրամիությունը՝ մեղադրելով Ռուսաստանին Ուկրաինայում զինված խմբերին և անջատողականներին ուղղակիորեն աջակցելու մեջ:  ԵՄ-ն սպառնում է Ռուսաստանի դեմ կիրառել նոր պատժամիջոցներ: Սակայն թե կոնկրետ ինչպիսի պատժամիջոցներ կկիրառվեն, կան հակասություններ եվրոպական պետությունների միջև: Որոշ եվրոպական երկրներ կողմ են խիստ պատժամիջոցներին, որոշները՝ մտահոգություն ունեն նման խիստ միջոցների ապագա հետևանքների շուրջ, քանի որ ԵՄ շատ պետություններ տնտեսապես ամուր կապված են Ռուսաստանի հետ:

Արևմուտքը միակարծիք է, որ Ռուսաստանը պետք է դադարեցնի աջակցել ուկրաինացի անջատողականներին, հետ ուղարկի իր զորքերը ռուս-ուկրաինական սահմանից և թույլ տա ուկրաինական ժողովրդին ինքնուրույն որոշել իր ապագան:

Ռուսաստանն, իր հերթին, Արևմուտքին մեղադրում է Ուկրաինայում ստեղծված իրավիճակը օբյեկտիվորեն չպատկերացնելու մեջ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հերքել է պնդումները, թե Ռուսաստանը ցանկանում է իրեն միացնել Ուկրաինայի հարավ-արևելքը, ինչպես նաև այն մեղադրանքները, թե Ուկրաինայի տարածքում կան ռուս զինվորներ կամ գործակալներ:

Նա այդ մեղադրանքները «կատարյալ հիմարություն է» որակել : Պուտինի համոզմամբ՝ Ուկրաինայում ստեղծված ճգնաժամը կլուծվի, եթե երկրի հարավ-արևելքի ռուսախոս բնակչությանը տրվեն իրենց իրավունքներն ու շահերը պաշտպանելու երաշխիքներ: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանը ցանկանում է տեսնել Ուկրաինան միասնական իր այսօրվա սահմաններով, որը լիովին կհարգի իր առանձին շրջանների շահերը: Նա փաստել է, որ Ուկրաինայի դաշնայնացումը կարող է լինել առկա խնդիրների լուծման ուղին:

Մեկ բանում համակարծիք են Արևմուտքն ու Ռուսաստանը. ուկրաինական ճգնաժամը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով: Այդ նպատակով այսօր Ժնևում  մեկնարկել է ԱՄՆ-ի, Եվրամիության, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև քառակողմ հանդիպումը, ուր քննարկվելու է ուկրաինական ճգնաժամի լուծման ուղիները: Հանդիպման արդյունքներից կախված կլինի, թե ինչպես կզարգանան իրադարձություններն Ուկրաինայում՝ լայնամասշտաբ քաղաքացիական պատերա՞զմ, առկա լարվածության շարունակական պահպանո՞ւմ, թե՞ Ուկրաինայի դաշնայնացման մեկնարկ:

Տիգրան Խաչատրյան
քաղաքագետ



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:28
Բագրատ Սրբազանն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցներն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի: Պատարագին...
Աղբյուր` Panorama.am
10:15
Անվերապահորեն զինվորագրվում եմ Բագրատ Սրբազանի ազնիվ պայքարին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Անվերապահորեն ընդունում եմ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
09:53
Երևանում հաստաբուն ծառը տապալվել է՝ կոտրելով արտաքին լուսավորության սյունը և վնասելով գազատարը
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են. «Մայիսի 5-ին, ժամը 00:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}