ՌԴ ՆԳՆ-ում մտահոգված են սելֆիի պատճառով մահվան դեպքերի ավելացմամբ
Ռուսաստանի Ներքին գործերի նախարարությունում մտահոգված են սելֆիի պատճառով մահվան դեպքերի թվի ավելացմամբ: Գրում են «Գազետա.ռուն»-ն:
«ՆԳՆ-ում անհանգստացած են դեպքերի աճով, երբ մարդը վնասվածք է ստանում կամ մահանում յուրահատուկ սելֆի անելու փորձի ժամանակ: Այդ դեպքերից յուրաքանչյուրը կարող էր կանխվել»,-հայտարարվել է նախարարության բաժանմունքում:
Բացի դրանից նշվում է, որ նման դեպքերի կանխման համար հուլիսի 7-ից կանցկացվի «Անվտանգ սելֆի» տեսակոնֆերանսը:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Մոսկվայում սելֆի անելու հետևանքով ևս մեկ մահվան դեպք է գրանցվել: