Հրազդանի ավտոտնակներից մեկում 80-ամյա քաղաքացու դի է հայտնաբերվել
Այսօր՝ ժամը 14.34-ին տեղեկատվություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Շահումյան փողոցի տներից մեկի բակում գտնվող ավտոտնակի դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՏԿԱԻՆ արտակարգ ալիք լրատվական կենտրոնից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` դուռը բացվել է տեղի ուժերով: Պարզվել է, որ ավտոտնակի հորում հայտնաբերվել է 1935 թ. ծնված Ա. Հ.-ի դին:
Հրշեջ-փրկարարները Ա. Հ.-ի դին դուրս են բերել հորից:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց