ՀՀ ԶՈւ կազմավորման 27-րդ տարեդարձի կապակցությամբ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունում անց են կացվել մի շարք միջոցառումներ
Հունվարի 30-ին ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարությունում ՀՀ ԶՈՒ փոխգործողության սպա, փոխգնդապետ Ա. Զաքարյանի կողմից ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարության ղեկավար կազմին և միջազգային կոալիցիայի անդամ շուրջ 50 երկրների զինված ուժերի ներկայացուցիչներին ներկայացվել է Հայաստանի և նրա զինված ուժերի վերաբերյալ բրիֆինգ: Դրան հաջորդել է հյուրասիրություն և հայկական ուտելիքների համտեսում: Միջոցառմանը մասնակցել է նաև ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Սանկտ-Պետերբուրգ քաղաքում գտնվող Ս.Հակոբ առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Հ. Դեմերջյանը:
Մամուլի հաղորդագրություն
Լրահոս
Տեսանյութեր
Մելքոնյան. Եկեղեցու, սրբազանների ակտիվացումը ցույց է տալիս, որ գտնվում ենք խորը ճգնաժամի մեջ