Կարճ լուրեր

16:55 14/06/2022
Բրիթնի Սփիրսի հարսանիքին հայտնված նախկին ամուսինը մեղադրվում է հետապնդման մեջ

Տղամարդուն, ով ժամանակին ամուսնացած է եղել երգչուհի Բրիթնի Սփիրսի հետ 55 ժամով, մեղադրանք է առաջադրվել հանցավոր հետապնդման համար՝ Սեմ Ասղարիի հետ ամերիկացի աստղի հարսանիքի ժամանակ անսպասելի հայտնվելուց հետո: 40-ամյա Ջեյսոն Ալեքսանդրն իրեն մեղավոր չի ճանաչել առաջադրված մեղադրանքում, ինչպես նաև օրինախախտման և վանդալիզմի համար: Նա ձերբակալվել էր անցած շաբաթ այն բանից հետո, ենթադրաբար ներխուժել էր դարպասից ներս և տեսանյութ հեռարձակել Սփիրսի տնից:

Աղբյուր՝ bbc.com

16:21 14/06/2022
Քանյե Ուեսթը մեղադրել է adidas-ին հողաթափերը կրկնօրինակելու մեջ

Քանյե Ուեսթը սոցցանցերում մեղադրել է adidas-ին Yeezy շարքի համար կոշիկների իր դիզայնը կրկնօրինակելու մեջ, որը արտիստը թողարկում է սպորտային հագուստի ապրանքանիշի հետ 2013 թվականից: Խոսքը նոր Adilette 22 հողաթափերի մասին է, որոնք հայտնի Yeezy Slide-ից տարբերվում են ծալքավոր տակացուի և ռելիեֆային երկրաչափական նախշի բացակայությամբ: Մոդելը վաճառքի կհանվի հունիսի 23-ին և կարժենա 55 դոլար։

Աղբյուր՝ thesymbol.ru

15:46 14/06/2022
Amazon-ը կսկսի ապրանքներ առաքել անօդաչու սարքերի միջոցով

Ամերիկյան Amazon կորպորացիան նախատեսում է 2022 թվականին սկսել անօդաչու սարքերի միջոցով փոքր ծանրոցների առաքումը ԱՄՆ-ում։ Այս մասին ասվում է ընկերության կայքում երկուշաբթի հրապարակված հաղորդագրության մեջ: Ընկերության հաճախորդները, ովքեր ապրում են Լոքֆորդում, կլինեն առաջիններից, ովքեր առաքում կստանան Prime Air-ից:

Աղբյուր՝ tass.ru

15:13 14/06/2022
Հռոմի քանդվել է հայտնի Մեծ դարպասների կամարի մի հատվածը

Դեպքը տեղի է ունեցել առավոտյան ժամը 6-ի սահմաններում։ Հռոմի քաղաքային ոստիկանության աշխատակիցները շրջափակել են միջադեպի տարածքը և արգելափակել հետիոտների շարժը Լաբիկանոյի հրապարակի մոտ՝ այրաքաղաքի Տերմինի գլխավոր երկաթուղային կայարանի շրջանում: Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել: Մեծ կամ Պրենեստինյան դարպասները եղել են հին Հռոմի արևելյան դարպասներից մեկը:

Աղբյուր՝ ria.ru

14:33 14/06/2022
Ջասթին Բիբեր. Հիսուսն ինձ խաղաղություն է տվել դեմքի կաթվածի դեմ պայքարում

Երգիչ Ջասթին Բիբերն ասել է, որ իր հավատքը Հիսուսի հանդեպ օգնել է իրեն հաղթահարել վերջին շրջանում առաջացած բազմաթիվ բժշկական խնդիրներ: Հանգստյան օրերին 28-ամյա աստղը հայտնել էր, որ դեմքի մի հատվածը կաթվածահար է եղել. նրա մոտ Ռեմսի Հանթի համախտանիշ է ախտորոշվել: «Ես գիտեմ, որ այս փոթորիկը կանցնի, բայց միևնույն ժամանակ գիտեմ, որ Հիսուսն ինձ հետ է»,- գրել է Բիբերը Instagram-ում։

Աղբյուր՝ bbc.com

14:09 14/06/2022
Ռեքս Քալամյանը հրապարակել է Հայաստաի հավաքականի կազմը

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան տեղեկացնում է, որ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռեքս Քալամյանը ներկայացրել է այն խաղացողների ցանկը, ովքեր պետք է նախապատրաստվեն հունիսի 23-26-ը Երևանում կայանալիք SADA CUP միջազգային մրցաշարին և հունիսի 28-ից հուլիսի 3-ը Մալթայում կայանալիք փոքր երկրների Եվրոպայի առաջնությանը:

Աղբյուր՝ ՀԱՕԿ 

13:59 14/06/2022
Աշխարհում երրորդ համաշխարհային պատերազմ է հայտարարվել. Հռոմի Ֆրանցիսկոս պապ

Հռոմի Ֆրանցիսկոս պապը կարծում է, որ աշխարհում երրորդ համաշխարհային պատերազմ է հայտարարված։ Այս մասին հայտնում է La Stampa թերթը: «Մի քանի տարի առաջ մտքովս անցավ ասել, որ մենք մաս-մաս երրորդ համաշխարհային պատերազմն ենք ապրում: Այսօր, կարծում եմ, երրորդ համաշխարհային պատերազմ է հայտարարված»,- ասել է Վատիկանի առաջնորդը։ Նրա խոսքով՝ պետք է մտածել, թե ինչ է կատարվում մարդկության հետ, «որը մեկ դարում վերապրել է երեք համաշխարհային պատերազմ»։

Աղբյուր՝ gazeta.ru

13:11 14/06/2022
Կանադայի վարչապետ Թրյուդոյի մոտ երկրորդ անգամ COVID-19 է հաստատվել

Ջասթին Թրյուդոն երկուշաբթի հայտնել է, որ COVID-19-ի իր թեստը դրական է եղել՝ այս տարի արդեն երկրորդ անգամ, բայց նա իրեն լավ է զգում և մեկուսացել է՝ ըստ առողջապահական ուղեցույցների: Անցյալ շաբաթ Թրյուդոն ներկա է եղել Կալիֆոռնիայում կայացած Ամերիկաների գագաթնաժողովին, որտեղ հանդիպել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և այլ առաջնորդների հետ՝ քննարկելու տարածաշրջանին վերաբերող հարցեր: Նա շաբաթ օրը վերադարձել էր Օտտավա։

Աղբյուր՝ reuters.com

12:55 14/06/2022
Ինչի հետ չի կարելի համադրել կաթնաշոռը

Կաթնաշոռը պետք չէ օգտագործել այլ սպիտակուցային սննդամթերքի հետ: Այս մասին «Մոսկվա 24»-ին ասել է դիետոլոգ Ելենա Սոլոմատինան։ Մասնագետի խոսքով՝ կաթնաշոռի հետ մեկտեղ կենդանական այլ մթերքներ՝ միս կամ ձու, ուտելը կարող է հանգեցնել մարսողական խնդիրների:

 

12:34 14/06/2022
ԱՄՆ-ը և Հարավային Կորեան նախազգուշացնում են Հյուսիսային Կորեայի միջուկային փորձարկմանը արագ արձագանքելու մասին

Եկուշաբթի նախազգուշացվել է արագ արձագանքման մասին, եթե Հյուսիսային Կորեան միջուկային փորձարկում կատարի, ներառյալ ԱՄՆ ռազմական «կարգավորումները», բայց նաև որպես ելք կրկին բանակցություններ են առաջարկել: Հարավկորեացի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն հայտարարել է, որ ԱՄՆ-ը աշխատում է Տոկիոյի և Սեուլի իր դաշնակիցների հետ, որպեսզի «կարողանան արագ արձագանքել, եթե հյուսիսկորեացիները նման փորձարկում կատարեն»:

Աղբյուր՝ france24.com

12:00 14/06/2022
Տարանտինոն ստացել է Հրեական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում

Ամերիկացի ռեժիսոր Քվենտին Տարանտինոն ստացել է Երուսաղեմի հրեական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում: Այս մասին ասվում է հաստատության Twitter-ում։ Դոկտոր Քվենտին Տարանտինո: Լավ է հնչում, այնպես չէ՞»,- ասվում է հաղորդագրության մեջ: Համալսարանում հավելել են նաև, որ Տարանտինոյից բացի ևս 19 մարդ է ստացել պատվավոր կոչումը:

Աղբյուր՝ gazeta.ru

11:36 14/06/2022
Իլոն Մասկը գործարքից հետո առաջին անգամ կհանդիպի Twitter-ի աշխատակիցներին

Ընկերությունը գնելու 44 միլիարդ դոլար արժողությամբ առաջարկի մասին ապրիլին հայտարարելուց հետո Իլոն Մասկը հինգշաբթի՝ հունիսի 16-ին, առաջին անգամ կխոսի Twitter-ի աշխատակիցների հետ: Սպասվում է, որ Tesla-ի մուլտիմիլիարդատեր ղեկավարը հանդիպմանը կպատասխանի Twitter-ի աշխատակիցների հարցերին: Մասկը նախազգուշացրել է, որ կարող է դուրս գալ գործարքից, եթե ընկերությունը չտրամադրի տվյալներ հարթակում կեղծ հաշիվների մասին:

Աղբյուր՝ bbc.com

11:26 14/06/2022
Հույն հայտնի լրագրողի տանը ինքնաշեն ռումբ են պայթեցրել

Երեքշաբթի գիշերը ինքնաշեն պայթուցիկ սարք է գործի դրվել հայտնի հույն լրագրող Արիս Պորտոսալտեի տան մուտքի մոտ: Այս մասին հայտնել է Skai հեռուստաալիքը, որտեղ աշխատում է լրագրողը: Դեպքը տեղի է ունեցել ժամը 03:00-ի սահմաններում: Հանցագործները պայթուցիկ սարք են տեղադրել՝ չորս գազային պարկուճներով, որոնցից երեքը պայթել են: Պայթյունը վնասել է շենքի մուտքը և փոքր հրդեհ է առաջացրել, հաղորդում է հեռուստաալիքը:

Աղյուր՝ ria.ru

10:58 14/06/2022
Միք Ջագերի Covid-ի թեստը դրական է եղել

The Rolling Stones-ը չեղարկել է համերգը Ամստերդամում այն բանից հետո, երբ մենակատար Միք Ջագերը վարակվել է Covid-19-ով: Ջագերի վարակման մասին հայտարարվել է Instagram-ում խմբի պաշտոնական էջում: Համաձայն հայտարարության՝ համերգը կտեղափոխվի ավելի ուշ ամսաթվով, և սկզբնական տոմսերը կընդունվեն: Rolling Stones-ի ընթացիկ ամառային շրջագայությունը նվիրված էխմբի 60-ամյակին:

Աղբյուր՝ cnn.com

10:45 14/06/2022
Խորվաթիան պատմության մեջ առաջին անգամ հաղթել է Ֆրանսիային

Ֆուտբոլի Ազգերի լիգայում ավարտվեց ևս մեկ խաղային օր: Կենտրոնական հանդիպման ժամանակ Ֆրանսիայի հավաքականը հյուրընկալել էր ԱԱ-2018-ի եզրափակչում իր մրցակից խորվաթներին ու պարտվել՝ 0:1 հաշվով: Միակ գոլը խփել է Լուկա Մոդրիչը։ Խորվաթիան պատմության մեջ առաջին անգամ հաղթեց Ֆրանսիային: Թիմերը նախկինում հանդիպել են ինը անգամ։ Վեց խաղում ֆրանսիացիները հաղթել են, երեքն ավարտվել են ոչ-ոքի:

Աղբյուր՝ sport.ru

10:30 14/06/2022
Վրաստանը հրաժարվել է «հերթը» Եվրամիությունում զիջել Ուկրաինային

Վրաստանն ավելի շատ է արժանի ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակին, քան Ուկրաինան և Մոլդովան, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կառավարության նիստում: Նրա խոսքերը մեջբերել է Jam News-ը: «Եթե բաց հակամարտությունը կարգավիճակ ստանալու չափանիշներից մեկն է, ապա մենք այդպես չենք ուզում, մենք պահանջում ենք վաստակած կարգավիճակը»,- ասել է նա:

Աղբյուր՝ ria.ru

10:12 14/06/2022
90 տարեկանում մահացել է ամերիկացի դերասան Ֆիլիպ Բեյքեր Հոլը

Ավելի քան 50 տարվա կարիերա ունեցող դերասան Ֆիլիպ Բեյքեր Հոլի մահվան մասին երկուշաբթի Twitter-ում հայտնել է Los Angeles Times-ի սպորտային թղթակից Սեմ Ֆարմերը: Հոլը հայտնի է ռեժիսոր Փոլ Թոմաս Անդերսոնի 1999 թվականին նկարահանված «Մագնոլիա» և 1997 թվականի «Գիշերներ բուգի ոճով» ֆիլմերում խաղացած դերերով, որոնցից երկուսում էլ Հոլը արժանացել է ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակի՝ որպես դերասանական կազմի մաս:

Աղբյուր՝ people.com

10:00 14/06/2022
Ֆուտբոլում հինգ փոխարինման կանոնը ընդունվել է մշտական հիմունքներով

Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային խորհուրդը հաստատել է կանոնը, որը թույլ է տալիս թիմերին մշտապես կատարել հինգ փոխարինում մեկ խաղում: Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2022 թվականի հուլիսի 1-ից:

Աղբյուր՝ sport-express.ru

Լրահոս

12:40
Այսօր ցերեկը Երևանում կգրանցվի մինչև +15 աստիճան տաքություն
Երևանում հոկտեմբերի 22-ի ցերեկը, 23-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այսօր ցերեկը Երևանում կգրանցվի  +13-+15 աստիճան տաքություն։...
Աղբյուր` Panorama.am
12:18
Չէ, չեմ շփվում, ցավոք սրտի, շատ ցավոք.Ալեն Սիմոնյանը՝ Արթուր Վանեցյանի հետ շփվելու մասին
«Ես չեմ կարծում, որ մեր թիմն այնպես է աշխատել, որ նման մտավախություն ունենա»,-ԱԺ ճեպազրույցների սրահում հայտարարեց խորհրդարանի...
Աղբյուր` Panorama.am
12:11
«Մանկական Եվրատեսիլի» մասնակից Լեոյի երգն ու տեսահոլովակն արդեն հասանելի են
Հայաստանի պատվիրակ Լեոյի «Մանկական Եվրատեսիլ 2024»-ի երգն ու տեսահոլովակն արդեն հասանելի են։ «Cosmic friend» երգում...
Աղբյուր` Panorama.am
11:35
Եթե պետք լինի Հայաստանին, կգնանք Բաքու՝ մասնակցելու COP29-ին, պետք չի լինի, չենք գնա. Ալեն Սիմոնյան
«Նման որոշում չկա, պետք է քննարկենք, հասկանանք, թե ինչի համար ենք մեկնում, ինչ է դա տալու Հայաստանին, ինչ շահեր ունենք, ինչ մակարդակով ենք...
Աղբյուր` Panorama.am
11:31
Օկուպացված Սանասարում ադրբեջանցի զինծառայող է սպանվել
Ադրբեջանի զինված ուժերի կողմից օկուպացված Արցախի Սանասար շրջանում (Ղուբաթլու) ադրբեջանցի  զինծառայող Մուրադ Հասանովին սպանված են գտել։...
Աղբյուր` Panorama.am
11:26
Հոկտեմբերի 22-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքը աճել է, ռուբլունը և եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ հոկտեմբերի 22-ին ժամը 10:30-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում 385.02 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
11:10
ԵԽ-ի լիագումար նիստում կքննարկվի Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի խախտումների, Հայաստանի հետ հարաբերությունների մասին բանաձև
Եվրոպական խորհրդարանի առաջիկա լիագումար նիստում քննարկվելու և քվեարկվելու է բանաձև Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների, միջազգային իրավունքի...
Աղբյուր` Panorama.am
11:06
Պարոն Սիմոնյա՛ն, փաստորեն իմ հորդորը չանցավ, դուք շարունակում եք ստել ու կեղծել. Արծվիկ Մինասյանը՝ Ալեն Սիմոնյանին
«Հենց նոր դուք հերթական անգամ կեղծեցիք և ստեցիք՝ մեղադրելով Դաշնակցությանը Արցախը Ադրբեջանի տարածք ճանաչելու մեջ և այն էլ ոչ ավել, ոչ...
Աղբյուր` Panorama.am
10:55
Ինչ եք իզուր տեղն այստեղ ճոռոմաբանությամբ զբաղվում ու դեմագոգիա անում. Ռուստամյանը՝ ՔՊ-ականներին
«Ազգային ժողովի օրակարգում ընդգրկված «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և...
Աղբյուր` Panorama.am
10:48
Պարեկների ավտոմեքենայի ապակին կոտրած անձը խմած է եղել
Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում 2024թ. հոկտեմբերի 15-ին նախաձեռնված քրեական վարույթի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Հաշված օրեր են մնում Մանկական Եվրատեսիլին, իսկ մեր մասնակցի երգը դեռ չկա ու չկա
Մանկավարժ, զբոսավար Յաշա Սոլոմոնանը, անդրադառնալով մանկական Եվրատեսիլում հայաստանցը ներկայացնող Լեո Մկրտչյանին, որը հայտնի երգիչ Մարտին...
Աղբյուր` Panorama.am
10:29
Փաստը մնում է փաստ, որ Արցախը միջազգայնորեն ճանաչված Ադրբեջանի տարածք է եղել և կա. Ալեն Սիմոնյան
Ազգային ժողովի նիստի մեկնարկին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հետաքրքրվեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանից Չեխիա...
Աղբյուր` Panorama.am
10:12
Երևան քաղաքն առավելություն և առանձնացված գծեր է տալիս հանրային տրանսպորտին
Երևան քաղաքն առավելություն և առանձնացված գծեր է տալիս հանրային տրանսպորտին: Այս մասին հայտնում են քաղաքապետարանից ու մանրամասնում, որ...
Աղբյուր` Panorama.am
10:05
Էլինա Ավանեսյանը WTA-250 մրցաշարի առաջին շրջանում պարտվել է
Աշխարհի 45-րդ ռակետ, Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը Չինաստանի Գուանչժոու քաղաքում անցկացվող WTA-250 մրցաշարի մեկնարկում 1:6, 4:6 հաշվով...
Աղբյուր` Panorama.am
09:46
Սևանի և Գավառի տարածաշրջաններում ձյուն է տեղում
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ, Սևանի և Գավառի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր...
Աղբյուր` Panorama.am
09:24
Երևանում ելույթ կունենա աշխարհահռչակ դաշնակահար Ալեքսեյ Լյուբիմովը
Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի հրավերով՝ Հայաստան է ժամանում աշխարհահռչակ դաշնակահար Ալեքսեյ Լյուբիմովը։ Լյուբիմովը հոկտեմբերի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
09:22
«Ժողովուրդ». Փաշինյանն խոստանում էր, որ բանակը ամենամարտունակն է լինելու, ապա նշում է, որ բանակը չի կարող պաշտպանել Հայաստանի անվտանգությունը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2019 թվականի օգոստոսի 5-ին Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում...
Աղբյուր` Panorama.am
09:20
«Փաստ». Ո՞ւր է մնում Հայաստանի շահը
«Փաստ» թերթը գրում է. «Իր պաշտոնավարման վերջին օրերը վայելող ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հերթական զավեշտալի հայտարարությունն է...
Աղբյուր` Panorama.am
09:19
«Հրապարակ». ՔՊ վարչությունում մտադիր են քննարկել Քյարամյանի և Աղազարյանի միջադեպը
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ վարչությունն առաջիկա նիստերից մեկում մտադիր է քննարկել խորհրդարանական լսումների ժամանակ տեղի...
Աղբյուր` Panorama.am
09:11
«Ժողովուրդ». Նոր փոփոխություններ է առաջարկվում ընտրական օրենսգրքում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գործադիրը նոր փոփոխություններ է առաջարկում ՀՀ ընտրական օրենսգրքում: Նախագծով առաջարկվում է...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Հրապարակ». Ինչ են քննարկել ՔՊ խմբակցության նիստում
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ հերթական նիստերից առաջ՝ երեկ երեկոյան, ՔՊ խմբակցությունը նիստ է անցկացրել և քննարկել...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Փաստ». Եվրաքվեն ինքնին ցույց տվեց, որ մոլդովացիները ցույց են տալիս իրենց դժգոհությունը Բրյուսելին և Վաշինգտոնին
«Փաստ» թերթը գրում է. «Մոլդովայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կկայանա նոյեմբերի 3-ին։ Գործող նախագահ Մայա...
Աղբյուր` Panorama.am
09:08
Այսօրվա հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Ժողովուրդ». ԲՏԱ նախկին փոխնախարար Ավետ Պողոսյանին իշխանությունն առանց պաշտոնի չի ուզում թողնել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նախկին թաղապետ, հավատարիմ ՔՊ-ական Ավետ Պողոսյանին իշխանությունն առանց պաշտոնի չի ուզում...
Աղբյուր` Panorama.am
09:05
«Հրապարակ». Ինչու է կառավարությունն անբացատրելի շտապողականություն դրսևորում
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի վավերացման հարցում ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
08:00
Դեղերդ խմի
Փաշինյանը այնքան հակահայ, հակամարդ, հակատրամաբանական, մարդու համար այնքան ոչ բնական քաղաքականություն ու գործողություններ է իրականացնում, խոսում,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ով ինչ լծակ ունի, հիմա օգտագործում է , որ դառնա գլխավոր peace բրոքերը. Սերգեյ Մելքոնյան
15:42 21/10/2024

Ով ինչ լծակ ունի, հիմա օգտագործում է , որ դառնա գլխավոր peace բրոքերը. Սերգեյ Մելքոնյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

[]