Աշխարհում 18:05 20/09/2014

Իտալական մամուլը Հայաստանի նախագահի` Սուրբ Աթոռ կատարած այցի մասին

Իտալական մամուլն այս օրերին ակտիվ անդրադարձ է կատարում Վատիկան կատարած Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցին: Ուշագրավ է, որ ՀՀ նախագահի այցին ընդառաջ իտալական մամուլն անդրադառնում էր այն թեմաներին, որոնք փոխադարձ կարևորություն և հետաքրքրություն են ներկայացնում պաշտոնական Երևանի ու Սուրբ Աթոռի համար:

Ինչպես հայտնել ենք , Սուրբ Աթոռ կատարած պաշտոնական այցի ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հռոմի Վիտտորիանո թանգարանային համալիրում մասնակցել է «Արևելքի առակ. Քրիստոնեությունը նոր հազարամյակի մարտահրավերների առջև» խորագիրը կրող ցուցահանդեսի բացմանը:

Այն նպատակ է հետապնդում միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Մերձավոր Արևելքի քրիստոնյա համայնքների վիճակի, ինչպես նաև` տարածաշրջանում քրիստոնեական մշակութային ժառանգության պահպանման անհրաժեշտության վրա: Ցուցահանդեսը բացվել է դեռևս օգոստոսի 24-ին՝ Իտալիայի Ռիմինի քաղաքում. նախատեսված է այն ներկայացնել աշխարհի բազմաթիվ քաղաքներում:

Հռոմում կայանալիք երկշաբաթյա ցուցադրության մեկնարկը տրվեց Հայաստանի նախագահի մասնակցությամբ և բավականին լայն լուսաբանում գտավ իտալական մամուլի էջերում:

«Internationale»-ն «Արևելքի հավատացյալը» հրապարակմամբ  անդրադարձել է ցուցահանդեսին և նշել. «Քրիստոնեությունն իր ծագման տարածաշրջանում ներկայումս փոքրամասնություն է: Հավատացյալների թիվը տատանվում է 10-13 միլիոնի շրջանում, հետևաբար նրանք կազմում են բնակչության 2-5 տոկոսը: Վերջին տարիների հակամարտություններն ու բռնությունները, փոքրամասնությունների նկատմամբ հետապնդումները նրանց թիվն ավելի են նվազեցրել: Լուսանկարիչ Միքելե Բորզոնին երեք տարիների ընթացքում վավերագրել է Եգիպտոսի, Թուրքիայի, Իսրայելի, Իրաքի, Արևմտյան ափի, Հորդանանի ու Լիբանանի քրիստոնյա համայնքների կյանքը: Նրա աշխատանքները դարձել են ցուցահանդես՝ «Արևելքի առակը. Քրիստոնեությունը նոր հազարամյակի մարտահրավերների առջև», որը կազմակերպել են Վատիկանում Հայաստանի դեսպանությունը և Սանտ Էջիդիո համայնքը, և ներկայացված է Հռոմի Վիտորիանո ցուցասրահում: Այն բացվել է սեպտեմբերի 18-ին՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությամբ և կտևի մինչև հոկտեմբերի 1-ը»:

«L’Osservatore Romano»-ն «Արևելքի առակը» հրապարակմամբ ևս անդրադարձել է ցուցահանդեսին ու նշել, որ Հռոմից հետո այն հյուրընկալվելու է Բրյուսելում, Ժնևում, Նյու Յորքում և այլուր: Իտալական պարբերականն ընդգծել է, որ ցուցադրության ներկայացված լուսանկարներն ուղեկցվում են տեքստային պարզաբանումներով, ինչն հնարավորություն է տալիս ավելի խորը պատկերացում կազմել Արևելքում քրիստոնյաների ունեցած խնդիրների մասին:

«L’Huffington Post»-ը «Միքելե Բորզոնին լուսանկարում է Արևելքի հալածված քրիստոնյաներին: Ռեպորտաժ ցուցահանդեսից» վերնագրի ներքո լուսաբանել է  ոչ միայն ցուցահանդեսը, այլ ընթերցողների դատին է ներկայացրել մի շարք ուշագրավ ցուցանմուշներ:

Պարբերականի հետ զրույցում ինքը՝ ֆլորենցիացի լուսանկարիչը, նշել է, որ աշխատանքը «ներկայության և բացակայության տուրք է», նաև փորձ՝ հնչեցնելու ու բացատրելու իսլամի ու քրիստոնեության խորը կապը: Նրա խոսքով, երկու կրոնները հազարամյա հարաբերությունների փորձ ունեն, բայց այդ հարաբերությունները ժամանակի ու լարված հակամարտությունների պատճառով ավելի դժվարին են դառնում, և տեղի են ունենում հարձակումներ ոչ միայն քաղաքացիական անձանց վրա, այլև գեղարվեստական ու մշակութային ժառանգության վրա, ու այս ամենը՝ Արևմուտքի լռության պայմաններում:

Իտալական առաջատար «Corriere dela sera»-ն «Ագրեսիա Արևելքի քրիստոնյաների նկատմամբ» վերտառությամբ հոդվածում  անդրադարձել է ցուցահանդեսին, և մի ուշագրավ դիտարկում արել: Թերթի լրագրողը, քննարկելով Արևելքում քրիստոնեական ժառանգության ոչնչացման թեման, մատնանշել է Վանի Աղթամար եկեղեցին. «Վանդալիզմի ենթարկվելով 1915 թվականին` եկեղեցին վերաբացվել է 2007 թվականի մարտին` որպես արդեն աշխարհիկ թանգարան` թուրքական անվամբ, Աթաթուրքի դիմանկարով և առանց հայկական խաչի: Դա այն դարաշրջանն էր, երբ հայերին դուրս քշեցին Անատոլիայից»:

Պարբերականը նշել է, որ «ցեղասպանություն վերապրածների ժառանգներն Աղթամարում տարվա ընթացքում ընդամենը մեկ անգամ աղոթք անելու իրավունք ունեն»: Հոդվածագիրն, ըստ ամենայնի, ընկալել է ցուցահանդեսի ուղերձը. «Հայոց ցեղասպանության 100 ամյա տարելիցին ընդառաջ քրիստոնյա բնակչությունը Սիրիայում և Իրաքում կրկին վերապրում է իսլամական ծայրահեղականության դրսևորման մի նոր փուլ, որը վերստին կենդանացնում է քրիստոնյաների դեռևս արնահոսող վերքը»:

«Il Giornale»-ն «Քրիստոնյաների անվերջ կոտորածը (Կովկասից մինչև Իրաք և Սիրիա)» հրապարակմամբ  ծավալուն անդրադարձ է կատարել ինչպես Հռոմում կազմակերպված ցուցահանդեսին, այնպես էլ Արևելքի քրիստոնյաների հարյուրամյա հալածանքներին, որի առանցքում Հայոց ցեղասպանությունն է:

«Մերձավոր Արևելքի քրիստոնյաների ճակատագիրը կտրուկ բեկման ենթարկվեց Օսմանյան կայսրությունում երիտթուրքերի իշխանության գալով, որոնք սկսեցին հայերին և ասորի-քաղկեդոնականներին դուրս մղել իրենց հողերից»,- գրել է պարբերականն ու նշել, որ 1915 թվականի ցեղասպանության ժամանակ քրիստոնյաների մեծ մասը գաղթեց Ցարական Ռուսաստան (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Հյուսիսային Կովկաս), սակայն բռնի թուրքացումից խուսափած քրիստոնյաներին այլ վախճանի արժանացան. «Բոլշևիկյան հեղափոխությունից հետո ռուս զինվորները թողեցին կայսրության հարավային սահմանները, ինչից էլ օգտվեցին օսմանյան զորքերը, որոնք սկսեցին բնաջնջել այդտեղի քրիստոնյաներին: Մյուս կողմից էլ արդեն Խորհրդային Միությունում տեղ գտած քրիստոնյաները ենթարկվեցին ստալինյան տեռորին, նրանց եկեղեցիները փակվեցին, իսկ մի մասն էլ աքսորվեց Սիբիր»:



«Ցեղասպանության ենթարկվածներն այնպես են ցրվել ողջ աշխարհով մեկ, որ ներկայումս նույնիսկ անհնար է որևէ հաշվառում կատարել»,- նշել է «Il Giornale»-ն ու ընդգծել, որ հետապնդումներն ու ջարդերն այսօր էլ շարունակվում են և տեղ են գտնում ամենուրեք. «Թեև Արևմուտքը նրանց կողմից է, սակայն չափազանց դանդաղ է շարժվում: Նրանք գիտակցում են, որ դա նաև իրենց գաղութատիրության հետևանքն է և վախենում են, որ իրենց միջամտությունը կդիտվի որպես նոր խաչակրաց արշավանք: Սակայն նրանք շատ հաճախ ստիպված են լինում չափազանց բարձր գին վճարել իրենց ժլատության և քաղաքական հաշվարկների համար: Արևմուտքն դրա փոխարեն այտն է դեմ տալիս, սակայն նրանց այտը, ովքեր անկարող են իրենց պաշտպանել»:

Ցուցահանդեսի նկատմամբ նման հետաքրքրությունն, ըստ երևույթին, պայմանավորված էր այն հանգամանքով, որ այն բացվել էր Հայաստանի նախագահի մասնակցությամբ: Պատճառն, հավանաբար, այն է, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպման ընթացքում Արևելքի քրիստոնյաների դրությունը դարձել էր քննարկման հիմնական թեմաներից մեկը:

Երկու առաջնորդների գրասենյակներից ստացված հաղորդագրությունը վկայում էր, որ այս հարցում Սուրբ Աթոռն ու պաշտոնական Երևանը համագործակցության պատրաստակամություն են հայտնել:

Վատիկանից տարածված պաշտոնական հաղորդագրության  մեջ նշվում է, որ Հռոմի պապի և ՀՀ նախագահի հանդիպման ընթացքում «հատուկ անդրադարձ է կատարվել Մերձավոր Արևելքում տիրող ցավալի վիճակին, և հույս հայտնվել, որ միջազգային հանրության և կրոնական համայնքների ջանքերի շնորհիվ կհասնեն ժողովուրդների միջև խաղաղ համակեցության նպատակին»:

ՀՀ նախագահի մամլո ծառայության փոխանցմամբ՝ «Նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի պատրաստակամությունը մասնակցելու այս ուղղությամբ իրականացվող աշխատանքներին»:

Հարկ է նկատել, որ Հռոմի Ֆրանցիսկոս պապի և նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպմանն անդրադարձել են իտալական գրեթե բոլոր առաջատար լրատվամիջոցները: «Վատիկանի ռադիոն» , որն ի դեպ հեռարձակվում է նաև հայերենով , «L’Osservatore Romano»-ն  , «Zenit» գործակալությունը, «Wall Street Italia»-ն  և այլք:

«Vatican Insider» պարբերականը, բացի երկկողմ հանդիպումից ու ցուցահանդեսի բացումից, անդրադարձել է նաև նախագահ Սերժ Սարգսյանի խոսքին՝ մեջբերելով հատված. «Մի քանի ամսից մենք խնկարկելու ենք Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը՝ մարդկության դեմ գործված մի հանցագործության, որը, ավաղ, մինչ օրս պատշաճ գնահատականի չի արժանացել: Բայց այլընտրանք պարզապես չկա. այդ գնահատականը վաղ թե ուշ լինելու է, լինելու է ամբողջական, համապարփակ և միարժեք»:

Հռոմի պապի հետ նախագահ Սարգսյանի հանդիպմանն անդրադարձել են նաև Վատիկանի CTV հեռուստաընկերությունը , «Rome Reports» հեռուստաընկերությունը , որը նաև հիշեցնում է, որ Հայաստանն աշխարհում առաջինը քրիստոնեություն ընդունած պետությունն է, ինչպես նաև իտալական RAI TG1-ը (Իտալիայի հեռուստառադիոընկերություն) հեռուստաընկերությունը:

Վերջինս ռեպորտաժում  նշել է, որ Պապի և Նախագահի հանդիպումը տևել է 20 րոպե, որի ընթացքում կողմերը ցանկություն են հայտնել, որ Արևելքի բարդ տարածաշրջանում հակամարտությունները կարգավորվեն խաղաղ երկխոսությամբ:



Իտալական հեռուստաընկերությունը նշել է, որ նախագահ Սարգսյանն, ամենայն հավանականությամբ տեղահանումների 100-ամյակի կապակցությամբ Պապին հրավիրել է այցելել Հայաստան, ինչպես դա արդեն արել են Կիլիկյո կաթողիկոս Արամ Առաջինը և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը: RAI TG1-ը հիշեցրել է, որ «1.5 միլիոն հայեր սպանվել են Օսմանյան Կայսրությունում, Ֆրանչեսկոն գալիք ապրիլի 12-ին Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին պատարագ կմատուցի»:

Հռոմի Պապին Մեծ եղեռնի 100-ամյակի կամապկցությամբ Հայաստան հրավիրելու թեման, հավանաբար, ամենից շատն էր քննարկվել իտալական մամուլում: Այն, որ նման հրավերք լինելու էր, որևէ մեկը կասկած չուներ, իսկ ահա Ֆրանցիսկոս Պապի արձագանքն անհայտ էր:

«Korazym» գործակալությունն, օրինակ, գրել էր , որ «Պապն ընդունել է Հայաստան այցելելու հրավերը, սակայն վատիկանյան պաշտոնական հաղորդագրությունը դրա մասին չի խոսում»: Գործակալության բավականին ծավալուն նյութում բացի այս հարցից, անդրադարձ կա նաև Հռոմում բացված ցուցահանդեսի ժամանակ նախագահ Սարգսյանի խոսքին, որտեղ Սերժ Սարգսյանն ընդգծում է՝ «վաղ թե ուշ Հայոց ցեղասպանությանը պատշաճ գնահատական տալու մասին»:

Եզրափակելով նյութը՝ գործակալությունը գրել է. «Հռոմի Պապի այցը կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար, ոչ միայն այն պատճառով, որ այս կերպ Պապը հաղորդ է լինում Արևելքի քրիստոնյաների ճակատագրին, այլ նաև այն պատճառով, որ այցի հետ կապված որոշակի բարդություններ ի հայտ կգան Թուրքիայի կողմից, այն էլ այնպիսի տարում, երբ տեսանելի է խորհրդանշական վախ` Հայոց ցեղասպանության ճանաչման ամրագրման հարցում»:

Իր հերթին Վատիկանյան ASCA գործակալությունը, հղում անելով հայկական աղբյուրներին, տեղեկացրել է , որ Պապն ընդունել է Նախագահի հրավերը: Հարկ է նկատել, որ Պապի կողմից դարական արձագանքի մասին ՀՀ նախագահի մամլո գրասենյակը տեղեկացրել էր պաշտոնապես:


Բոլոր դեպքերում Ֆրանցիսկոսի դրական պատասխանը որևէ մեկին չի զարմացրել: Դեռևս նախագահ Սարգսյանի այցից առաջ իտալական առաջատար «La Repubblica»-ն նշել էր , որ Ֆրանցիսկոս Պապը դեռևս Արգենտինայում արքեպիսկոպոս եղած ժամանակներից սերտ կապեր ունի հայկական համայնքի հետ, իսկ այս տարվա հունիսի 3-ին հայերի զանգվածային ջարդերը անվանել էր «20-րդ դարի առաջին ցեղասպանություն»: Թերթը նշել էր, որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման հարցում Պապը մտադիր է հեռուն գնալ և հաջորդ տարի, բացի Սուրբ Պետրոսի տաճարում նախատեսված աղոթքից, մտադիր է ապրիլի 24-ին այցելել Հայաստան:

Հավելենք, որ իտալական առաջատար «Corriere dela sera» թերթը ծավալուն հարցազրույց է անցկացրել ՀՀ նախագահի հետ, որը կհրապակվի վաղը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:06
ԱՆ հայտարարությունը լի էր մանիպուլյացիաներով և անթաքույց ստով. Աբրահամյան
«Արդարադատության նախարարությունը սահմանագծման և սահմանազատման ապօրինի գործընթացի վերաբերյալ մի հայտարարություն տարածեց, որ լի էր...
Աղբյուր` Panorama.am
16:53
ՔԿ-ում ուսումնասիրում են «Սիվիկ»-ի լրագրողի հաղորդման հիման վրա քրեական վարույթ հարուցելու հիմքերը
Իշխանական «Սիվիկ» լրատվականի լրագրող Դավիթ Լևոնյանն այսօր ԱԺ-ում իր նկատմամբ բռնություն  կատարելու վերաբերյալ հաղոդում է...
Աղբյուր` Panorama.am
16:48
Եթե Եվրոպան, ԱՄՆ-ն արգելափակում են TikTok–ը, մենք էլ կարող ենք դա անել. ՀՌՀ նախագահ
«Ես կարծում եմ,  եթե Եվրոպան, ԱՄՆ-ն արգելափակում են TikTok–ը, մենք էլ կարող ենք դա անել»,- ԱԺ–ում հայտարարեց...
Աղբյուր` Panorama.am
16:32
«Շողակաթ» ՀԸ-ում եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի. ՀՌՀ նախագահ
ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը հետաքրքրվեց՝ ի՞նչ հեռուստաընկերություն է «Շողակաթը», ո՞ւմ է պատկանում այն, ի՞նչ պետք է եթեր տա։
Աղբյուր` Panorama.am
16:29
Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցության տրամադրումը
Հունգարիան արգելափակում է Եվրամիության Խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցություն տրամադրելու նախագիծը, որի շուրջ դաշինքում նախնական...
Աղբյուր` Panorama.am
16:28
Հայաստանը նոր մեծ վարկ է վերցնում
Համաշխարհային բանկի Գործադիր տնօրենների խորհուրդն հաստատել է Հայաստանին ուղղված 116 միլիոն դոլարին համարժեք գումարով Զարգացման քաղաքականության...
Աղբյուր` Panorama.am
16:19
Տնտեսական ակտիվությունը շարունակում է կրել որոշ կարճաժամկետ գործոնների ազդեցությունը. Մարտին Գալստյան
«2024 թ. ապրիլի 30-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 8.25%»,-...
Աղբյուր` Panorama.am
16:17
Նավի վրա, Օվկիանոսի մեջտեղում. Ինչպես է Անիտա Ավետիսյանը նշել 25-ամյակը
Սերիալային դերասանուհի Անիտա Աբետիսյանը, որն առավել հայտնի դարձավ «Սարի աղջիկ» սերիալից, նշել է ծննդյան տարեդարձը։ «Ահա և...
Աղբյուր` Panorama.am
16:05
Սողանք Լծեն-Տաթև ավտոճանապարհին
Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն  ապրիլի 30-ին, ժամը 10։26-ին ահազանգ է ստացվել, որ Լծեն գյուղի...
Աղբյուր` Panorama.am
15:57
Փաշիկ Ալավերդյան. Սպորտը միացրին, որ քանդեն
Փաշիկ Ալավերդյանը նաև ասաց. «Ես ոսկեպարցի եմ, եթե ես թուրքին եմ դիմացել ու պետք է էլի դիմանամ, սրանք ո՞վ են, որ չդիմանամ»։
Աղբյուր` Panorama.am
15:31
Քաղտեխնոլոգ. Մոսկվայում Ալիևը հրաժարվեց վճարել խաղաղապահների՝ Արցախից դուրս գալու գինը
Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների՝ Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ Ալիևին ներկայացվեց այն գինը, որը պետք է վճարեր Արցախից ռուս խաղաղապահ...
Աղբյուր` Panorama.am
15:23
Կարող են հայտնվել հեռարձակողներ, որոնց թիկունքում կկանգնեն այլ պետությունների շահեր պաշտպանողները. Տիգրան Հակոբյան
«Հանձնաժողովը կանխատեսում է, որ հաջորդ մրցույթում 2027 թվականին կարող են թափուր մնալ սլոթեր, որոնք կարող են զբաղեցնել պրոպագանդիստական...
Աղբյուր` Panorama.am
15:03
Վրաստանի վարչապետը նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին երկրի դավաճան է անվանել
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երկրի դավաճան է, ով ուղղակիորեն դավաճանում է Վրաստանի ազգային շահերը։  Sputnik Գրուզիայի հաղորդմամբ,...
Աղբյուր` Panorama.am
15:02
ԵԽ գլխավոր քարտուղար. Ողջունում եմ Հայաստան-Ադրբեջան սահմանազատման շուրջ պայմանավորվածությունը
ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը ողջունում է սահմանազատման գործընթացի մեկնարկի շուրջ Երևանի և Բաքվի միջև...
Աղբյուր` Panorama.am
14:56
Հայաստանյան իրավունքի ագրեգատային վիճակները
Չգիտեմ՝ Փաշինյանը դպրոցում ինչպես է սովորել ֆիզիկան, բայց ինչ-որ այլ տեղից է հաստատ գտել ջուրը ՀՀ քաղաքացիների ու ՀՀ իրավունքների հետ...
Աղբյուր` Panorama.am
14:54
Ֆրանսիայի դեսպանը վերադարձել է Ադրբեջան՝ Մակրոնի կողմից խորհրդակցությունների հրավիրվելուց հետո
Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոննն իր երկրի ղեկավարության կողմից խորհրդակցությունների հրավիրվելուց հետո վերադարձել է Ադրբեջան և...
Աղբյուր` Panorama.am
14:37
Երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանում ապրիլի 30-ի և մայիսի 1-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, մայիսի 2-ին կեսօրից հետո, 3-5-ին ժամանակ առ ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
14:17
ՔՊ-ում որոշեցին «մեկուսացնել» Civic կայքէջի լրագրողին
Այսօր խորհրդարանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորները հայտարարել են, թե ԱԺ «Հայաստան» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
14:02
«Սահման» փերֆորմանս. քաղաքական ուղղվածությամբ մշակութային բողոք՝ Գյումրիում
Այսօր ժամը 17:00 ին, Գյումրու թատերական հրապարակում տեղի կունենա «Սահման» քաղաքական փերֆորմանսը, որը «արտացոլում է ՀՀ ներկա...
Աղբյուր` Panorama.am
14:00
Դատախազությունն ուսումնասիրում է հրապարակումը
«Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումը երեկ հանցագործության մասին հաղորդում էր հրապարակել։ Panorama.am-ը դիմեց գլխավոր...
Աղբյուր` Panorama.am
13:40
Վթար Արարատում. Ձին սատկել է, ուղևորները՝ հոսպիտալացվել
Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ապրիլի 30-ին, ժամը 02:44-ին  տեղեկություն է ստացվել, որ Երևան-Երասխ...
Աղբյուր` Panorama.am
13:23
ՔՊ-ականներն առաջարկում են Հ1-ին տալ ևս մեկ հանրապետական սփռման կապուղի
«Հանրային հեռարձակողին հնարավորություն կտրվի ունենալ ևս մեկ հանրապետական սփռման կապուղի»,-այդ մասին ԱԺ-ում ասացՔՊ-ական...
Աղբյուր` Panorama.am
13:14
Այս շարժումը ԲՈԼՈՐԻՍ մասին է
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր,  ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանը գրում է. «Հայ առաքելական եկեղեցու առաքելությունն է...
Աղբյուր` Panorama.am
12:59
ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝սահմանելով այն 8.25%
ԿԲ խորհուրդն այսօրվա նիստում որոշեց իջեցնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 8.25%: Խորհուրդը գնահատում է, որ...
Աղբյուր` Panorama.am
12:42
Ալոե Բլեքը կներկայացնի իր նոր՝ «Ավրորայի» հերոսներին նվիրված «SHINE» ստեղծագործությունը
Երգի պրեմիերան տեղի կունենա 2024 թ. «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի շնորհման արարողության ժամանակ
Աղբյուր` Panorama.am
12:26
Իշխանությունը հայտարարել է՝ չի կարող երաշխավորել «հայկական հատվածի» բնակիչների անվտանգությունը. Մանրամասներ՝ Փաշինյանի և կիրանցիների հանդիպումից
«Տավուշը հանուն Հայրենիքի» քաղաքացիական շարժումը հայտարարություն է տարածել, որում ասվում է.  «Երեկ ՀՀ Կառավարության...
Աղբյուր` Panorama.am
12:08
Փաշինյանը ջուրը թափեց սեղանին, հագուստին, որպեսզի բացատրի, թե ինչ է անում Տավուշում
Նիկոլ Փաշինյանն այսօրվա իր զրույցը նվիրել է իրավունք, իրավազորություն, ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն թեմային։...
Աղբյուր` Panorama.am
11:59
Այսքանը ստի մասին. Գեղամ Նազարյան
«Երեկ երեկոյան «Հայկական ժամանակ» թերթի հոդվածագիրը նշել էր, որ Գեղամ Նազարյանը ստում է և Կիրանցի բնակիչների հետ հանդիպման...
Աղբյուր` Panorama.am
11:47
Ձեր տրամաբանությամբ որ գնանք՝ սա ջունգլի է. Ռուբինյանը՝ ընդդիմությանը
«Ձեր արգումենտացիան, ըստ էության, հետևյան է՝ դելիմիտացիայի, դեմարկացիայի հիմք հանդիսանա շփման գիծը։ Շփման գծերը ձևավորվում են ռազմական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Քաղտեխնոլոգ. Մոսկվայում Ալիևը հրաժարվեց վճարել խաղաղապահների՝ Արցախից դուրս գալու գինը
15:44 30/04/2024

Քաղտեխնոլոգ. Մոսկվայում Ալիևը հրաժարվեց վճարել խաղաղապահների՝ Արցախից դուրս գալու գինը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}