Ազատության հրապարակ, ոստիկանություն, դատախազություն. Նախախորհրդարանի երթն ավարտվել է
Ազատության հրապարակից դեպի ոստիկանություն գլխավոր վարչության շենք կայացել է Նախախորհրդարանի երթն ի աջակցություն Ալեք Ենիգոմշյանի։
Հիշեցնենք, հոկտեմբերի 19-ին, Նախախորհրդարանի քարտուղարության անդամ Ալեք Ենիգոմշյանը Նախախորհրդարանի գրասենյակից իր հարևանի հետ միասին՝ վերջինիս ավտոմեքենայով, տուն վերադառնալիս է լինում, երբ նրանց ավտոմեքենային են մոտենում մի խումբ անձինք՝ ներկայանալով որպես Ոստիկանության քրեական հետախուզության բաժնի աշխատակիցներ: Նրանք Ալեք Ենիգոմշյանին կոպտորեն քաշքշելով դուրս են հանել ավտոմեքենայից, իսկ հարևանին բերման ենթարկել՝ մեքենայի հետ միասին:
Ոստիկանության շենքի մոտ ցուցարարներին մոտեցավ ոտիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: Նա փոխանցեց, որ ոստիկանապետի հրամանով այդ գործով ծառայողական քննություն է ընթանում, արդյունքները կհրապարակվեն մեկ-երկու օրվա ընթացքում:
Նրանք, դժգոհ լինելով ոստիկանության պատասխանից (քանի որ պահանջում էին ոստիկանությունից ոչ թե ծառայողական քննություն նշանակել, այլ՝ քրեական գործ հարուցել, քանի որ կույր և անօգնական մարդուն փողոցում թողնելը քրեորեն պատժելի արարք է) շարժվել են դեպի Գլխավոր դատախազության շենքի մոտ, որից հետո երթն ավարտվել է:
Նախորդող հրապարակում՝
Ոստիկանապետի ցուցումով Ա. Ենիգոմշյանի միջադեպի առթիվ քննություն է սկսվել
Լրահոս
Տեսանյութեր
Ունենք մի իշխանություն, որ լավ լինելը չի երաշխավորում, վատ լինելը հաստատ երաշխավորում է. Ռուստամյան