«Այբ» դպրոցը հիմնել է խորհրդատվական խորհուրդ, որի կազմում ընդգրկվել են հեղինակավոր անձինք, որոնց գիտելիքը և փորձառությունն ընդգրկում են ամենատարբեր ոլորտներ՝
կրթությունից և բարձր տեխնոլոգիաներից մինչև զանգվածային լրատվություն ու մարդասիրություն։ Խորհրդատվական խորհրդի հիմնական գործառույթը դպրոցի ռազմավարական ծրագրերի վերաբերյալ խորհուրդներ և առաջարկներ տրամադրելն է: Խորհրդի ստեղծումն արտացոլում է դպրոցի կատարած ներդրումը կրթության նորարարության ոլորտում և ամրագրում համաշխարհային կրթության զարգացումներին համընթաց քայլելու և Հայաստանի երեխաներին լավագույն կրթության հնարավորություն ընձեռելու «Այբ» դպրոցի տեսլականը:
Մամուլի հաղորդագրություն
Լրահոս
Տեսանյութեր
Մելքոնյան. Եկեղեցու, սրբազանների ակտիվացումը ցույց է տալիս, որ գտնվում ենք խորը ճգնաժամի մեջ