Malaysia Airlines-ը SMS-ով հարազատներին տեղեկացրել է, որ Boeing-ի ուղևորները զոհվել են
Անհետացած Boeing 777-200-ի ուղևորների հարազատներին ֆինանսական փոխհատուցում է առաջարկվել: Այս մասին հաղորդում է CNN-ը` հիշեցնելով, որ մի քանի հարյուր մարդ բողոքի ակցիա է կազմակերպել Պեկինում Մալազիայի դեսպանատան դիմաց` պատասխան պահանջելով անհետացած ինքնաթռի ճակատագրի վերաբերյալ:
Ավելի վաղ Malaysia Airlines ավիաընկերությունը SMS հաղորդագրությունների միջոցով ցավակցել ու հարազատներին տեղեկացրել էր, թե ուղևորները զոհվել են: Միևնույն ժամանակ որևէ հստակ բան ինքնաթիռի ճակատագրի մասին չի հաղորդվում: Աղբյուրը հիշեցնում է, որ ինքնաթիռում եղել է 239 մարդ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին