Կարճ լուրեր

16:00 16/06/2022
«Հարսնացուն հաղթում է խաղը. փեսացուն՝ հարվածում»

Գերմանական Bild տաբլոիդը հրապարակել է Ուզբեկստանից մի զույգի և կցել տեսանյութ, որը տարածվել է սոցցանցերում: Նոր ամուսնացած հարսն ու փեսան խաղ են խաղում բեմում՝ հյուրերի ներկայությամբ: Հարսնացուն հաղթում և տոնում է դա, փեսացուն պարտվում է և բացարձակապես ուրախ չէ դրա համար: Ագրեսիայի բռնկման պահին նա ուժեղ հարվածում է հարսի գլխին: Աղջիկը առաջ է թեքվում՝ փորձելով պահպանել հավասարակշռությունը: Ֆիզիկական և հոգեկան ցնցումից նա գլուխն իջեցնում է և լաց է լինում:

Աղբյուր՝ centralasia.media

15:32 16/06/2022
Հյուսիսային Կորեայում նոր հիվանդություն է բռնկվել՝ COVID-19 ալիքի ֆոնին

Հյուսիսային Կորեան հաղորդել է չբացահայտված ստամոքս-աղիքային հիվանդության բռնկման մասին երկրի հարավ-արևմուտքում, մինչ շարունակվում է պայքարը COVID-19-ի ալիքի դեմ: Դա ավելի է լարել իր առանց այն էլ թուլացած առողջապահական համակարգը: Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը (KCNA) հայտնել է, որ չճշտված թվով մարդիկ տառապում են «սուր աղիքային համաճարակով»:

Աղբյուր՝ aljazeera.com

14:23 16/06/2022
Վրաստանի բնակիչներն այս տարի արտասահման են մեկնում գրեթե չորս անգամ ավելի շատ, քան անցյալ տարի

PMC հետազոտական կենտրոնը հայտնել է, որ առաջին եռամսյակում արտասահմանյան ուղևորությունների թիվն աճել է 274%-ով։ Հունվար-մարտ ամիսներին երկրի բնակիչները արտասահման են մեկնել 216,2 հազար անգամ: Մինչ համավարակ կյանքի հետ համեմատությամբ՝ այս ցուցանիշը վերականգնվել է գրեթե կիսով չափ: Տարեսկզբի բոլոր արտասահմանյան ուղևորությունների գրեթե կեսը կատարվել է դեպի Թուրքիա՝ 46%: Ռուսաստան է այցելել 12%-ը, նույնքանը՝ Հայաստան և ԵՄ երկրներ:

Աղբյուր՝ newsgeorgia.ge

14:06 16/06/2022
Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին կարող են քրեական պատասխանատվության ենթարկել պետական դավաճանության համար, բայց ոչ

այլ հանցագործությունների համար: Այս մասին հայտարարել է Ղազախստանի Հանրապետության արդարադատության նախարար Կանատ Մուսինը, գրում է Orda.kz-ն։
 

13:47 16/06/2022
Ռուսաստանում հրդեհ է բռնկվել գազի ամենամեծ հանքավայրում

Հրդեհը բռնկվել է գիշերը Ուրենգոյի գազի հանքավայրի կոլեկտորներից մեկում. հրդեհը մարվել է, օբյեկտները շահագործման են հանձնվել: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են «Գազպրոմ Դոբիչա Ուրենգոյ» ընկերության հասարակայնության հետ կապերի և լրատվության ծառայությունից: Նշվում է, որ զոհեր և վիրավորներ չկան, միջադեպը չի ազդել պլանավորված արտադրական ցուցանիշների ապահովման վրա:

 

13:34 16/06/2022
Մադրիդի «Ռեալը» պատրաստ է վաճառել հարձակվող Մարկո Ասենսիոյին

Արքայական ակումբը համաձայնել է բաց թողնել 26-ամյա իսպանացուն 40 միլիոն եվրոյի դիմաց։ Ֆուտբոլիստին ձեռք բերելու առաջարկներ են արել «Արսենալն» ու «Միլանը»:

Աղբյուր՝ sport-express.ru

13:13 16/06/2022
«RENAISSANCE». Բեյոնսեն նոր ալբոմ կթողարկի

Բեյոնսեն հայտարարել է իր հաջորդ սոլո ալբոմի անվանումը: Renaissance-ը թողարկվելու է հուլիսի 29-ին: Apple Music-ի ցանկը հուշում է, որ այն բաղկացած կլինի 16 թրեքից:

Աղբյուր՝ theguardian.com

13:07 16/06/2022
Այսօր ոչ ոք չի կարող բացատրել, թե ինչու, առանց որևէ պատճառի, այս վարակը միայն աֆրիկյան մայրցամաքում էր, իսկ այժմ այն տարածվել է ամբողջ աշխարհում…

Գամալեյ կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգի խոսքով, կենտրոնը կապիկի ծաղիկի դեմ դիմադրողականությունը կստուգի բնական ծաղիկի դեմ պատվաստված մարդկանց շրջանում:

(Մեջբերումը՝ ՏԱՍՍ-ից)

12:40 16/06/2022
Ճապոնական ավիաընկերությունը կհեռացնի Z տառով լոգոն ինքնաթիռներից

Zipair Tokyo-ն որոշել է օդանավի ֆյուզելաժից հեռացնել Z լոգոտիպը և ամբողջությամբ հրաժարվել դրա կիրառումից: Ընկերության ղեկավարներից մեկը՝ Շինգո Նիշիդան, նշել է, որ դա արվել է թյուրիմացություններից խուսափելու համար, քանի որ ոմանք կարող են մտածել, թե ներկայիս լոգոն վկայում է՝ Ուկրաինայի տարածքում ռուսական հատուկ գործողությանն ավիաընկերության աջակցության մասին:

Աղբյուր՝ gazeta.ru

12:33 16/06/2022
ՀՀ ԱԽ քարտուղարը հանդիպել է Բելառուսի ԱԽ պետական քարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչի հետ

ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի հերթական նիստին մասնակցելու նպատակով Երևանում գտնվող Ալեքսանդր Վոլֆովիչի հետ հունիսի 16-ին անցկացված հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-բելառուսական համագործակցության օրակարգին, մասնավորապես՝ երկկողմ համագործակցությանը ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ շրջանակներում: Վոլֆովիչն ընդգծել է Մինսկի պատրաստակամությունը՝ ընդլայնելու երկու երկրների միջև տնտեսական ապրանքաշրջանառության ծավալները։

Աղբյուր՝ ՀՀ Անվտանգության խորհրդի գրասենյակ

12:15 16/06/2022
Կոսմետիկայի հսկա Revlon-ը սնանկության հայց է ներկայացրել

Ընկերությունը զիջել է ԱՄՆ-ի խանութների դարակները հայտնի մարդկանց կողմից աջակցվող ստարտափներին և պայքարում է գնաճի և մատակարարման շղթայի խնդիրների դեմ:

Աղբյուր՝ aljazeera.com

11:31 16/06/2022
Սեյշելյան կղզիների նավահանգստում իսպանական ձկնորսական նավ է պայթել

Առնվազն երկու նավաստիներ մահացել են չորեքշաբթի տեղի ունեցած պայթյունից: Այս մասին հայտնել է EFE գործակալությունը։ Ըստ նախնական վարկածի՝ պայթյունը կարող էր տեղի ունենալ ամոնիակի արտահոսքի հետևանքով:

Աղբյուր՝ tass.ru

11:24 16/06/2022
Բարձր ջերմաստիճանից և խոնավությունից առնվազն 2000 խոշոր եղջերավոր անասուն է սատկել

Վերջին օրերին հազարավոր անասունների են սատկել ԱՄՆ Կանզաս նահանգում: Այս մասին հայտնում է նահանգը, իսկ կիզիչ ջերմաստիճանը շարունակում է պահպանվել: Մահերը ավելացնում են ԱՄՆ-ի անասնաբուծության արդյունաբերության վնասը, քանի որ արտադրողները երաշտի պատճառով կրճատել են հոտերը և բախվել կերի ծախսերի հետ, որոնք աճել են հացահատիկի համաշխարհային մատակարարումների կրճատման պատճառով:

Աղբյուր՝ reuters.com

11:15 16/06/2022
Իսրայելական ուժերը ձերբակալել են ահաբեկչության մեջ կասկածվող 11 անձի

Հորդանան գետի Արևմտյան ափի տարբեր շրջաններում գիշերային ստուգրշավների ժամանակ: Առգրավվել է հրազեն և կանխիկ գումար, որը նախատեսված էր ահաբեկչության ֆինանսավորման համար։ Այս մասին հինգշաբթի հայտնել է իսրայելական բանակի մամուլի ծառայությունը:

Աղբյուր՝ tass.ru

11:00 16/06/2022
Առռը Հա՛ Շեքսպիր

Զառանցանք
Առաքել
Գոմեշը
Օրնիֆլ
Սառա Ռուլ «Էվրիդիկե» ... Ներկայացումներ, որ վաղն են լինելու։

 

10:36 16/06/2022
Ուխտավորները՝ Խոր Վիրապ վանքում. Սուրբ Պատարագը կմեկնարկի երկու օրից, ժամը 10:30-ին,

որի ավարտին տեղի կունենա Անդաստանի արարողություն և ուխտավոր հավատացյալները առիթ կունենան խոնարհվելու մեծ Սուրբի մասունքներին:
Արա Զոհրաբյանը գրում է, որ ցանկացողները 18.06.2022Թ. ժամը 08:30-ին կարող են միանալ իրենց խմբին՝  Փոքր Վեդի գյուղի կենտրոնում (մայրուղուց դեպք Խոր Վիրապ տանող ճանապարհին գտնվող գյուղում):
 

10:27 16/06/2022
Մակրոնը, Շոլցը և Դրագին Կիևի ճանապարհին են

Երեք նախագահները Լեհաստանից գնացքով մեկնել են Կիև հինգշաբթի առավոտյան և պետք է հանդիպեն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ, հաղորդում է AFP-ն: 

Լրահոս

12:40
Այսօր ցերեկը Երևանում կգրանցվի մինչև +15 աստիճան տաքություն
Երևանում հոկտեմբերի 22-ի ցերեկը, 23-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այսօր ցերեկը Երևանում կգրանցվի  +13-+15 աստիճան տաքություն։...
Աղբյուր` Panorama.am
12:18
Չէ, չեմ շփվում, ցավոք սրտի, շատ ցավոք.Ալեն Սիմոնյանը՝ Արթուր Վանեցյանի հետ շփվելու մասին
«Ես չեմ կարծում, որ մեր թիմն այնպես է աշխատել, որ նման մտավախություն ունենա»,-ԱԺ ճեպազրույցների սրահում հայտարարեց խորհրդարանի...
Աղբյուր` Panorama.am
12:11
«Մանկական Եվրատեսիլի» մասնակից Լեոյի երգն ու տեսահոլովակն արդեն հասանելի են
Հայաստանի պատվիրակ Լեոյի «Մանկական Եվրատեսիլ 2024»-ի երգն ու տեսահոլովակն արդեն հասանելի են։ «Cosmic friend» երգում...
Աղբյուր` Panorama.am
11:35
Եթե պետք լինի Հայաստանին, կգնանք Բաքու՝ մասնակցելու COP29-ին, պետք չի լինի, չենք գնա. Ալեն Սիմոնյան
«Նման որոշում չկա, պետք է քննարկենք, հասկանանք, թե ինչի համար ենք մեկնում, ինչ է դա տալու Հայաստանին, ինչ շահեր ունենք, ինչ մակարդակով ենք...
Աղբյուր` Panorama.am
11:31
Օկուպացված Սանասարում ադրբեջանցի զինծառայող է սպանվել
Ադրբեջանի զինված ուժերի կողմից օկուպացված Արցախի Սանասար շրջանում (Ղուբաթլու) ադրբեջանցի  զինծառայող Մուրադ Հասանովին սպանված են գտել։...
Աղբյուր` Panorama.am
11:26
Հոկտեմբերի 22-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքը աճել է, ռուբլունը և եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ հոկտեմբերի 22-ին ժամը 10:30-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում 385.02 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
11:10
ԵԽ-ի լիագումար նիստում կքննարկվի Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի խախտումների, Հայաստանի հետ հարաբերությունների մասին բանաձև
Եվրոպական խորհրդարանի առաջիկա լիագումար նիստում քննարկվելու և քվեարկվելու է բանաձև Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների, միջազգային իրավունքի...
Աղբյուր` Panorama.am
11:06
Պարոն Սիմոնյա՛ն, փաստորեն իմ հորդորը չանցավ, դուք շարունակում եք ստել ու կեղծել. Արծվիկ Մինասյանը՝ Ալեն Սիմոնյանին
«Հենց նոր դուք հերթական անգամ կեղծեցիք և ստեցիք՝ մեղադրելով Դաշնակցությանը Արցախը Ադրբեջանի տարածք ճանաչելու մեջ և այն էլ ոչ ավել, ոչ...
Աղբյուր` Panorama.am
10:55
Ինչ եք իզուր տեղն այստեղ ճոռոմաբանությամբ զբաղվում ու դեմագոգիա անում. Ռուստամյանը՝ ՔՊ-ականներին
«Ազգային ժողովի օրակարգում ընդգրկված «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և...
Աղբյուր` Panorama.am
10:48
Պարեկների ավտոմեքենայի ապակին կոտրած անձը խմած է եղել
Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում 2024թ. հոկտեմբերի 15-ին նախաձեռնված քրեական վարույթի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Հաշված օրեր են մնում Մանկական Եվրատեսիլին, իսկ մեր մասնակցի երգը դեռ չկա ու չկա
Մանկավարժ, զբոսավար Յաշա Սոլոմոնանը, անդրադառնալով մանկական Եվրատեսիլում հայաստանցը ներկայացնող Լեո Մկրտչյանին, որը հայտնի երգիչ Մարտին...
Աղբյուր` Panorama.am
10:29
Փաստը մնում է փաստ, որ Արցախը միջազգայնորեն ճանաչված Ադրբեջանի տարածք է եղել և կա. Ալեն Սիմոնյան
Ազգային ժողովի նիստի մեկնարկին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հետաքրքրվեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանից Չեխիա...
Աղբյուր` Panorama.am
10:12
Երևան քաղաքն առավելություն և առանձնացված գծեր է տալիս հանրային տրանսպորտին
Երևան քաղաքն առավելություն և առանձնացված գծեր է տալիս հանրային տրանսպորտին: Այս մասին հայտնում են քաղաքապետարանից ու մանրամասնում, որ...
Աղբյուր` Panorama.am
10:05
Էլինա Ավանեսյանը WTA-250 մրցաշարի առաջին շրջանում պարտվել է
Աշխարհի 45-րդ ռակետ, Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը Չինաստանի Գուանչժոու քաղաքում անցկացվող WTA-250 մրցաշարի մեկնարկում 1:6, 4:6 հաշվով...
Աղբյուր` Panorama.am
09:46
Սևանի և Գավառի տարածաշրջաններում ձյուն է տեղում
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ, Սևանի և Գավառի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր...
Աղբյուր` Panorama.am
09:24
Երևանում ելույթ կունենա աշխարհահռչակ դաշնակահար Ալեքսեյ Լյուբիմովը
Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի հրավերով՝ Հայաստան է ժամանում աշխարհահռչակ դաշնակահար Ալեքսեյ Լյուբիմովը։ Լյուբիմովը հոկտեմբերի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
09:22
«Ժողովուրդ». Փաշինյանն խոստանում էր, որ բանակը ամենամարտունակն է լինելու, ապա նշում է, որ բանակը չի կարող պաշտպանել Հայաստանի անվտանգությունը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2019 թվականի օգոստոսի 5-ին Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում...
Աղբյուր` Panorama.am
09:20
«Փաստ». Ո՞ւր է մնում Հայաստանի շահը
«Փաստ» թերթը գրում է. «Իր պաշտոնավարման վերջին օրերը վայելող ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հերթական զավեշտալի հայտարարությունն է...
Աղբյուր` Panorama.am
09:19
«Հրապարակ». ՔՊ վարչությունում մտադիր են քննարկել Քյարամյանի և Աղազարյանի միջադեպը
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ վարչությունն առաջիկա նիստերից մեկում մտադիր է քննարկել խորհրդարանական լսումների ժամանակ տեղի...
Աղբյուր` Panorama.am
09:11
«Ժողովուրդ». Նոր փոփոխություններ է առաջարկվում ընտրական օրենսգրքում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գործադիրը նոր փոփոխություններ է առաջարկում ՀՀ ընտրական օրենսգրքում: Նախագծով առաջարկվում է...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Հրապարակ». Ինչ են քննարկել ՔՊ խմբակցության նիստում
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ հերթական նիստերից առաջ՝ երեկ երեկոյան, ՔՊ խմբակցությունը նիստ է անցկացրել և քննարկել...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Փաստ». Եվրաքվեն ինքնին ցույց տվեց, որ մոլդովացիները ցույց են տալիս իրենց դժգոհությունը Բրյուսելին և Վաշինգտոնին
«Փաստ» թերթը գրում է. «Մոլդովայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կկայանա նոյեմբերի 3-ին։ Գործող նախագահ Մայա...
Աղբյուր` Panorama.am
09:08
Այսօրվա հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Ժողովուրդ». ԲՏԱ նախկին փոխնախարար Ավետ Պողոսյանին իշխանությունն առանց պաշտոնի չի ուզում թողնել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նախկին թաղապետ, հավատարիմ ՔՊ-ական Ավետ Պողոսյանին իշխանությունն առանց պաշտոնի չի ուզում...
Աղբյուր` Panorama.am
09:05
«Հրապարակ». Ինչու է կառավարությունն անբացատրելի շտապողականություն դրսևորում
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի վավերացման հարցում ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
08:00
Դեղերդ խմի
Փաշինյանը այնքան հակահայ, հակամարդ, հակատրամաբանական, մարդու համար այնքան ոչ բնական քաղաքականություն ու գործողություններ է իրականացնում, խոսում,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ով ինչ լծակ ունի, հիմա օգտագործում է , որ դառնա գլխավոր peace բրոքերը. Սերգեյ Մելքոնյան
15:42 21/10/2024

Ով ինչ լծակ ունի, հիմա օգտագործում է , որ դառնա գլխավոր peace բրոքերը. Սերգեյ Մելքոնյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

[]