Կարճ լուրեր

18:59 13/06/2022
Թոմ Քրուզը կրկին բաժանվում է ընկերուհուց՝ Հեյլի Էթվելից

Զույգը, որը հարաբերությունները սկսել էր 2020 թվականին՝ նկարահանման հրապարակում հանդիպելուց հետո, անցած տարվա սեպտեմբերին բաժանվել էր, բայց հետո վերսկսել էր սիրավեպը: Հեյլին Թոմի կողքին էր մայիսին՝ «Լավագույն հրաձիգ 2»-ի պրեմիերային, իսկ ինսայդերները հայտնում էին, որ նա այնտեղ էր «զուտ աջակցելու» դերասանին: The Sun-ի աղբյուրներից մեկն ասել է. «Ցավոք, դա նրանց մոտ չստացվեց: Նրանք հիմա որոշել են, որ ավելի լավ է՝ որպես ընկերներ մնան»։

Աղբյուր՝ thesun.co.uk

18:32 13/06/2022
Ֆինլանդիան կգործարկի եվրոպական երկրներում ամենաարագ սուպերհամակարգիչը

Համակարգը, որը կոչվում է Lumi, շուտով կգործարկվի Ֆինլանդիայում, իսկ սեպտեմբերին բոլոր օգտատերերը կկարողանան օգտվել դրա ծառայություններից: Սուպերհամակարգիչը աշխատանքը կմեկնարկի Քայաանի քաղաքում: Այն կլինի Եվրոպայում իր տեսակի մեջ ամենահզոր և էներգաարդյունավետ համակարգը, իսկ արտադրողականությամբ՝ աշխարհում երրորդը:

Աղբյուր՝ vesti.ru

18:02 13/06/2022
ATP վարկանիշ. Մեդվեդևը վերադարձավ առաջին տեղ, Ջոկովիչը նահանջեց՝ դառնալով երրորդը

Երկուշաբթի Դանիիլ Մեդվեդևը վերադարձավ ATP-ի վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնական՝ առաջ անցնելով Ալեքսանդր Զվերևից, իսկ Նովակ Ջոկովիչը մոտ չորս տարվա ընթացքում առաջին անգամ դուրս մնաց առաջին երկու տեղերից: 26-ամյա ռուսաստանցին, ով Հերտոգենբոսի եզրափակչում զարմանալիորեն պարտվեց Թիմ վան Ռեյթհովենին, փետրվարի վերջին և մարտի սկզբին ևս երկու շաբաթով զբաղեցրել էր առաջին հորիզոնականը:

Աղբյուր՝ france24.com

17:50 13/06/2022
Իսրայելի արտգործնախարարը իսրայելցիներին կոչ է արել խուսափել Թուրքիա մեկնելուց

«Թուրքիայում վերջին շաբաթների իրադարձություններից և իրանական մի շարք ահաբեկչություններից հետո իսրայելցիների դեմ, ովքեր արձակուրդ էին գնացել Ստամբուլ, մենք կոչ ենք անում իսրայելցիներին չթռչել Ստամբուլ և, եթե կենսական անհրաժեշտություն չունեք, ընդհանրապես չթռչել Թուրքիա: Եթե դուք արդեն Ստամբուլում եք, վերադարձեք Իսրայել որքան հնարավոր է շուտ»,- հայտարարել է Յաիր Լապիդը «Եշ Աթիդ» խորհրդարանական խմբակցության նիստում:

Աղբյուր՝ ria.ru

17:20 13/06/2022
Օզի Օսբորնը «կյանքի մնացած մասի համար որոշիչ» վիրահատության կենթարկվի

73-ամյա Օզի Օսբորնը երկուշաբթի լուրջ վիրահատության է ենթարկվում, որը «կորոշի նրա կյանքի մնացած մասը»: «The Dreamer»-ի հեղինակի կինը՝ Շերոնը, հայտնել է, որ Լոնդոնից վերադառնում է Լոս Անջելես՝ գտնվելու ամուսնու կողքին, քանի որ նա հաջորդ շաբաթ լուրջ վիրահատության է ենթարկվելու: Ռոքերը Պարկինսոնի հիվանդությամբ է տառապել, և ավելի վաղ ընկել էր ու տեղաշարժել՝ 2003-ին կվադրոցիկլով վթարի հետևանքով ողնաշարի մեջ դրված մետաղական ձողերը:

Աղբյուր՝ dailymail.co.uk

17:03 13/06/2022
Կովկասում ցանկանում են արգելել Ֆիլիպ Կիրկորովի, Բուզովայի և Շնուրովի համերգները

«Մեր տունը Գրոզնի քաղաքն է» հասարակական կազմակերպությունը նախատեսում է Կովկասում ստեղծել «անպարկեշտության դեմ պայքարի կոմիտե», հայտարարել է կազմակերպության ղեկավար Սաիպուդին Գուչիգովը։«Մենք չենք ուզում կռվել կախարդների դեմ կամ լինչի դատարաններ բացել։ Մենք ցանկանում ենք արժանապատվորեն կրթել մեր երիտասարդությանը»,- նշել է Գուչիգովը: Ֆիլիպ Կիրկորովի համերգում տեղի ունեցած սկանդալից հետո, որտեղ երգիչը բարձրացել էր խաչի վրա, երգչի ելույթները ՌԴ հարավային մի շարք քաղաքներում չեղարկվել են:

Աղբյուր՝ kulturomania.ru

16:44 13/06/2022
Կենդանաբանական այգում երկու տեսակի եղնիկներ են ծնվել

Երևանի կենդանաբանական այգում ծիների շրջան է: Այգում ծնվել են 2 Եվրոպական և 2 Պտավոր եղնիկներ։ Նոր ծնունդներ ևս սպասվում են:

 

16:24 13/06/2022
Sony-ն կթողարկի «Սարդ-Մարդ. Տունդարձի ճանապարհ չկա»-ի ընդլայնված տարբերակը

«Սարդ-Մարդ. Տունդարձի ճանապարհ չկա: Ավելի զվարճալի տարբերակ»-կցուցադրվի կինոթատրոններում Sony Pictures-ի կողմից՝ ավելացված և ընդլայնված տեսարաններով: Թողարկումը նախատեսվում է Սարդ-մարդու 60-ամյակի և հերոսի մասին ֆիլմերի 20-ամյակի առթիվ: Նշվում է, որ ընդլայնված տարբերակը կթողարկվի ԱՄՆ-ում և Կանադայում, մյուս երկրների մասին կհայտարարվի ավելի ուշ։ Տոմսերի վաճառքը կսկսվի օգոստոսի 9-ին, ցուցադրությունները՝ սեպտեմբերի 2-ից:

Աղբյուր՝ lenta.ru

15:36 13/06/2022
Հնդկաստանում բողոքի ցույցերից հետո քանդել են մի քանի մահմեդական գործիչների տներ

Հյուսիսային Ուտար Պրադեշ նահանգի իշխանությունները քանդել են որոշ մահմեդականների տները, որոնք ենթադրաբար մասնակցել էին բռնությունների վերածված կրոնական ցույցերին: Բողոքի ցույցերի պատճառ են դարձել Մուհամեդ մարգարեի հասցեին իշխող Բհարաթիա Ջանատա կուսակցության (BJP) երկու նախկին առաջնորդների նվաստացուցիչ արտահայտությունները: Որոշ նահանգներում ցույցերը վերածվել են բռնության. մարդիկ գույքային վնասներ են հասցրել:

Աղբյուր՝ bbc.com

15:12 13/06/2022
Հոլանդը միանում է «Մանչեսթեր Սիթիին»

«Մանչեսթեր Սիթին» հայտարարել է Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդին ձեռք բերելու մասին: Հոլանդը «քաղաքայինների» հետ աշխատանքային պայմանագիր է կնքել հինգ տարի ժամկետով՝ մինչև 2027 թվականը: 21-ամյա խաղացողը թիմին կմիանա 2022 թվականի հուլիսի 1-ին: Էրլինգի հայրը՝ Ալֆ-Ինգլ Հոլանդը, նույնպես ժամանակին եղել է «Մանչեսթեր Սիթիի» խաղացող, որտեղ նա խաղացել է 2000-ից 2003 թվականներին:

Աղբյուր՝ kp.ru

14:58 13/06/2022
Հռոմի պապը հրաժարվել է մասնակցել ամենամյա երթին՝ ծնկի ցավի պատճառով

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը չեղարկել է իր մասնակցությունը հաջորդ շաբաթավերջին կայանալիք ամենամյա պատարագին և երթին՝ ծնկի շարունակվող ցավերի պատճառով: Այս մասին երկուշաբթի հայտնել է Վատիկանը: Կիրակի օրը նախատեսված Կորպուս Դոմինիի ամենամյա երթը կաթոլիկ հավատքի դարավոր ավանդույթ է, որի ընթացքում Հաղորդությունը ցուցադրվում է հրապարակայնորեն:

Աղբյուր՝ apnews.com

14:28 13/06/2022
Astra հրթիռը չի կարողացել ուղեծիր դուրս բերել արբանյակները

LV0010 հրթիռը արձակվել է կիրակի օրը մոտավորապես ժամը 13.40-ին ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Կանավերալ հրվանդանի տիեզերակայանից: Հրթիռը պետք է ուղեծիր դուրս բերեր երկու փոքր արբանյակ՝ փոթորիկները ուսումնասիրելու համար: «Առաջին փուլի կանոնավոր թռիչք ենք ունեցել, վերին աստիճանն անջատվել է ժամանակից շուտ, և մենք ուղեծիր չենք հասցրել օգտակար բեռը»,- ասվում է Astra-ի հաղորդագրության մեջ:

Աղբյուր՝ ria.ru

14:10 13/06/2022
Իրանի հեղափոխության պահապանների երկու անդամներ մահացել են տարբեր պատճառներով

Իրանական պետական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Իրանի օդատիեզերական արդյունաբերության մեջ աշխատող երկու տղամարդիկ մահացել են առանձին միջադեպերի հետևանքով՝ ծառայություն իրականացնելիս: Դեպքերը վերջինն են առեղծվածային մահերի շարքում, որոնցից շատերը կապում են Իսրայելի հետ:

Աղբյուր՝ aljazeera.com

13:58 13/06/2022
Netflix-ը պաշտոնապես հայտարարել է «Կաղամարի խաղ»-ի 2-րդ եթերաշրջանի մասին

Netflix-ի հոսքային ծառայությունը Twitter-ում հրապարակել է հարավկորեական «Կաղամարի խաղ» հեռուստասերիալի երկրորդ սեզոնի թիզերը: Նախագծի շարունակության թողարկման ճշգրիտ ամսաթիվը առայժմ անհայտ է: Ռեժիսոր Հվան Դոն Հյոկի խոսքով՝ առաջին սեզոնի գլխավոր հերոսը՝ Սոն Գիհունը, երկրորդում կվերադառնա: Այս մասին գրում է Deadline-ը:

Աղբյուր՝ lenta.ru

13:26 13/06/2022
Արգենտինայի իշխանությունները արգելել են Իրանի հետ կապված վենեսուելական Boeing 747 ինքնաթիռի թռիչքը

Այս մասին կիրակի հայտարարել են տեղական ընդդիմադիր պատգամավորներից մեկը և իրանական պետական լրատվամիջոցները: Ծավալված իրավիճակը լույս է սփռում Լատինական Ամերիկայի թաքնված քաղաքական հոսանքների վրա: Emtrasur բեռնատար ինքնաթիռը, որը իրանական Mahan Air ավիաընկերությունը մեկ տարի առաջ վաճառրել էր Վենեսուելային, ըստ իրանական ավիաընկերության, ժամանել է Բուենոս Այրես հունիսի 8-ին, այդ մասին են վկայում թռիչքների հետագծման տվյալները:

Աղբյուր՝ reuters.com

12:58 13/06/2022
Տղամարդը խեղդամահ է եղել ռեստորանում

«Իզվեստիա»-ի փոխանցմամբ՝ 38-ամյա մի տղամարդ հունիսի 12-ին երեկոն անցկացնելիս է եղել Մոսկվայի կենտրոնում գտնվող «Իմպրոմտ» ռեստորանում, երբ հանկարծակի խեղդվել է: Հաստատության աշխատակիցները փորձել են նրան առաջին օգնություն ցուցաբերել և շտապօգնություն են կանչել: Հիվանդանոցի ճանապարհին տղամարդը կոմայի մեջ է ընկել և գիտակցության չգալով մահացել:

 

12:36 13/06/2022
«Բենֆիկան» համաձայնության է եկել «Լիվերպուլի» հետ Նունյեսին 75 մլն եվրոյով վաճառելու շուրջ

«Լիվերպուլը» համաձայնության է եկել «Բենֆիկայի» հետ՝ գնելու ուրուգվայցի հարձակվող Դարվին Նունյեսին նախնական 75 միլիոն եվրոյով (64 միլիոն ֆունտ ստեռլինգ), երկուշաբթի հայտնել է պորտուգալական ակումբը: Տրանսֆերը կարող է ի վերջո հասնել 100 միլիոն եվրոյի, ասվում է «Բենֆիկայի» հայտարարության մեջ՝ ստվերելով ռեկորդային 75 միլիոն ֆունտ ստերլինգը, որը «Լիվերպուլը» վճարել է «Սաութհեմփթոնին» 2018 թվականին հոլանդացի կենտրոնական պաշտպան Վիրջիլ վան Դեյկի համար:

Աղբյուր՝ france24.com

12:17 13/06/2022
Կանադայում կապիկի ծաղիկի հաստատված 112 դեպք կա

Կանադայի Առողջապահության նախարարությունը այժմ հաստատել է բնակչության շրջանում կապիկի ծաղիկի 112 դեպք: Այս մասին կիրակի հաղորդվել է գերատեսչության կայքում: Վարակների մեծ մասը՝ 98 մարդ, հայտնաբերվել է Քվեբեկ նահանգում: Ինը մարդ վարակվել է Օնտարիոյում, ևս չորսը՝ Ալբերտայում: Առաջին հիվանդը գրանցվել է Բրիտանական Կոլումբիայում:

Աղբյուր՝ tass.ru

Լրահոս

18:15
«Կnլաբnրաgիnնիստների հանgախմբի պարագլnւխ» արտահայտությունից հետո Ռուբեն Ռուբինյանը նախազգուշացում հայտարարեց Կրպեյանին
«Անցած շաբաթները նշանավորվեցին Հայաստանում իշխանությունն օկուպացրած կոլաբորացիոնիստների հանցախմբի պարագլխի կողմից հրաժարման...
Աղբյուր` Panorama.am
18:09
Թուրքիան չեղարկել է Սիրիայից ներմուծման արգելքը
Սիրիայի պետական լրատվական «Sana» գործակալությունը հայտնել է, որ Թուրքիան չեղարկել է Սիրիայից ներմուծման արգելքը, որը սահմանվել էր...
Աղբյուր` Panorama.am
17:44
Ստեփանավանում դեռ չգործող հյուրատնից հեռուստացույցներ են գողացել
Ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոնում հունվարի 17-ին ստացվել է ահազանգ, որ Ստեփանավանում գտնվող, դեռևս չգործող հյուրատան...
Աղբյուր` Panorama.am
17:42
Արհեստական բարդություններ եք ստեղծում ջավախահայերի կապը ՀՀ հետ խզելու համար. Դանիելյան
«Երկքաղաքացիություն ունեցող, սակայն վրացական անձնագրով ու վարորդական վկայականով երթևեկող ջավախահայերը  Հայաստանի տարածքում պարեկների...
Աղբյուր` Panorama.am
17:39
Գեղամ Մանուկյան. Սեպա-մեպա, գլուխս գնաց, ձեզ պարզ ասեմ
«Հայաստանում ԵՄ դեսպանը հակաժողովրդավարական քանի՞ քայլի դեմ հայտարարությունէ  ընդունել»,-դիմելով Հայաստանի՝ ԵՄ-ին միանալու...
Աղբյուր` Panorama.am
17:27
«Ամեն ինչում բանակն է մեղավոր» օպերացիան նոր շոուներ է արձանագրում. Գեղամ Մանուկյան
«Շարունակվում է Հայաստանի ԶՈՒ հեղինակազրկման արշավն, որն իրականացնում է այսօր Հայաստանի ղեկավարությունը»,- ԱԺ հայտարարությունների...
Աղբյուր` Panorama.am
17:10
Մեկ ուղևորության համար 100 դրամ վճարելու նախագիծը Երևանի ավագանին մերժեք
Երևանի ավագանին 27 կողմ, 30 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ մերժեց «Ազգային առաջընթաց» խմբակցության ներկայացրած նախագիծը,...
Աղբյուր` Panorama.am
16:58
Պարտադի՞ր է, որ բարի ցանկությունների համար Հայաստանն աշխարհաքաղաքական փակուղու առաջ կանգնի. Հայկ Մամիջանյան
«Պարտադիր է, որ բարի ցանկությունների համար Հայաստանն աշխարհաքաղաքական փակուղու առաջ կանգնի»,- ԱԺ-ի հայտարարությունների ժամին ասաց...
Աղբյուր` Panorama.am
16:56
Ժաննա Ալեքսանյան. Ալեն Սիմոնյանի դեպքում նսեմանալու բոլոր ահմանները հատված են
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, անդրադառնալով այսօր ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանի՝ արցախցի լրագրողի հարցին պատասխանին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
16:52
Կարելի է բերել շատ փաստեր, բայց գործ ունենք տիեզերական մակարդակի ցինիզմի հետ. Արցախի ՄԻՊ-ը՝ ի պատասխան Ալեն Սիմոնյանի
«Երբ Ֆրիդոմ Հաուսը ներկայացնում էր Արցախում էթնիկ զտման մասին անգլալեզու զեկույցը՝ փաստագրելով ադրբեջանական հանցագործությունները,...
Աղբյուր` Panorama.am
16:51
Տիգրան Աբրահամյան. Եկեք հասկանանք, թե ինչ պրոցես են եփում Ադրբեջանում
«Ինչպես և կանխատեսվում էր, Ադրբեջանը Բաքվի բանտերում գտնվող մեր 23 հայրենակիցների, այսպես կոչված, դատավարությունը վերածել է ոչ միայն...
Աղբյուր` Panorama.am
16:37
«Քաջություն» կունենա՞ Դիանա Գասպարյանը նորից հանելու Արցախի դրոշը Էջմիածնի Կոմիտասի անվան հրապարակից
Օրեր առաջ Էջմիածնի Կոմիտասի անվան հրապարակից հանվել էր Արցախի Հանրապետության  դրոշը, որն այնտեղ էր տեղադրված բավականին ժամանակ։ Դրոշը...
Աղբյուր` Panorama.am
16:33
Իսկ մեր հարևան Օնիկն էլ համոզված է, թե վաղվանից Շենգեն վիզա է ստանալու. Լիլիթ Գալստյան
«Այն ավելի շատ կորակեի որպես հանրությանը հաճոյանալու պոպուլիստական նախաձեռնություն»-ԱԺ-ում ելույթ ունենալով ՀՀ-ի ԵՄ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
16:28
Սոցիալական ծախսի փոխհատուցման ընթացակարգում կատարվել են փոփոխություններ. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգում կատարվել են փոփոխություններ։...
Աղբյուր` Panorama.am
16:16
Սա օրինագիծ է Արևմուտքի նեոլիբերալ շահախմբերի առջև հակառուսական ստրիպտիզ պարելու մասին. Սուրենյանց
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, արձագանքելով ԱԺ-ում ընթացող քննարկման  ժամանակ հնչած հայտարարություններին, գրում է. «ԵՄ-ին ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
15:51
Ես էլ, ի դեպ, Մոնիկա Բելուչիի հանդեպ անտարբեր չեմ, ի՞նչ անենք, նախաձեռնություն սկսե՞նք, ստորագրահավա՞ք անենք, մտցնե՞նք ԱԺ. Գառնիկ Դանիելյան
«Խնդիրն այն է, որ մենք այստեղ տնային աշխատանք ունենք անելու, այն չենք արել և խոսքը ոչ միայն արտահանման, նաև ներմուծման մասին է»,-...
Աղբյուր` Panorama.am
15:44
Սիրուց ատելություն 3 տարի է. Սերգեյ Մելքոնյանը՝ ռուս-ադրբեջանական հարաբերությունների մասին
«Սիրուց ատելություն երեք տարի է։ Իրավիճակային գործընկերը չի դառնա ռազմավարական դաշնակից»,-այսպես է արձագանքել վերլուծաբան Սերգեյ...
Աղբյուր` Panorama.am
15:20
Ցանկանում են իրենց մանկլավիկներին պատասխանատվությունից ազատեն՝ կեղտոտ գործերը շարունակելու համար. Արթուր Չախոյան
«Ամբողջ գործի ընթացքը քաղաքական ծածկադմփոց չէ, բա ինչ է, եթե դեպքը տեղի է ունեցել Երևանի քաղաքապետի ընտրությունների հաջորդ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Ալավերդիում ոստիկանները քաղաքացուց պահանջել են իջեցնել անդրավարտիքը, ապա՝ ծեծել. Ահազանգ
Ալավերդիում ոստիկանները բռնություն են գործադրել երեք քաղաքացու նկատմամբ, կիրառել արցունքաբեր գազ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ...
Աղբյուր` Panorama.am
14:55
Էսօր Բաքվում էլ է նիստ, սինխրոնիզացված է. Ռոբերտ Քոչարյան
«Եթե օրվա առաջին կես դնենք նիստը, ասեմ, Լևոն Քոչարյանն էլ է քրեական հետապնդման ենթարկվում, այդ օրն էլ Ֆարխոյանն է նիստ դրել, ժամը...
Աղբյուր` Panorama.am
14:38
Օվկիանոսի տաքացումը շատ արագացել է
Օվկիանոսի տաքացումը հանգեցնում է էքստրեմալ հիդրոօդերևութաբանական իրադարձությունների հաճախականության և մասշտաբների ավելացմանը, ինչպիսիք են...
Աղբյուր` Panorama.am
14:24
ԱԺ պատգամավորը List.am-ով գտել է ու առել իր մեքենայի հայելին. Անդրանիկ Քոչարյան
«Մենք ունենք գործընկեր, որը իր հայելին գողանալուց հետո վաճառողների հասցեն գտնում է և առնում է իրենից գողացված հայելին։ ԱԺ պատգամավոր...
Աղբյուր` Panorama.am
14:16
Վահե Հովհաննիսյանը՝ Ալեն Սիմոնյանին. Մինչև ձեր իշխանության գալը արցախցիներն իրենց հայրենիքում էին ապրում
Քաղաքագետ Վահե Հովհաննիսյանը, արձագանքելով այսօր Ալենի Սիմոնյանի՝  արցախցի լրագրողի հարցի պատասխանին, գրել է. «Եթե Ալեն...
Աղբյուր` Panorama.am
14:00
Ավշարի գինու գործարանում հրդեհ չի եղել
Մամուլում այսօր հրապարակումներ եղան, թե Ավշարի գինու-կոնյակի գործարանի պահեստներից մեկի տարածքում հրդեհ է եղել, որի հետևանքով նաև որոշակի...
Աղբյուր` Panorama.am
13:54
Չախոյան. Իմ դեմ մահափորձի քրեական գործն ամբողջությամբ քաղաքական ծածկադմփոց է արվել ՈՒՂԻՂ
«Հերթական անգամ համոզվեցի, որ Հայաստանում արդարադատություն գոյություն չունի, և ոստիկանությունը պատշաճ չի աշխատում»,-դատական նիստի...
Աղբյուր` Panorama.am
13:53
Մենք չենք կարող իրենց ուզածն ամբողջությամբ անել. Արմեն Փամբուխչյանը՝ Հաղթանակ թաղամասի բնակիչների պահանջների մասին
«Վաղը ես կընդունեմ Հաղթանակ թաղամասի բնակիչներին, ես պատրաստվում եմ իրենց ուղիղ եթերի տակ ընդունել»,-  Երևանի քաղաքապետարանում...
Աղբյուր` Panorama.am
13:37
Բաքուն պատասխանել է Փաշինյանի հայտարարություններին
Բաքվի այսօր արձագանքել են Նիկոլ Փաշինյանի՝ երեկ «Արմենպրես»-ին տված հարցազրույցում հնչեցրած հայտարարություններին։ «ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
13:35
Կարելի էր մնալ և մինչև վերջ պայքարել, բայց դուք դուրս եկաք, պետք էր կռվել. Ալեն Սիմոնյանը՝ արgախgի լրագրողին
«Ե՞րբ եմ ես վերադառնալու Արցախ, հնարավորություն կունենա՞մ իմ հայրենիքը տեսնելու»,- Ազգային ժողովում արցախցի լրագրողը հարցրեց ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
13:10
Արթուր Չախոյանի դեմ մահափորձի գործով նիստն ընթանում է դռնփակ. Մեղադրյալը դեմ է տեսանկարահանմանը
Ակտիվիստ, Երևանի խնդիրների, քաղաքապետարանի անգործության, անարդյունավետ ու կասկածելի ծախսերի մասին հաճախ բարձրաձայնող գործիչ Արթուր Չախոյանի դեմ...
Աղբյուր` Panorama.am
13:08
Օդի ջերմաստիճանը փետրվարի 13-14-ի գիշերն աստիճանաբար կբարձրանա
Երևանում փետրվարի 11-ի ցերեկը, 12-ին, 13-ի գիշերը, 15-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 13-ի ուշ երեկոյան, 14-ին սպասվում է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Կարելի էր մնալ և մինչև վերջ պայքարել, բայց դուք դուրս եկաք, պետք էր կռվել. Սիմոնյանը՝ լրագրողին
17:21 11/02/2025

Կարելի էր մնալ և մինչև վերջ պայքարել, բայց դուք դուրս եկաք, պետք էր կռվել. Սիմոնյանը՝ լրագրողին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

[]