Շիրակի մարզում ավտովթարից զոհվածների ընտանիքներն ու տուժածները կստանան դրամական օգնություն
Նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ Շիրակի մարզում նախօրեին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին տրվելու է դրամական օգնություն՝ յուրաքանչյուրին մինչև մեկական միլիոն դրամի չափով: Panorama.am-ի հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետի օգնական Արաքսյա Կիրակոսյանը:
Նա նաև հայտնեց, որ տուժածների ընտանիքները նույնպես կստանան դրամական օգնություն մարզային իշխանությունների կողմից:
Հիշեցնենք, որ նախօրեին երեկոյան իրակի մարզի Հոռոմ-Գուսանագյուղ գյուղերի ավտոճանապարհին իրար են բախվել մարդատար ГАЗель-ն ու բեռնատարը, ինչի հետևանքով խոշոր հրդեհ է առաջացել: Յոթ մարդ մահացել է տեղում, 7 մարդ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի՝ 242-րդ հդովածի 3-րդ մասի հատկանիշներով։
«Կամազ» մակնիշի բեռնատարի վարորդը՝ Մ.Վարդանյանը, ձերբակալվել է։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումները վթարի բոլոր հանգամանքները, ինչպես նաեւ տուժած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։
Նախորդող հրապարակումներ՝
Նախագահը ցավակցություն է հայտնել Գյումրի-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի կապակցությամբ
35 աստիճանի այրվածք, բազուկների կոտրվածք, վնասվածքներ. Ի՞նչ վիճակում են Գյումրիի ՃՏՊ-ի վիրավորները
Շիրակում տեղի ունեցած վթարի գործով ձերբակալված կա
ՃՏՊ Շիրակի մարզում` հրդեհի բռնկմամբ. կա 7 զոհ