Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոց. Կրկին ուսումնասիրություններ…
Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցում կա 512 տոննա թունաքիմիկատ. 300 տոննայից ավելի քլորօրգանական կայուն նյութեր, որոնք Ստոկհոլմի կոնվնեցիայի համաձայն, ենթակա են ոչնչացման: Այս մասին այսօրվա ասուլիսում ասաց Արտակարգ իրավիճակների նախարարության, Հայաստանի փրկարար ծառայության Բնակչության և տարածքների վարչության պետ, գնդապետ Հովհաննես Եմիշյանը: Նա հիշեցրերց, որ Հայաստանը անդամակցել է Ստոկհոլմի կոնվենցիային 2001 թ.-ից:
Հ. Եմիշյանը նշեց նաև, որ թունաքիմիկատների գերեզմանոցը կառուցվել է դեռևս 1976 թվականին, գտնվում է Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղում, Գեղադիր ավտոճանապարհից 5 կմ հարավ-արևմուտք և Երևանի Էրեբունի վարչական տարածքում: Բանախոսը նշեց, որ թունաքիմիկատների գերեզմանոցը նախատեսված է եղել քլորօրգանական թունաքիմիկատների թաղման և հետագայում ոչնչացման համար ու ավելացրեց, որ այն ժամանակավոր բնույթ է կրել:
Պատասխանատուն նկատեց, որ ներկայում թունաքիմիակտների գերզմանոցը սպառնում է և’ տարածքին, և’ բանկչությանը: Իսկ խնդրի լուծման հարցում ԱԻՆ-ին օգնում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակը: Այսպես ԵԱՀԿ փոխդեսպան Կարել Հոֆսթրան նկատեց, որ տարածքն այժմ բաց վիճակում է գտնվում, այսինքն` մտավախություն կա, որ թունաքիմաիկտները անձրևաջրերի հետ կհոսեն ներքև, որտեղ բնակելի տարածք է: «Առաջին հերթին դրենաժային համակրգը պետք է վերականգնվի, որ թույլ չտա ջրի հոսքը դեպի գերեզմանոց, տարածքը պետք է ծածկվի և պարսպապատվի»,- նշեց Կ. Հոֆսթրանը: Բանախոսը նաև նկատեց, որ վերոնշյալ քայլերն իրագործելուց հետո պետք է անցնել հաջորդին`ստուգել թունաքիմիկատների իրական քանակը:
Նա նկատեց, որ այդ աշխատանքները բավականին թանկարժեք են ու դրանց իրականացման համար հարկավոր է 10-15 մլն դոլար կամ եվրո: Ներկայում նրանք տեղական հասարակական կազմակերպությունների հետ պարզում են, թե թունաքիմիկատների գերեզմանոցում ինչ տեսակի ու քանակի թունաքիմիկատներ են թաղված:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց