ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ-ում ԳՁՕ-ների գործածության կենսաանվտանգության ապահովման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի հերթական նիստը,
որը վարել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Ի. Առաքելյանը: Նիստին մասնակցել են ՀՀ գյուղատնտեսության, բնապահպանության, առողջապահության նախարարությունների ներկայացուցիչներ, ոլորտի հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, գիտնականներ: Նիստի օրակարգում աշխատանքային խմբի անդամները քննարկել են «ՀՀ-ում ԳՁՕ-ների գործածության կենսաանվտանգության մասին» օրենքի նախագծի լրամշակված տարբերակը, ներկայացրել առաջարկություններ և դիտողություններ առանձին դրույթների վերաբերյալ:
Աղբյուր՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
Լրահոս
Տեսանյութեր
Մելքոնյան. Եկեղեցու, սրբազանների ակտիվացումը ցույց է տալիս, որ գտնվում ենք խորը ճգնաժամի մեջ