Քաղաքական 14:00 21/05/2015

Եվրոպական հարևանության քաղաքականությունից Արևելյան գործընկերության ծրագիր

Եվրոպական միության ընդլայնման գործընթացներին զուգահեռ ԵՄ-ում հարևան երկրների հետ հստակ քաղաքականություն կառուցելու անհրաժեշտություն առաջացավ: Այս գաղափարը ամրագրվեց նաև 2003 թվականին ընդունված «Անվտանգ Եվրոպա` բարվոք աշխարհում» անվանումը կրող Եվրոպական միության անվտանգության ռազմավարության մեջ: Արդյունքում 2003-2004թթ-ին ծնվեց Եվրոպական հարևանության քաղաքականությունը:

Այն իրենից ներկայացնում է գլխավորապես ԵՄ-ի և գործընկեր երկներից յուրաքանչյուրի հետ երկկողմ հարաբերությունների հաստատում: Որպես ԵՄ գործընկեր երկրներ` սույն ծրագրում ներառվեցին Հայաստանը, Ուկրաինան, Վրաստանը, Մոլդովան, Ադրբեջանը, Բելառուսը, Ռուսաստանը, ինչպես նաև Միջերկրածովյան տարածաշրջանից Ալժիրը, Եգիպտոսը, Իսրայելը, Հորդանանը, Մարոկոն, Լիբիան, Լիբանանը, Թունիսը, Սիրիան և Պաղեստինի Ինքանավարությունը:

Նկատենք, որ Հարավկովկասյան երեք պետությունները Հարևանության քաղաքականությունում ներգրավվեցին Եվրոպական խորհրդի 2004 թվականի հունիսի 18-ի որոշմամբ: Նրանց հետ ծավալվող հարաբերությունների իրավական հիմքը դարձավ ԵՄ-ի և այդ երկրներից յուրաքանչյուրի հետ կնքված Գործընկերության և համագործակցության համաձայնագրերը, իսկ աշխատանքների իրականացման համար էլ յուրաքանչյուր երկրի հետ տարբերակված մոտեցմամբ, բայց ընդհանուր արժեքային համակարգի շրջանակներում մշակվեցին Անհատական գործընկերության գործողությունների ծրագրեր:

Հարևանության քաղաքականության հիմքում իսկզբանե դրվեց հետևյալ սկզբունքը. ձևավորել այսպես կոչված բարեկամ երկների շրջանակ` նպատակ ունենալով մի կողմից նվազագույնի հասցնել և ապա կանխարգելել այդ երկրներից եկող ԵՄ կայունության հնարավոր սպառնալիքները, իսկ մյուս կողմից էլ վերջիններիս հետ սերտ հարաբերություններ կառուցելով` էլ ավելի անվտանգ դարձնել ԵՄ հետագա հնարավոր ընդլայնման գործընթացը:

Հարևանության քաղաքականության շրջանակներում ԵՄ-ն իր գործընկերներին առաջարկեց ԵՄ չափանիշներին համապատասխան բարեփոխումների լայն շրջանակ` սկսած ժողովրադավարության ամրապնդումից, մարդու իրավունքների պաշտպանությունից, օրենքի գերակայության ապահովումից, մինչև լավ կառավարում, տնտեսական սերտ համագործակցություն և կայուն զարգացում:
Բարեփոխումների խրախուսման նպատակով արդեն 2007 թվականին ուժի մեջ մտավ Հարևանության քաղաքականության երկրների ֆինանսական աջակցության գործիքը, որի համաձայն առավել շատ ֆինանսական աջակցություն ցուցաբերվում էր այն բարեկամ երկրին, որը մեկ քայլ ավելին է արել ԵՄ չափանիշներին բավարարող բարեփոխումների իրականացման գործում, քան մյուս երկրները:

Սույն ձևաչափի մեկնարկից մի քանի տարի անց անհրաժեշտություն առաջացավ վերանայել Հարևանության քաղաքականության որոշ մոտեցումներ և հիմնել այնպիսիք, որոնք թույլ կտային ավելի հստակ տարբերակված մոտեցումներ ցուցաբերել գործընկերության անդամ երկրների հանդեպ:

Այս համատեքստում 2009 թվականին Գերմանիայի աջակցությամբ Շվեդիայի և հատկապես Լեհաստանի կողմից Պրահայի գագաթնաժողովին առաջ քաշվեց «Արևելյան գործընկերության» ձևաչափը, որն արդեն կոնկրետ ուղղված էր ԵՄ Արևելյան հարևանների` Ուկրաինա, Մոլդովա, Վրաստան, Հայաստան, Բելառուս, Ադրբեջան, հետ և առանձին օրակարգով և բազմակողմ հարաբերությունների խթանմանը:

Գործարկելով «ավելին ավելիի դիմաց» սկզբունքը` ԵՄ-ը ԱլԳ երկրներին առաջարկեց էլ ավելի մեծ հնարավորություններ և աջակցություն, ավելի շատ հաջողված բարեփոխումների և գրանցած առաջընթացի համար:

Այս նոր ձևաչափի հիմքում դրվեց Ասոցացման համաձայնագրերի և Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրերի կնքումը, միաժամանակ որոշվեց ԱլԳ երկրներից յուրաքանչյուրի հետ մշակվող Անհատական գործողությունների ծրագրերում ներառել թեև սահմանափակ թվով ոլորտներ, բայց փոխարենը ունենալ ավելի կոնկրետ սահմանված նպատակներ:

Համագործակցության մասով առավելապես ուշադրությունը սևեռվեց գործակցության չորս հարթակների վրա` ժողովրդավարություն և օրենքի գերակայություն, տնտեսական ինտեգրացիա և ԵՄ չափորոշիչներին համապատասխանեցում, էներգետիկ սեկտոր և մարդկային շփումների ակտիվացում: ԱլԳ երկների համար կարևոր նշանակություն ունեցավ նաև ԵՄ հետ վիզայի ռեժիմի ազատականացման շուրջ բանակցությունների մեկնարկը:

ԱլԳ ձևաչափի ստեղծումից ի վեր` տեղի է ունեցել ԱլԳ երեք գագաթնաժողով` Պրահայի (2009թ ), որի հիմնական ձեռքբերումը հենց ծրագրի մեկնարկն էր,Վարշավայի գագաթնաժողով (2011 թ), որտեղ ընդունված հռչակագրում կարևորվեց Ասոցացման համաձայնագրերի և ԽՀԱԱՀ-ների կնքման գործընթացների արագացման համար անհրաժեշտ պայմանների ապահովումը, երրորդ` 2013 թվականին տեղի ունեցած Վիլնյուսի գագաթնաժողովում արդեն ԱլԳ անդամներից Մոլդովան և Վրաստանը նախաստորագրեցին ասոցացման համաձայանգրերը, իսկ հետո արդեն Ուկրաինան, և ի վերջո երեք երկրներն էլ ստորագրեցին ասոցացման համաձայնագրերը: Ընդհանուր գնահատականներով, այս պահին ասոցացման գործընթացում ավելի առաջընթաց արձանագրած երկիրը համարվում է Մոլդովան: Այն նաև միակ ԱլԳ երկիրն է, որը ԵՄ-ի հետ ունի ստորագրված մուտքի առանց վիզային ռեժիմ: ԱլԳ չորրորդ գագաթաժողովը արդեն լինելու է այս օրերին ընթացող Ռիգայի գագաթաժողովը:

Վիլնյուսի գագաթնաժողովից հետո պայմանավորված առավելապես ուկրաինական իրադարձություններով, ինչպես նաև Հայաստանի կողմից ԵԱՏՄ-ին անդամակցությամբ, կրկին անհրաժեշտություն առաջացավ վերանայել ԱլԳ երկրների հետ համագործակցության հաստատված մոտեցումները և առավելապես ուշադրություն դարձնել այն անդամների վրա, որոնք չեն ստորագրել ասոցացման համաձայնագրերը:

Արդյունքում 2014 թվականին ԵՄ անդամ 13 պետությունների կողմից մշակվեց և փետրվարին շրջանառության մեջ դրվեց այսպես կոչված «Արևելյան գործընկերության 20 կետերը Վիլնյուսից հետո» փաստաթուղթը, որով նախատեսվում է կոնկրետ արդյունքներ արձանագրելու համար էլ ավելի տարբերակված համագործակցություն առաջարկել ԱլԳ երկրներին` հաշվի առնելով յուրաքանչյուր երկրի առանձնահատկությունները, այլ միջազգային պարտավորությունները և ԵՄ-ի հետ այս կամ այն չափ ասոցացված լինելու պատրաստակամությունը:

Կնյազ Սարոյան, քաղաքագետ



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:26
Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանի կալանավորման 41-րդ օրը «Իմնեմնիմի» պոդքաստի 96-րդ եթերն է
«Իմնեմնիմի» պոդքաստի 96-րդ հերթական թողակման հերթապահներն են ադրբեջանագետներ Անժելա Էլիբեգովան և Արմինե Ադիբեկյանը։ Անժելա...
Աղբյուր` Panorama.am
22:06
Պիտի վերադառնանք սկիզբ՝ ԱՐՑԱԽ, որ ունենանք ՏԱՎՈւՇ, ՍՅՈւՆԻՔ, ԳԵՂԱՐՔՈւՆԻՔ՝ ՀԱՅԱՍՏԱՆ. Մետաքսե Հակոբյան
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրում է. «Սկզբից՝ ԱՐՑԱԽԸ, հիմա՝ ՏԱՎՈւՇԸ, վաղը՝ ՍՅՈւՆԻՔ,...
Աղբյուր` Panorama.am
21:40
Որևէ հոգևորական, եթե ասում է, ապա վստահ եղեք, որ Կաթողիկոսի համաձայնությամբ է. Թաթուլ Մանասերյան
«Ճիշտ եմ համարում այն, ինչը որ Տավուշում է այսօր տեղի ունենում»,-«Panorama.am-հարցազրույց» հաղորդաժամին ասաց...
Աղբյուր` Panorama.am
21:28
Վթարից հետո ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց
Մայիսի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17:50-ի սահմաններում «Lexus» մակնիշի ավտոմեքենան...
Աղբյուր` Panorama.am
21:05
Թող մտածեն նրանք, ովքեր ազատազրկված են հոգով ու խղճով․ փաստաբանի շնորհավորանքը՝ Մալյանին
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է․ «Այսօր քաղբանտարկյալ Նարեկ Մալյանի ծննդյան օրն է: Շնորհավորում եմ ուժեղ մարդ: Մի քիչ էլ կանցնի ու...
Աղբյուր` Panorama.am
20:56
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «ռուսական օրենքը»
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը, որը ավելի հայտնի է...
Աղբյուր` Panorama.am
20:47
Լևոն Քոչարյանի օգնականի միջնորդությունը կքննի Լևոն Քոչարյանին կալանավորած Մասիս Մելքոնյանը. փաստաբան
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը գրել է․ «Լևոն Քոչարյանի օգնականի կալանքի միջնորդությունը կքննի Լևոն Քոչարյանին կալանավորած Մասիս...
Աղբյուր` Panorama.am
20:15
Ո՞վ իրա երեխուն 100 մետրի վրա դպրոց կուղարկի, որ թուրքը գա տանի․ Կիրանցի 87-ամյա բնակիչ
«Ո՞վ իրա երեխուն 100 մետրի վրա դպրոց կուղարկի, որ թուրքը գա տանի»,- սրտնեղած ասաց Կիրանց գյուղի 87-ամյա բնակիչը։ «Մեր...
Աղբյուր` Panorama.am
20:01
Էս տոչկեքով կամուրջն էլ է անցնում իրանց․Կիրանցի համայնքային ղեկավար
Կառավարությունից Կիրանցի համայնքային ղեկավար Կամո Շահինյանին 60% երաշխիք են տվել, որ գյուղի որևէ տուն չի հայտնվի Ադրբեջանի տարածքում: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:39
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
«Ադրբեջանն ակտիվորեն աշխատում է խաղաղության հասնելու ուղղությամբ»,- այսօր Բաքվում Միջմշակութային երկխոսության խնդիրներին նվիրված...
Աղբյուր` Panorama.am
19:18
Բոլոր զրպարտողները դատարանով պատասխան կտան․ Բագրատ սրբազան
«Բոլոր զրպարտողները դատարանով պատասխան կտան։ Ասում են՝ գործակալ եմ։ Եթե ասում են, որ գործակալ եմ, բայց մինչև հիմա ձերբակալված չեմ, ուրեմն...
Աղբյուր` Panorama.am
18:57
ՊՆ-ն արձագանքել է Կոթի գյուղում 2 դիրք հանձնվելու մասին տեղեկությանը
Մամուլում շրջանառվում են «Կոթի գյուղում 2 դիրք է հանձնվել» վերտառությամբ հրապարակումներ: Պաշտպանության նախարարությունը հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:45
«Ես կառավարության պլանավորած քայլերի հետ ՀԱՇՏ չեմ»․ քաղաքացին Կառավարության շենքի մոտ նստացույց է սկսել
44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանն այսօր, ժամը18:00-ից կառավարության շենքի դիմաց սկսում է 72 ժամանոց նստացույց: Այդ մասին նա տեղեկացրել...
Աղբյուր` Panorama.am
18:35
Հայ ժողովրդի գոյութենական պատերազմը տանուլ կտանք, եթե հրաժարվենք մեր ինքնության իրավունքի համար տարվող պայքարից
«Ջենեսիս Արմենիա»-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Տավուշում այս օրերին վճռվում է գալիք Հայաստանի հեռանկարը:...
Աղբյուր` Panorama.am
18:13
Սև բերետավորները դաժան ծեծի են ենթարկել Տավուշի համար պայքարող քաղաքացիներին
Ղազարյան Կարենը և Բեժանով Գարեգինը, որոնք պայքարում էին  Տավուշի հողերը միակողմանի հանձնելու դեմ, այսօր սև բերետավորների կողմից դաժան ծեծի...
Աղբյուր` Panorama.am
18:03
Կիրանցի բնակիչ. Խնդիրն իմ տունը կամ այգին չէ, խնդիրը բարձունքն է, կամուրջն ու ճանապարհը
Կիրանց գյուղի բնակիչ Գևորգ Սիմոնյանի տունը մեկն է այն տներից, որը գյուղի միջով իրականացվող սահմանազատման հետևանքով կարող է հայտնվել ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
17:56
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
«Կիրանցը կիսվում է, կեսն անցնում է Ադրբեջանին, Նիկոլ Փաշինյանը Կիրանցի ժողովրդին ասել է, որ յոթ օր երաշխիք է տալիս, որ անվտանգ կլինեն, յոթ...
Աղբյուր` Panorama.am
17:42
Լիլիթ Գալստյան. Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց համոզիչ և կանգուն
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Լիլիթ Գալստյանը գրում է. «Մեզանում ներազգային պառակտվածության,...
Աղբյուր` Panorama.am
17:38
Հրդեհ՝ Ջրառատում, քաղաքացին այրվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն
Այսօր ժամը 11:06-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ջրառատ գյուղում հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
17:30
Պետք է երեսով տալ այն հարամ հացը, որ ուտում են և փոխարենը ծառայություն մատուցում թշնամուն. Թաթուլ Մանասերյան
«Երբ պետության ղեկավարը երդվում է Սահմանադրության և Կտակարանի վրա ձեռքը դնելով՝ երկու բան է խոստանում՝ ապահովել անվտանգություն և երկրի...
Աղբյուր` Panorama.am
17:29
Խոսրով Հարությունյան. Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը
Հայաստանի նախկին վարչապետ,  ԱԺ նախկին Նախագահ Խոսրով Հարությունյանը գրում է. «Բեկել իշխանությունների սանձազերծած...
Աղբյուր` Panorama.am
17:24
Սյունիքում 14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել
Այսօր՝ մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Սիսիանի բաժին ահազանգ է ստացվել...
Աղբյուր` Panorama.am
17:23
Լևոն Քոչարյանի օգնականին ներկայացվել է մեղադրանք
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանին, որը երեկ Civic.am-ի լրագրողի հետ միջադեպ է ունեցել,...
Աղբյուր` Panorama.am
17:16
Տոկաևը ողջունել է Երևանի և Բաքվի պայմանավորվածությունն Ալմաթիում բանակցություններ վարելու վերաբերյալ
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր նախապատրաստելու համար Ալմաթիում...
Աղբյուր` Panorama.am
16:58
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին
Պետք է աշխատողներն ունենան կարճ աշխատանքային ժամ, բարձր աշխատավարձ, անձնական կյանքի հնարավորությունը, որ հետո էլ հաճույքով իրենց աշխատանքը կատարեն»։
Աղբյուր` Panorama.am
16:57
Սպասվում է անձրև, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում
Երևան քաղաքում մայիսի 1-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, մայիսի 2-ին կեսօրից հետո, 3-6-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է...
Աղբյուր` Panorama.am
16:25
Չեմ համագործակցի Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ. Հայկ Մարության
«Այն քաղաքական ուժերը, քաղաքական գործիչները, մարդիկ, ովքեր ապացուցել են, որ ընդհանրապես չեն մտածում Հայաստանի մասին, մենք իրենց հետ չենք...
Աղբյուր` Panorama.am
16:11
Կիրանցի աղջիկ. Գյուղացիների մոտ անորոշությունը մեծ է
Նիկոլ Փաշինյանի հետ հանդպումից կիրանցի Գոհար Վարդանյանը դուրս եկավ արտասվելով։ «Ինչ կար, մնաց, ոչ մի փոփոխություն։ Մարդիկ...
Աղբյուր` Panorama.am
16:09
Բորելը դատապարտել է Վրաստանում տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանական ուժի կիրառումը
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը X ցանցի իր միկրոբլոգում դատապարտել է Վրաստանում ցուցարարների դեմ անվտանգության ուժերի...
Աղբյուր` Panorama.am
16:06
Մեր ամեն զիջումը բերում է պատերազմի վերսկսման ավելի մեծ հավանականության, քան չզիջելը. Վազգեն Մանուկյան
«Անօրինական սահմանագծում է տեղի ունենում, որը հակասում է միջազգային պրակտիկային ու մեր Սահմանադրությանը»,-այս մասին Տավուշում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին
17:06 01/05/2024

Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}