Հասարակություն 10:29 25/09/2015

Վիգեն Սարգսյան. Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը պայմանավորված է լինելու այդ երկրում քաղհասարակության կայացմամբ

Անմոռուկը հասավ իր նպատակին այն առումով, որ ապրիլի 22-24-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի միջոցառումներն ուղիղ եթերում հնարավորություն է ունեցել դիտել մեկ միլիարդ երեք հարյուր միլիոն մարդ: «Հիշում եմ և պահանջում» փորձագիտական համաժողովի նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների համակարգող Վիգեն Սարգսյանը:

«Հսկայական թիվ է, բայց հաշվի առնելով, որ բոլոր միջազգային ալիքները հեռարձակում էին ուղիղ եթերով, հնարավորություն տվեց շատ լայն զանգվածի ծանոթանալ մեր միջոցառումների բովանդակությանը, ստանալու այն ազդակները, որոնք մենք ուզում էինք փոխանցել աշխարհին»,- ասաց նա:

Պատասխանելով հարցին, թե այդ միջոցառումներն ի՞նչ փոխեցին Թուրքիայում, Վ. Սարգսյանն ասաց. «Համահայկական հռչակագրում կա հստակ հղում Թուրքիայի քաղաքացիական հասարականության այն զանգվածին, որ այսօր արդեն պատրաստ է առերեսվել իր պատմությանը, նորովի ընկալել, ընդունել իրականությունը, որից մեզ բաժանում է այս մեկ դարը: Եղել եմ այն համոզման, որ ճանաչման պայքարի գործում առանձնահատուկ նշանակություն ունի քաղաքացիական հասարակությունների դերը: Վստահ եմ, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը ուղղակիորեն պայմանավորված է լինելու այդ երկրում քաղհասարակության կայացմամբ և առաջընթացով»:

Միաժամանակ նա նշեց, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների համատեքստում տեղի ունեցած ամենագլխավոր փոփոխությունը մեր ինքնընկալման և մեր անցած ճանապարհի վերագնահատման փոփոխությունն էր:

Վ. Սարգսյանի խոսքով, միջոցառումները հանգեցրեցին նրան, որ Հայաստանի և Սփյուռքի միջև ձևավորվեց փոխգործակցության բացարձակ նոր մոդել:

«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների հաջողություններն ապացուցել են փոխգործակցության հսկայական, բացառիկ ուժը, որն ունի ազգային խնդիրներին պետական միջոցներով տեր կանգնելու այս մոտեցումը»,- ասաց 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Վիգեն Սարգսյանը:

Ըստ նրա, մի շարք կարևոր ձեռքբերումներ, որ միջոցառումների տարվա ծրագիրը տվել է, դա միջազգային հանրության, հատկապես մասնագիտացված կառույցները, միջազգային կազմակերպությունները, մարդու իրավունքներով զբաղվող միջազգային հասարակական կազմակերպությունները բոլորը միաձայն ընդունել և հենց իրենք հնչեցրել են Հայաստանի պարտավորությունը առաջնորդելու միջազգային պայքարը ցեղասպանության հանցագործության դեմ:

«Մենք դա լսեցինք «Ընդդեմ ցեղասպանության» գլոբալ ֆորումի նիստերի ժամանակ, Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության համաժողովի ընթացքում: Կարծում եմ, որ Հայոց ցեղասպանության միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի վաղվա նիստում որոշում կընդունվի «Ընդդեմ ցեղասպանության» գլոբալ ֆորումը երկու տարին մեկ կանցկացվի Երևանում՝ նվիրվելով ցեղասպանության խնդիրներին առնչվող ամենատարբեր խնդիրներին կամ արդի փուլում տեղի ունեցող ցեղասպանություններին»,-ասաց Վիգեն Սարգսյանը:

Խոսելով իրավական թղթածրարի մասին, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարն ասաց, որ այս գործընթացի բաղկացուցիչ մասն է կազմում իրավական բաղադրիչը. «Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ ստեղծվել է հանձնախումբ, որը զբաղված է ցեղասպանության հետևանքների վերացմանն ուղղված իրավական թղթածրարի մշակմամբ: Վաղը Հայոց ցեղասպանության միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստին զեկուցվելու է գործընթացի ընթացքի մասին: Արդեն կան առաջին իրավական հայցերը: Այս գործընթացը շարունակվելու է, քանի որ մարդիկ սկսում են գնահատել նորովի այն ժառանգությունը, փաստաթղթերը, ապացույցները, որ ունեն»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:08
Այդ հարցն ուղղեք երեկ Կասկադում ջազ լսողներին. Արթուր խաչիկյան
Panorama.am-ի զրուցակիը Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանն է։ Panorama.am-Պարոն Խաչիկյան, այս օրերին բոլորի...
Աղբյուր` Panorama.am
15:05
«Փաշինյանն ու նրա թիմը պետք է հեռանան». Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել, որը կոչվում է «Նոր ուժ»։  Այսօր կայացավ կուսակցության...
Աղբյուր` Panorama.am
14:44
Լևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում կա. Փաստաբաններ
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանին, որը երեկ Civic.am-ի լրագրողի հետ միջադեպ է ունեցել,...
Աղբյուր` Panorama.am
14:12
Լուվրը «Մոնա Լիզային» խոստանում է սեփական սենյակը
Ժամերով հերթեր են լինում Լուվրում՝ Լեոնարդո դա Վինչիի հանրահայտ «Մոնա Լիզա» կտավը տեսնելու համար, և ընդամենը մի քանի վայրկյան՝...
Աղբյուր` Panorama.am
13:56
Վթար Արարատում. Մարդատար մեքենայի վարորդն արգելափակվել է
Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն mայիսի 1-ին, ժամը 10:38-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ...
Աղբյուր` Panorama.am
13:39
24 ժամ Վազգեն Մանուկյանին՝ սուտը հերքելու համար
«Տավուշը հանուն Հայրենիքի» շարժումը  Facebook-ում Վազգեն Մանուկյան անունով օգտատիրոջը 24 ժամ է տվել տարածած սուտը հերքելու...
Աղբյուր` Panorama.am
13:33
Սա փորձ է ստիպել հայ ժողովրդին հրաժարվել «իր ծննդյան վկայականից. Ռուբեն Կարապետյան
Դիվանագետ, պատմաբան, ՀՀ նախկին դեսպան Ռուբեն Կարապետյանը գրում է․ «Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի...
Աղբյուր` Panorama.am
13:23
Այս պայքարն անպայման հաջողելու է. Դիվանագետների համահայկական խորհուրդ
Դիվանագետների համահայկական խորհուրդը տարածել է հայտարարություն ի աջակցություն «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ Տարածած...
Աղբյուր` Panorama.am
13:14
Բագրատ Սրբազան. Սա պետք է լինի չակնկալիքների պայքար
«Այս պայքարը պետք է լինի չակնկալիքների պայքար, որևէ նյութականի ակնկալություն չունեցողի պայքար։ Ամեն մարդ, որ ներգրավված է պայքարին, պետք է...
Աղբյուր` Panorama.am
12:55
Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը տեղեկացնում է, մայիսին  օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ...
Աղբյուր` Panorama.am
12:34
Ինչո՞ւ է Բաքվի սիրտը Երևանի հետ ուղիղ բանակցություններ ուզում. Քաղաքագետի պարզաբանումը
Ադրբեջանը կողմ է Հայաստանի հետ ուղիղ երկկողմ խաղաղ բանակցություններին, որոնք ապացուցել են, որ ամենաարդյունավետ և հաջող լուծումն են։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
12:21
Արտահերթ պատմական ընտրություններ
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է. Այս օրերին բոլորը իրար հարցնում են. ի՞նչ է լինելու, ու՞ր կտանի...
Աղբյուր` Panorama.am
11:54
Փաշինյանը պետք է անպայման պատասխան տա մեր երեխաների սպանության համար. Ազատ գյուղում հրդեհից զոհված զինծառայողի պապիկ
«Այս գործը չի բացահայտվել, այս գործի բոլոր հանգամանքները հասու չեն մեր հասարակությանը։ Մենք գիտենք այնքան, ինչքան գիտեինք  2023...
Աղբյուր` Panorama.am
11:49
Դրամավարկային քաղաքականություն արմատական բարեփոխումների խիստ կարիք ունի. Սուրեն Պարսյան
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը Տելեգրամի իր միկրոբլոգում գրում է. «ՀՀ կենտրոնական բանկը պարբերաբար նվազեցնում է վերաֆինանսավորման...
Աղբյուր` Panorama.am
11:26
Պապիկյան, տականք, եթե չես կարողանում զինվոր պահել, ինչո՞ւ ես տանում, սպանում. Հրդեհից զոհված զինծառայողի հայր
«Մենք այսօր ենք եկել, որ զգուշացնենք՝  իրենց առաջ տարած վարկածին մենք չենք հավատում, մենք մինչև վերջ գնալու ենք, որ այս գործը...
Աղբյուր` Panorama.am
11:17
Ոստիկանությունը մանրամասներ է հայտնել 36 կգ ոսկյա ձուլակտորների և 293 միլիոն ռուբլու գողության մասին
Ոստիկանությունը նոր մանրամասնել է ներկայացրել ապրիլի 10-ին Մալաթիայում տեղի ունեցած ավազակային հարձակման մասին։ Ավազակային հարձակման...
Աղբյուր` Panorama.am
11:13
Չինաստանում ավտոճանապարհի փլուզման հետևանքով առնվազն 19 մարդ է զոհվել
Չինաստանի հարավային Գուանդուն նահանգում արագընթաց մայրուղու փլուզման հետևանքով առնվազն 19 մարդ է զոհվել։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ...
Աղբյուր` Panorama.am
10:55
Ներսից ականազերծող ու թշնամու ճամփեն բացողներն ուրիշներին 5-րդ շարասյուն են անվանում. Բաբայան
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է. «-Ներսից ականազերծող ու թշնամու ճամփեն բացողներն ուրիշներին 5-րդ շարասյուն են անվանում: -...
Աղբյուր` Panorama.am
10:51
Մեր երեխաներին թունավորել ու նոր վառել են. Ազատ գյուղում հրդեհից զոհված զինծառայողի պապիկ
Ազատի զինվորական կացարանի հրդեհի զոհերի հարազատները Հանրապետության հրապարակ բողոքի ակցիա են անում, նրանք պահանջում են՝ գործի օբյեկտիվ...
Աղբյուր` Panorama.am
10:47
Թբիլիսիում հանրահավաքի ժամանակ ծեծի է ենթարկվել Սաակաշվիլիի անձնական ներկայացուցիչը, ամերիկացի փաստաբանը և ընդդիմության առաջնորդը
Միխեիլ Սաակաշվիլիի անձնական ներկայացուցիչ Սոֆո Ջափարիձեն հոսպիտալացվել է հատուկ ջոկատայինների կողմից ծեծի ենթարկվելուց հետո։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
10:18
Մայիսի 1-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փախարժեքները նվազել են
ՀՀ բանկերում այսօր՝ մայիսի 1-ին ժամը 09:10-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 384.94 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
10:10
Սասունյան. Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Հայաստանի ազգային շահերին հակասող հայտարարություններն օրեցօր գնալով ավելի տագնապալի են դառնում։ Սկզբում Փաշինյանը...
Աղբյուր` Panorama.am
09:59
Մալյանի ծննդյան առթիվ վերջապես ուղարկեք դատավճիռը, պարտադիր չի տոնական փաթեթավորմամբ. Մելիքյան
Այսօր քաղբանտարկյալ Նարեկ Մալյանի ծննդյան օրն է։ Փաստաբան Ռուբեն Մելիքյանը դատական համակարգին հուշել է, թե ինչ կարելի է նվիրել Մալյանին այդ...
Աղբյուր` Panorama.am
09:54
Մեկ օր Դավթաշենի և Քասախի շատ հասցեներում ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի...
Աղբյուր` Panorama.am
09:52
AstraZeneca-ն առաջին անգամ խոստովանել է` Covid-ի դեմ իր պատվաստանյութը կարող է թրոմբոզ առաջացնել. Telegraph
Լոնդոնի Գերագույն դատարանում կայացած լսումների ժամանակ շվեդա-բրիտանական  AstraZeneca ընկերությունն առաջին անգամ ստիպված է եղել ընդունել, որ...
Աղբյուր` Panorama.am
09:35
Դատական դեպարտամենտն ու Civic-ը
Դատական դեպարտամենտը շտապել է տեղեկացնել, որ ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնականի դատավոր հոր հախից ԲԴԽ-ն դեռ անցած տարի է եկել։...
Աղբյուր` Panorama.am
09:27
ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտնել է Երևանի և Բաքվի միջև գործընթացում Բլինքենի մասնակցության մասին
«Մենք շարունակում ենք հավատալ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հնարավոր է, և մենք կշարունակենք աշխատել այդ ուղղությամբ»
Աղբյուր` Panorama.am
09:10
Երուսաղեմում Թուրքիայի քաղաքացին դանակահարել է իսրայելցի ոստիկանի
Երուսաղեմի Հին քաղաքում դանակահարության դեպք է տեղի ունեցել։ «Էրմենիհաբեր»-ի հաղորդմամբ, Թուրքիայի քաղաքացի Հասան Սաքլանան դանակով...
Աղբյուր` Panorama.am
08:59
Սևանում ավտոտեխսպասարկման կետում այրվել է մեքենա
Ապրիլի 30-ին, ժամը 16։36-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքում՝...
Աղբյուր` Panorama.am
08:45
ՀԿԵ գնացքի ուղևորները Գյումրի կհասնեն անմարդկային պայմաններում կանգնած. Քաղաքացու բողոքը
Մայիսյան այսօրվա տոնին շատ քաղաքացիներ գնում են Երևանից դուրս։ Նրանից մեկն էլ Տարոն Գևորգյան է, որ որոշել է գնացքով Գյումրի գնալ։ Պարզվում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Քաղտեխնոլոգ. Մոսկվայում Ալիևը հրաժարվեց վճարել խաղաղապահների՝ Արցախից դուրս գալու գինը
15:44 30/04/2024

Քաղտեխնոլոգ. Մոսկվայում Ալիևը հրաժարվեց վճարել խաղաղապահների՝ Արցախից դուրս գալու գինը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}