Հասարակություն 17:42 21/11/2008

«ԱՐՏԱՇԱՏԻ» ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԱՌԱՐԿԵԼ

Հայաստանի տարածքում գոյություն ունեցող մոտ 30 հազար մշակութային հուշարձաններից 4-5 հազարը հնագիտական օբյեկտներ են (թաղված են գետնի, ենթակա են ուսումնասիրությունների), ևդրանք բոլորն էլ(նույնիսկ` արգելոցները) վտանգված են` կախված մարդու գործունեության, հողերի անօրինական սեփականաշնորհման, հողերի կատեգորիաների փոխման հետ: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը: «Մենք ունենք մշակութային հուշարձանների պահպանությանը վերաբերող օրենքներ («Պետական սեփականություն համարվող օտարման ոչ ենթակա հուշարձանների մասին», «Հուշարձանների պահպանության ու օգտագործման մասին»), որոնք շատ լավն են, համապատասխան` զարգացած երկրների օրենքներին, սակայն հասարակությունը ոչ մի բան հաշվի չի առնում: Հարյուր օրենք էլ ունենանք կամ հորինենք` խնդիրը չի լուծվի. պետք է մարդու միջից լինի»,-ասաց նա:

Ըստ նրա, եթե Հայաստանում հնագիտական հուշարձանների մոնիտորինգ իրականացնեն, ապա կտեսնեն, որ չկա այնպիսի մի հուշարձան, որն այս կամ այն ձևով խաթարված չէ, կամ այնպիսի տեղում չէ, որ վաղը հնարավոր չլինի ոչնչացնելը:

Ավետիսյանը նշեց, որ իրենք միշտ խնդիրներ են ունենում հենց մարդկանց հետ: «Ամեն անգամ հայտարարում ենք, որ հին քաղաքակրթություն ունեցող ժողովուրդ ենք, մեր պատմությունը, մշակութային արժեքները հարգող ժողովուրդ ենք, սակայն իրականում այս երկրի քաղաքացիների բացարձակ մեծամասնությունը զբացված է իր պատմամշակութային ժառանգության ոչնչացմամբ: Մարդ իր խնդիրները լուծելու համար անխոհեմաբար քանդում է հուշարձանը` չմտածելով, որ այն իրենից արժեք է ներկայացնում»,-ասաց Պ. Ավետիսյանը: Նա նկատեց, որ Հայաստանում տուրիզմը զարգացնել հնարավոր է միայն այն դեպքում (իհարկե, երբ լինեն ներդրումներ, տուրիզմով զբաղվող կազմակերպություններ կամ պետությունն այդ խնդիրն իր ձեռքը վերցնի), եթե հասարակությունը պատմամշակութային հուշարձանների նկատմամբ լուրջ վերաբերմունք ունենա:

«Մենք ջանասիրաբար սպանում ենք մեր բնությունը, նաև բնության մեջ եղած պատմամշակութային օբյեկտները: Մենք այդ առումով կիրթ չենք, հոգատար չեն»,-ընդգծեց ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրենը:

Մշակութային հուշարձանների` հատկապես հնագիտական օբյեկտների ոչնչացմանը, ըստ Պ. Ավետիսյանի, իր որոշումներով նպաստում է նաև կառավարությունը, տեղական ինքնակառավարման մարմինները: «Բազմաթիվ փաստեր ունենք, երբ հնագիտական հուշարձանների տարածքներն անօրինական սեփականաշնորհվում են կամ զավթվում, կամ համայնքի պետը հողերը հանում է աճուրդի ու վաճառում: Սակայն այդպես էլ չենք հասկանում` այդ մարդիկ գիտե՞ն, թե՞ չգիտեն` ի՞նչ հող է դա»,-հայտարարեց նա: Ըստ նրա, եթե հուշարձանների պահպանական գոտիները գծված են քարտեզի վրա ու այն խախտում են` արդեն օրենքի խախտում է:

Պ. Ավետիսյանը հայտնեց նաև, որ կան դեպքեր, երբ կառավարության որոշումներով հատուկ պահպանվող հողատարածքները, այդ թվում` հուշարձանների տարածքները, կարգը (կատեգորիան) փոխում են, ստանում են գյուղատնտեսական նշանակության կամ կառուցապատման համար հողերի կարգավիճակ ու հանվում աճուրդի: Նման դեպքեր, ըստ նրա` «սոսկալի չափերի են հասել»:

Ի դեպ, կառավարության գրեթե ամեն նիստում տարածքային կառավարման նախարարությունը ներկայացնում է որոշումներ` «Հողի կատեգորիան» փոխելու մասին, և կառավարության անդամները հավանություն են տալիս:

«Արտաշատի պարագայում էլ նման խնդիր ունենք: Արտաշատի պարսպապատ հատվածների մեջ ընկած տարածքից մոտ 6 հեկտարի կարգը փոխել են, դարձրել են գյուղատնտեսական նշանակության հող, հանել աճուրդի ու մարդն էլ գնել է («Նոյան տապան» համալիր կառուցելու նպատակով): Այս դեպքում խնդիր ունենք կառավարության հետ. դիմել ենք կառավարություն: Այս խնդրին ծանոթ է նաև երկրի նախագահը: Պետությունը պետք է գտնի այնպիսի մի լուծում, որ ոչ վնասի այդ մարդու ծրագրերը, ոչ էլ հնագիտական հուշարձանը»,-ասաց նա, իսկ որպես լուծում` առաջարկեց` «ուղղակի դուրս գա հուշարձանի տարածքից»:
Այդ տարածքում դեռևս շինարարական աշխատանքներ չեն ընթանում: Ուղղակի տնկվել են մի քանի ծառ, որը` «իհարկե, նույնպես թույլատրելի չէ, բայց ահավոր վնաս չի տրվել»:

Տարածքային կառավարման նախարարությունից Panorama.am-ին հայտնեցին, որ նախքան որևէ հողի կատեգորիա փոխելն իրենք հրավիրում են հանձնաժողովի նիստ ու քննարկում: Նման նիստ էլ հրավիրել են «Արտաշատի» պարագայում, սակայն մշակույթի նախարարության ներկայացուցիչը որևէ առարկությամբ հանդես չի եկել: Այս խնդրի հետ կապված Panorama.am-ը հարցադրումներով դիմեց մշակույթի նախարարություն, սակայն պատասխան չստացվեց:

Եթե իրոք այս դեպքում օտարվել է հողը, ինչն անթույլատրելի էր, որովհետև հակասում է օրենքին, ապա օրենքը խախտվել է հենց օրենք ստեղծողների, մշակողների ու հաստատողների կողմից:


Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:12
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար՝ դիմում ՄԻՊ-ին
Կիրանցի բնակիչ Գոհար Վարդանյանը ֆեյսբուքի իր էջում դիմել է  ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանին «ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան - Human...
Աղբյուր` Panorama.am
20:50
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Լրագրող Անի Գևորգյանը տեսանյութ է հրապարակել  Տավուշի մարզից, որտեղ շարունակվում են քարտեզագրման աշխատանքները։ Կիրանցները բորբոքված են՝...
Աղբյուր` Panorama.am
20:45
Նրանք, որոնք կխոսեն հակառակի մասին, մեզ հետ կապ չունեն․ «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժում
«Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Օրվա ընթացքում իշխանական...
Աղբյուր` Panorama.am
20:45
AntiFake.am-ի խմբագրությունը դատապարտող հայտարարություն է փոխանցել դեսպաններին
Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության, Նիդերլանդների Թագավորության, Ֆրանսիայի Հանրապետության և Կանադայի դեսպաններին
Աղբյուր` Panorama.am
20:32
Սրբազան պայքար. շարժման նոր քայլերգը
Տեղի ունեցավ շարժման պաշտոնական երգի տեսահոլովակի առաջնադիտումը: «Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված»  տեսահոլովակը...
Աղբյուր` Panorama.am
20:15
Կիրանցում ականազերծված տարածքներում արդեն ադրբեջանցիների դրոշներն են, սա պատերազմը չէ՞․ Սոֆյա Հովսեփյան
Սոլակ համայնքում շարժման մասնակիցներին միացել է ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ իր նորածին որդու հետ։ «Ցավում եմ, որ...
Աղբյուր` Panorama.am
19:36
«Դեմ ենք Տավուշում միակողմանի զիջումներին». ակցիա՝ Շենգավիթ համայնքում
«Մայր Հայաստանն» իրազեկման ակցիա է իրականացնում Շենգավիթ վարչական շրջանում։ Հիշեցնենք, որ «Մայր Հայաստանը» մինչ այս...
Աղբյուր` Panorama.am
19:20
Եզդի համայնքի ներկայացուցիչները միացել են շարժմանը
Հայաստանում եզդի իրավապաշտպան Այսեր Իսայանը տեղեկացրեց, որ համայնքից բազմաթիվ եզդիներ միացել են շարժմանը։ «Եղբայրը՝ եղբոր թասիբը...
Աղբյուր` Panorama.am
18:56
Այսօր ժամը 20:00-ին տեղի կունենա շարժման պաշտոնական երգի տեսահոլովակի առաջնադիտումը․ Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած քայլերթը հասավ Կոտայքի մարզի Սոլակ գյուղ։ Այստեղ տեղադրվելու են վրաններ՝ գիշերելու համար։ Առավոտյան կշարունակեն երթը։...
Աղբյուր` Panorama.am
18:51
Ռուս խաղաղապահները լքել են Ստեփանակերտի մերձակա Իվանյան գյուղի օդանավակայանը
Ռուս խաղաղապահները լքել են Ստեփանակերտի մերձակա Իվանյան գյուղի օդանավակայանը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական  աղբյուրները։ Նշվում...
Աղբյուր` Panorama.am
18:38
Պուտինն ու Փաշինյանը երկկողմ հանդիպում կունենան Մոսկվայում
Մայիսի 8-ին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության հաջորդ օրը Պուտինն ու Փաշինյանը երկկողմ հանդիպում կունենան Մոսկվայում։ ՌԻԱ Նովոստիի...
Աղբյուր` Panorama.am
18:34
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Panorama.am-ը միանում է լրատվամիջոցներին, որոնք հրաժարվում են ներկա լինել ու լուսաբանել Նիկոլ Փաշինյանի՝ մայիսի 7-ի ասուլիսը։ Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
18:21
Սոլակ գյուղում տարածքի տիրոջը ճնշել են, որ տեղ չտրամադրի մեզ, Բագրատ Սրբազան
«Ժողովուրդ ջան, կնստենք մեքենաները, մոտ 10կմ ճանապարհ կա դեռ, կգնանք նախանշված տեղը՝ Սոլակ գյուղ։ Այնտեղ հատուկ տեղ  է հատկացված։...
Աղբյուր` Panorama.am
18:00
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
Աղավնոյի գյուղապետ Անդրանիկ Չավուշյանից «Հրապարակը» հետաքրքրվել է, թե ինչ դիրքորոշում ունի Բագրատ սրբազանի սկսած շարժման վերաբերյալ,...
Աղբյուր` Panorama.am
17:45
Եթե որևէ մեկը շիշ կնետի, կբորբոքվի, կհարձակվի, ուրեմն իրենց մարդն է. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանը քիչ առաջ քայլերթի մասնակիցներին տեղեկացրեց, որ առջևում ոստիկանության զորք կա կուտակված և հորդորեց սադրանքի չտրվել, պահել...
Աղբյուր` Panorama.am
17:13
Պետք է ունենալ պետականամետ իշխանություն. Դավիթ Ամալյան
«Ես որպես հայ քրիստոնյա, Հայ առաքելական եկեղեցու հետևորդ, միացել եմ մեր հայ եկեղեցու։ Ամեն ինչ լավ է  լինելու»,- լրագրողներին...
Աղբյուր` Panorama.am
16:54
Այս «պինգ-պոնգ» դիվանագիտության շրջանակում արդեն հաջողվել է Ադրբեջանի հետ համաձայնության գալ բազմաթիվ հարցերի շուրջ. Միրզոյան
«Ուզում եմ վերահսաստատել Հայաստանի հավատարմությունը՝ Հարավային Կովկասում երկարատև կայուն խաղաղության հաստատմամբ»,- Հայաստանի և...
Աղբյուր` Panorama.am
16:48
Չապականված մարդկանցով պետք է սատար կանգնել Սրբազանին, որպեսզի այս արդար պահանջը իրագործվի.Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կառավարության շենքի դիմաց 5 օր առաջ 72 ժամյա նստացույց հայտարարած ազատամարտիկ Իշխան Գևորգյանը շարունակում է իր ակցիան՝ արդեն ընկերների հետ...
Աղբյուր` Panorama.am
16:28
Չեմ ընդունում այն լեզուն, որն ասում է՝ Արցախն Ադրբեջան է. Դադիվանքի նախկին վանահայր
«Այս շարժման վերջնանպատակը պետք է լինի՝  արդարություն և հաղթանակ»,- լրագրողներին ասաց Դադիվանք վանական համալիրի նախկին վանահայր...
Աղբյուր` Panorama.am
16:22
Երևանում տեղատարափ անձրևների հասցրած վնասների հետևանքով 80-ից ավելի ահազանգեր են ստացվել
ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում մայիսի 3-ի ժամը 23։45-ից մինչև մայիսի 6-ի ժամը 08։00-ի դրությամբ բազմաթիվ ահազանգեր են ստացվել...
Աղբյուր` Panorama.am
15:47
Պետք է միանանք Բագրատ Սրբազանին, այլապես կործանվելու ենք. երևանցիները սպասում են քայլերթի մասնակիցներին
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ մայիսի 4-ից Կիրացից սկսված քայլերթին այս օրերի ընթացքում միացել են...
Աղբյուր` Panorama.am
15:47
Գավառում քայլերթի մասնակիցներին դիմավորեցին ծափահարություններով ու բացականչություններով
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ քայլերթի մասնակիցներին բազամաթիվ մարդիկ միացան ու ողջունեցին Գավառի...
Աղբյուր` Panorama.am
15:20
Սրանք վախերի ու սարսափի մեջ են. Գառնիկ Դանիելյան
«Այս իշխանության ամեն մի օրը թանկ է արժենում մեր երկրի, մեր պետականության վրա»,- Կիրանցից Երևան քայլերթի ժամանակ ասաց...
Աղբյուր` Panorama.am
15:09
Ցրել ԳՏ ԱԺ-ն
Քպիչները եթե խոսում են պատերազմից, ուրեմն դրանով ապացուցոմ են, որ ալիևի հետ միաբան ախպերներ են, որ ալիևը նիկոլի համար իր սիրելի զինվորներին...
Աղբյուր` Panorama.am
15:08
Օդի ջերմաստիճանը մայիսի 9-10-ին կբարձրանա
Երևանում մայիսի 6-ին կեսօրից հետո, 7-8-ին ժամանակ առ ժամանակ, 10-ի և 11-ի ցերեկը սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 6-ի երեկոյան ժամերին, 7-ի...
Աղբյուր` Panorama.am
14:47
Ժեխ են բերել, ժեխի գնով ծախում են.Գործարարը՝ ծաղկի շուկայում կտրուկ գնանկման մասին
Հայաստանի ծաղկի շուկայում վերջին օրերին արձանագրվել է կտրուկ գնիջեցում։ Ծաղիկների որոշ տեսակների գները նվազել են 50-60 %-ով։ Հատկանշական էր, որ...
Աղբյուր` Panorama.am
14:19
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը կմեկնարկի հունիսի 10-ից և կիրականացվի 3 փուլով։ Հայտագրման...
Աղբյուր` Panorama.am
14:18
Բագրատ Սրբազան. ՔՊ բարձրաստիճան անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ
«Չի կարելի մեր կյանքի հաշվին իրենց տաքուկ սենյակներում նստած որոշումներ կայացնեն»,-լրագրողների հետ զրույցում ասաց Կիրանցից դեպի...
Աղբյուր` Panorama.am
14:08
Ալեն Սիմոնյանի ելույթի ժամանակ ընդդիմությունը լքեց դահլիճը
«Եկել են դոշ են ծեծում, ո՞վ է ՀՀ տարածքից հող հանձնում, ո՞վ է հանձնում, ո՞վ։ Դուք եք հանձնում։ Որ հանձնեինք, այսքան կռիվ չէր լինի, այսքանի...
Աղբյուր` Panorama.am
13:48
Բաքվում ԱՄՆ դեսպանն այցելել է Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշի
Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբին իր կնոջ հետ այցելել է ադրբեջանական զինված ուժերի կողմից օկուպացված հայոց բերդաքաղաք Շուշի, ինչպես նաև Ֆիզուլի։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ
15:27 06/05/2024

Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}