Ա.Թամոյան. Իրաքում 20 հազար եզդիներ զինվել են և պատրաստ են կռվելու
Իրաքյան եզդիների վիճակը շարունակում է մնալ նույնը, նրանց հանդեպ բռնություններն ու կոտորածը չի դադարում: Panorama.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ-ում Եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը:
«Երկու օր առաջ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման եզդիների հարցը բարձրացրեց իրենց Կոնգրեսում»,-նշեց Թամոյանը՝ հավելելով, որ Իրաքի կառավարությունը Ամերիկայի կառավարության որոշման հիման վրա զինում է եզդիների ջոկատներին:
«Զենքերն արդեն ընդունել են և թվով 20 հազար եզդիներ զինվել են և պատրաստ են կռվելու: Նախկինում զինվածների թիվն ընդամենը հազար էր»,-տեղեկացրեց Եզդիների միության նախագահը:
Անդրադառնալով ՀՀ կառավարության կողմից Իրաքի եզդիներին տրամադրված 100 հազար դոլար մարդասիրական օգնությանը՝ նա նշեց, որ այդ գումարը պետք է փոխանցվի ՄԱԿ-ի փախստականների հաշվեհամարին, որից հետո Կարմիր խաչի օգնությամբ կհասնի եզդիներին:
Հիշեցնենք, որ կառավարության որոշումով ավելի վաղ նախատեսված 50 հազար դոլարի օգնությունը կրկնապատկվել էր:
«Նախկինում որոշ պետություններ ուղարկել են դրամական օգնություն, սակայն դրանք տեղ չեն հասել, քանի որ ուղարկվել են Իրաքի հանրապետություն և Քրդական ավտոնոմիայի հանրապետություն»,-ասաց Թամոյանը:
Ամփոփելով խոսքը՝ նա ասաց, որ իրենց համայնքը շնորհակալ է ՀՀ իշխանություններին՝ արձագանքների և տրամադրված օգնության համար:
Նախորդող հրապարակումներ՝
Ամենայն Հայոց Կաթողիկոսի կոչը՝ անհապաղ քայլեր ձեռնարկել դադարեցնելու համար եզդիների ջարդերը Իրաքում
Ա. Սաղաթելյան. Հայաստանն իր ուժերի չափով հետևողականորեն սատարելու է փորձության մեջ հայտնված բարեկամ եզդի ժողովրդին
«Հետագան ցույց կտա՝ ինչքանով են իրական իրաքյան եզդիներին օգնելու ՀՀ ԱԳՆ հրահանգները»
Իրաքում եզդիների զանգվածային ոչնչացումը Արևմուտքի երկակի ստանդարտների դրսևորում է. թուրքագետ (տեսանյութ)
ԱԳՆ. Կիսում ենք Հայաստանում ապրող եզդիների վրդովմունքը տեղի ունեցող ողբերգական զարգացումների կապակցությամբ
Այն, ինչ իրաքյան եզդիների հետ է կատարվում, եղել է 1915 թվականին հայերի հետ. Թամոյան
Գերտերությունները կօգնեն Իրաքի եզդիներին. Ազիզ Թամոյան (տեսանյութ)
«Իրաքյան եզդիների ցանկությունն է, որ իրենց զբաղեցրած տարածքը համարվի ԱՄՆ-ի վարչական տարածք»
Հայաստանյան եզդիները մարդասիրական օգնություն են խնդրում իրաքյան եզդիների համար (տեսանյութ)
«ՀՀ իշխանությունները կիսում են եզդիական համայնքի մտահոգությունները»