ՀՀ ԱԳՆ. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհն առնվազն տասն օր փակ է լինելու
Համաձայն Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությանը Հյուսիսային Օսեթիայի արտակարգ իրավիճակների նախարարության կողմից տրամադրված տեղեկատվության` Ռուսաստանը Վրաստանին կապող ավտոճանապարհը առնվազն տասն օր փակ է լինելու: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ ֆեյսբուքյան էջից:
Հաշվի առնելով վերոնշյալը` կրկին հորդորում են ձեռնպահ մնալ առաջիկա օրերին տվյալ ուղղությամբ երթևեկելուց:
Հիշեցնենք, որ փլուզման հետևանքով Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը օգոստոսի 20-ի ժամը 22:30-ից փակ է:
Նախորդող հրապարակումներ`
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհում իրավիճակը գնահատվում է ծանր. վտանգ կա, որ սողանքը կշարունակվի
Ստեփանծմինդա-Լարս ճանապարհահատվածը դեռ փակ է
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց