Փոլ Սոնդերս. Նոր սառը պատերազմը երկարատև չի լինի Ռուսաստանի համար
Նոր սառը պատերազմը երկարատև չի լինի Ռուսաստանի համար: Անդրադառնալով ՌԴ-ի և Արևմուտքի միջև նոր սառը պատերազմի վերսկսման հնարավորություններին, «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի կազմակերպած առցանց հարցազրույցի ժամանակ նման տեսակետ է հայտնել Ազգային շահերի կենտրոնի (ԱՄՆ) տնօրեն Փոլ Սոնդերսը:
«Ներկայիս միջազգային իրադրությունը էականորեն տարբերվում է 20-րդ դարի սառը պատերազմից: Ռուսական տնտեսությունը կազմում է ԱՄՆ և ԵՄ տնտեսությունների ընդամենը մեկ ութերորդ, և, համապատասխանաբար տասնվեցերորդ մասը ` միասին վերցրած: ՌԴ ռազմական պոտենցյալը նույնպես բավական փոքր է»,- շեշտել է ամերիկացի փորձագետը:
Արդյունքում, ըստ բանախոսի, Նոր Սառը պատերազմը երկարատև չի լինի Ռուսաստանի համար:
«Այուհանդերձ կա վտանգ, որ կողմերը կվերդառնան խորը, երկարաժամկետ և բավական թանկարժեք մրցակցության, որը սակայն այս անգամ չի վերաճի 70-ամյա դիմակայությանը»-նշել է Փոլ Սոնդերսը:
Ըստ փորձագետի, անգամ այս պայմաններում Արևմուտքում բազմաթիվ մարդիկ հասկանում են, որ Ռուսաստանը ունի իր շահերը`միևնույն ժամանակ չհասկանալով թե ինչու է Մոսկվան նման մեթոդներով հասնում դրանց իրագործման:
Նախորդիվ՝
Փոլ Սոնդերս. ԱՄՆ մի շարք նահանգներում հայազգի ընտրողները ընտրազանգվածի կարևոր մաս են
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան