Օդաչուին հեռացրել են թռիչքի ժամանակ «սելֆի» անելու համար
Ճապոնական ավիաուղիներին պատկանող Boing-737 օդանավի անձնակազմի հրամանատարը հեռացվել է աշխատանքից Սապպորո օդանավակայանում թռիչքի ժամանակ բորդուղեկցորդուհու հետ արած «սելֆի» լուսանկարի համար: Այդ մասին տեղեկացրել է «Կիոդո» գործակալությունը, փոխանցում է Ren.tv-ն: 47-ամյա օդաչուն իր սմարթֆոնով լուսանկարել է իրեն 28-ամյա բորդուղեկցորդուհու հետ օդաչուների սենյակում Boing-ի թռիչքից 10 րոպե անց:
Ճապոնիայի Տրանսպորտի նախարարությունը, ըստ աղբյուրի, զգուշացրել է Ճապոնական ավիաուղիներին այն մասին, որ անձնակազմի հրամանատարի գործողությունները ավիացիոն կարգի խախտումներ են, քանի որ սմարթֆոնով լուսանկար նա արել է երկրորդ օդաչուի բացակայության ժամանակ, շեղվելով թռիչքի վերահսկողությունը պահելուց: