Մանրամասներ Բերդավանի սահմանագոտում ականի պայթյունի դեպքից
ՀՀ Տավուշի մարզի Բերդավան գյուղի սահմանագոտում ականի պայթյունի դեպքից մանրամասներ է ներկայացրել Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Բերդավանի բնակիչ, 1958թ. ծնված Ռաֆիկ Գրիշայի Մուղդուսյանը և Հաղթանակ գյուղի բնակիչ, 1965թ. ծնված Գաբրիել Հրաչի Բաբիկյանը խոտ հավաքելիս մոտ 200 մետր են առաջացել սահմանամերձ ականապատ տարածքում, որտեղ էլ պայթել են ականի վրա:
Panorama.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ ստացած վնասվածքներից Ռաֆիկ Գրիշայի Մուղդուսյանը մահացել է: Գաբրիել Հրաչի Բաբիկյանը ականապայթյունային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
«ՀՀ պաշտպանության նախարարությունը ցավակցում է Ռաֆիկ Մուղդուսյանի ընտանիքի անդամներին ու հարազատներին: Դժբախտ պատահարներից զերծ մնալու նպատակով կոչ ենք անում սահմանամերձ գոտիների բնակչությանը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս ուշադիր լինել և հետևել ականապատ տարածքներում տեղադրված նախազգուշական նշաններին»,-ասված է ՊՆ հաղորդագրության մեջ:
Նախորդիվ`
Բերդավանում ականի պայթյունից վիրավորված բնակչին վիրահատում են
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան