Բերդավանում ականի պայթյունից վիրավորված բնակչին վիրահատում են
Նոյեմբերյանի Բերդավան գյուղի սահմանագոտում ականի պայթյունից վիրավորած բնակչին վիրահատում են Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում:
Կենտրոնի տնօրեն Գյոզալյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ վիրավորված բնակչի վնասվածքը ոտքի թաթի շրջանում է, իսկ զոհված բնակիչը վիրավորվել էր երկու ոտքերից:
«Զինվորական բժիշկներն են տեղափոխել: Բերեցին հիվանդանոց արդեն մահացած էր: Հիմա գնում եմ վիրահատելու վիրավոր բնակչին»,- ասաց նա:
Panorama.am-ը տեղեկացրել է որ երկու բնակիչ այսօր մտել են ականապատ տարածք, որտեղ ականի պայթյունից մեկը զոհվել է, մյուսը` ոտքերից վիրավորվել:
Նախորդիվ`
Բերդավանի սահմանագոտում ական է պայթել. մեկ զոհ, մեկ վիրավոր
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան